Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սեւանա լիճն այս տարի նույնպես կանաչելու է. չթունավորեք

19/06/2020
- ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ» շաբաթաթերթի ընթերցողն անշուշտ անցյալ տարվա այս շրջանում նկատել է, որ հանդես եմ եկել հոդվածաշարով` նվիրված Սեւանա լճի հիմնախնդիրներին: Այդ ընթացքում առաջարկել եմ բազմաթիվ խնդիրների լուծումներ` միաժամանակ առաջադրելով հարցեր եւ ակնկալելով դրանց պատասխանները:

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ լճի ջուրը կապտականաչ գույն ստացավ, որն էլ շատերի մոտ կարծիք ստեղծեց, թե այն թունավոր է եւ կարող է վնասակար լինել մարդու առողջության համար: Միանշանակ, մամռակալած ջուրը երբեք չի կարող օգտակար լինել մարդու համար, բայց վնասել էլ չի կարող, գոնե Սեւանի պարագայում: Ցավոք սրտի, մի շարք լրատվամիջոցներ, հրապարակելով ու համակցելով բոլորովին այլ վայրերում եւ այլ ժամանակահատվածներում արված կադրեր, պնդեցին, որ լճից ջուր խմելուց հետո խոշոր եղջերավորների անկում է նկատվել, ավելի ուշ ոմանք էլ պնդեցին, որ լողացող մարդիկ են թունավորվել:

Իրականում ոչ մարդիկ էին թունավորվել, ոչ էլ անասունների անկում էր նկատվել, պարզապես, ելնելով բացառապես գովազդային շահերից, այդ կայքերը տարածեցին բացահայտ սուտ տեղեկությունները, որոնց պատճառով, ինչպես արդեն գիտենք, Սեւանի ավազանն անցյալ տարի, այցելությունների առումով, գրանցեց ցածր մակարդակ: Բնակաբար, այդ ամենի ընթացքում տուժել են Հայաստանի Հանրապետությունը եւ այնտեղ բնակվող հայը, իսկ մեդալիոնի հակառակ կողմում շահեցին Վրաստանն ու վրացին, Թուրքիան ու թուրքը: Թե որ լրատվամիջոցները ջուր լցրեցին Վրաստանի, առավել եւս մեր կենսաբանական թշնամի Թուրքիայի ջրաղացին, գաղտնիք չէ, բայց նրանց անունները տալ անգամ չեմ ցանկանում, քամի է, կանցնի:

Հիմա, մեկ տարի անց, քանի դեռ լճի գույնը կապույտ է, հայտնում եմ եւ պնդում, որ այս տարի այն նույնպես կանաչելու է, միաժամանակ պնդում եմ նաեւ, որ որքան էլ որոշ լրատվամիջոցներ փորձեն հակառակը պնդել, այս տարի նմանապես չի գրանցվելու լճի ջուրը խմած անասունների անկում, տեղում լողացող մարդիկ էլ չեն թունավորվելու:

Լճի հիմնախնդիրները շատ են, դրանց չլուծման պատճառները` նմանապես: Ազգային ժողովում տեղի ունեցած բազմաթիվ քննարկումներն այդպես էլ արդյունք չտվեցին, որովհետեւ հավկիթի ախորժակ ունեցող տասնյակ պատգամավորներ, ծիկրակելով հավի հետույքից, աղերսաբար նայում էին աքլորին. ի՞նչ աներ խեղճը, ոչ ձու կարող էր տալ, ոչ էլ… ֆերման զարգացնել:

Հավաբանար, այս տարի նույնպես կլինեն նմանատիպ, ժամանակավրեպ եւ պահի ազդեցության տակ արվող խորհրդաժողովներ, որոնք միագամից մոռացվում են դռներից այն կողմ: Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է հստակ պահանջ, գերխնդիր դնի իր առջեւ` մեկ-երկու տարում լուծել լճի հիմնախնդիրը: Այդ ընթացքում, բնականաբար եւ ցավոք, տհաճ հարցեր կտրվեն Սեւան ազգային պարկի ներկա ու նախկին աշխատակիցներից շատ շատերին: Նրանք, իհարկե, իրենց երկար միայնակ չեն զգա, բնապահպանության նախարարության նախկին աշխատակիցներից ոմանք սիրով կկիսեն նրանց մենությունը:

Հ.Գ. Մշտապես մտահոգ լինելով Հայաստանի բնական հարստություններով ու ռեսուրսներով, «Ազգն» այս տարի նույնպես կջանա հնարավորինս հավաստի եւ ստույգ տեղեկություններ հաղորդել լճի էկոլոգիական վիճակի հետագա զարգացումների մասին, մանավանդ որ տողերիս հեղինակն այս ամռանը, երկրում տիրող իրավիճակի բերումով, գտնվում եւ գտնվելու է լճամերձ գյուղերից մեկում եւ տողերը շարադրելու է` լճի հայելուն նայելով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվրասիական ինտեգրման խորացման հեռանկարը որպես քաղաքական առաջնահերթություն

Հաջորդ գրառումը

Երկընտրանք. սո՞վը, թե՞ վարակը

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

Երկընտրանք. սո՞վը, թե՞ վարակը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան

24/05/2026

Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը. հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը: «1. Զինվորական քննչական գլխավոր վարչության հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ախալքալակ-Կարս երկաթուղի. ընդամենը հնարավորություն է Փաշինյանին հայտարարելու, թե այդպիսով Հայաստանը կապվում է ԵՄ հետ. Հակոբ Բադալյան

24/05/2026

Թուրքիայի նոր աջակցությունը վարչապետ Փաշինյանի քարոզարշավին: Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Ախալքալակ-Կարս երկաթուղին այլեւս բաց է Հայաստանի համար: Նա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական