Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԱՅԻՍԸ

08/05/2020
- 08 Մայիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Պատմական անքննելի օրինաչափությամբ հայ ժողովուրդը մայիս ամսին շատ հաղթանակներ է կռել ու, հատկապես, ճակատագրական նշանակություն ունեցող հաղթանակներ: Մայիսը մեր հաղթանակների ամիսն է: Թե պատմական ո՛ր անկյունադարձում, հատկապես ո՛ր թվականի մայիսը եղավ այդ հաղթանակների սկիզբը, դժվար է ասել: Հստակ է մեկ բան, որ մայիսը եռատոն բառեզրով բնութագրվող հաղթանակների ամիս է` նկատի ունենք խորհրդային ժողովուրդների հետ միասին հայ ժողովրդի 1945-ին Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած փայլուն հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները:

Ինքնին հասկանալի է, որ մայիսը միայն 9-ը չէ, իսկ այդ պարագայում արդեն եռատոնը խիստ նեղ է դառնում եւ հանգիստ այն կարելի է քառատոն, հնգատոն ու ավելի քանակի տոների ամիս համարել: Քանի որ հայոց բազմաշերտ պատմության էջերն ուշադիր թերթելու դեպքում մայիսին տեղի ունեցած շատ նշանավոր իրադարձություններ ու հաղթանակներ կարելի է գտնել, որոնց շքահանդեսն սկսվում է ազատագրական եւ բարոյա-հոգեբանական ամենահայտնի հաղթական Ավարայրով: Առանձնանում է նաեւ 1915թ. Վանի հերոսամարտն ընդդեմ թուրքական ցեղասպանների, որն ավարտվեց մայիսի 16-ին եւ իրական ոչնչացումից փրկվեց 150 հազարից ավելի Վասպուրականի հայությունը: Հայ ժողովրդի համար փառահեղ հաղթանակներ եղան նաեւ 1918 թ. մայիսյան հերոսամարտերը: Մի տարբերությամբ, որ եթե Ավարայրը ճակատամարտ էր հանուն ազատության եւ հավատի, ապա մայիսյան հերոսամարտերը` հանուն ինքնապաշտպանության ու գոյատեւման: Հետո էլ դրանցով ձախողեցինք հայերին բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը եւ վերականգնեցինք հայկական պետականությունը:

Մայիսյան հաղթարշավի հանգրվանը Հայրենական մեծ պատերազմում տարած փառահեղ հաղթանակն էր: Պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որից 300 հազարը Խորհրդային Հայաստանից է զորակոչվել, 200 հազարը` ԽՍՀՄ մյուս հանրապետություններից, 100 հազարն էլ սփյուռքից: Այդ ցուցանիշներն համեմատության մեջ դիտարկելիս հստակ երեւում է, որ հայ ժողովուրդը ծանրակշիռ ավանդ է ունեցել հաղթանակի գործում:

Այն տարակարծությունները, որ պատերազմը մերը չէր, իսկ թափված արյունն ու զոհերն իզուր, դատարակաբանություն են: 1941-1945թթ. պատերազմը հայ ժողովրդի համար նույնպես միանշանակ հայրենական էր, որովհետեւ Թուրքիան մինչեւ ատամները զինված 26 դիվիզիաներով հայկական սահմանների վրա սպասում էր, որ հենց գերմանացիները գրավեին Ստալինգրադն ու Մոսկվան, անմիջապես հարձակվեր եւ ավարտին հասցներ վաղուց պետականորեն մշակված եւ ծրագրված Հայոց եղեռնը:

Այդ պատերազմը հայրենական էր նաեւ գերդաստանիս համար: Գերդաստան, որի բոլոր տղամարդիկ, բացառությամբ երեց հորեղբորիցս, որ պետական պատասխանատու պաշտոն էր զբաղեցնում, ոտքի ելան հարազատ տունն ու պատիվը պաշտպանելու հստակ գիտակցությամբ: Նրանց շարքերում էր նաեւ հայրս` Թարխան (օտարահունչ այդ բառը մոնղոլերեն է եւ նշանակում է սպիտակ ոսկրավոր` ամենաբարձր ազնվականությունն էր) Սարգսյանը: Մարդ-անհատ, որն իր կռիվը մղեց ֆիննականից սկսած եւ պատերազմն ավարտեց գերմանական հողում, ընդհանուր առմամբ բանակում ծառայելով ութ տարի: Մեր ընտանիքից պատերազմ մեկնեցին յոթը, բայց չվերադարձավ մեկը: Հետաքրքրական է, որ բոլորն էլ հայրենի օջախ վերադարձան երկուսից ավելի շքանշաններով ու բազմաթիվ մեդալներով պարգեւատրված, հպարտ ու հաղթական:

Խոնարհումս ձեզ եւ մեծարանք: Դուք ճիշտ կռիվ մղեցիք եւ արժանապատիվ հաղթանակ տարաք: Ալաշկերտի Զիրո (պատմական Ձիրավն է) գյուղից սերված ձեր գենը այլ կերպ վարվել չէր էլ կարող, իրավունք չուներ պարզապես: Մերօրյա Շուշիներն ու այլ հաղթական մայիսներ էլի կլինեն եւ միշտ մեծն Վարդանի, Անդրանիկի, Եկարյանի եւ մյուս մեծերի ու ձեր ներկայությունն ու փառքը զորավիգ կդառնան նորանոր հաղթական մայիսներ ունենալու գործում:

Նկար 1. Վերեւում ձախից առաջինը, իսկ խմբակային լուսանկարում ձախից երկրորդը հայրս է:

Նախորդ գրառումը

ԱՒԱԶԻ ՀԱՏԻԿԸ

Հաջորդ գրառումը

ՕՁՆ ՈՒ ԱՐԾԻՎԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՕՁՆ ՈՒ ԱՐԾԻՎԸ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական