Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՍ ԶԱՏԻԿԸ ՔՆՆՈՒՄ Է ՄԵԶ

10/04/2020
- 10 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ավագ ուրբաթն ավարտվում է, վաղն սկսվում են Սուրբ Զատիկի բուն արարողությունները: Երբեւէ կմտածե՞ինք, թե այս կերպ ենք տոնելու հայերիս սիրած տոնըՙ տներում փակված, առանց միմյանց այցելելու, հարեւան հարեւանի հետ զատկական ձու փոխանակելու, առանց ճրագալույցի պեծը տուն բերելու, առանց գերդաստանով մի սեղանի շուրջ հավաքվելու: Մեր կյանքը, որից դժգոհում, տրտնջում էինք տեղի-անտեղիՙ առանց հասկանալու սովորական, հասարակ կյանքի ողջ հմայքը, միանգամից վերածվեց ինչ-որ անհայտ բանի: Մենք բոլորս վերածվել ենք անտեսանելի թշնամուց փախչող ու տներում թաքնվող արարածների, սովորական ուրախությունը հիմա երազանք է, ազատ կյանքըՙ հեռու, ու ոչ ոք էլ չի կարող ասելՙ երբեւէ նույն սրտով ու հոգով կվերադառնա՞նք ազատ կյանք:

Ամեն ինչ է փոխվում, աննկատ փոխվում ենք նաեւ մենք, տպավորություն է, թե աշխարհի հզորները մեզ բոլորիս քշել են մեր տներն ու ինչ- որ փորձարկումներ են անում մեր գլխին, մարդկությանն անկյուն են քշել: Նրանք առել են բոլորին տներում փակելու, այդ կերպ մարդկանց ու նրանց մտքերի վրա վրա իշխելու համը, ու ոչ ոք չգիտե, թե նորից ու հաջորդաբար ինչ նոր վիրուսներ կմոգոնեն նրանքՙ մարդկանց տներում փակված զանգված դարձնելու համար: Արդյոք քրիստոնյաները մի անգամ էլ են Պիղատոսի փորձություն կրո՞ւմ, արդյոք կգան նրանք, որոնք կազատեն մարդկությանը մեղքերից: Ո՞րն է մարդկությանը փորձության ենթարկողների բուն նպատակը կամ նպատակները, եւ կհայտնվե՞ն նրանք, որոնք մարդկության բյուր մեղքերն իրենց վրա կառնեն:

Բոլոր դեպքերումՙ Սուրբ Զատիկը մտքերը հավաքելու առիթ է, տոնի արմատը քրքրելու, մարդկանց եւ մարդկության մեղքերի մասին մտածելու առիթ, որոնք քավելու համար ժամանակին եկավ Հիսուսը, իսկ մնացածը նրա արյամբ ու հարությամբ մաքրագործվեցին:

Արդյոք տիեզերքն այս վիրուսով սթափեցնում է մարդկանց, նույնիսկ եթե մարդու ձեռքի գործ է վարակը, նույնիսկ եթե ինչ-որ ծավալապաշտ պետության խեւ ղեկավարի հորինած զենքն է դաՙ առանց տիեզերքի դա չի կարող մոլորակի վրա մի քար շարժվել: Մտածենքՙ ի՞նչն ենք սխալ անում, ինչո՞ւ ենք փոշիացնում մեր բաժին կյանքն ու մեր բաժին մոլորակը, գտնենք մեր նախաստեղծ որակներն ու մեր մեջ դրված խորհուրդը:

Կորոնավիրուսով համեմված Զատիկը քննում է մեզՙ քրիստոնյա ե՞նք մենք իրոք մեր հոգու մեջ, որ այս վիճակից դուրս գալուց հետո կարողնանք ապրել պարզ ուրախություններով, մարդկային ստուգված կանոններով, չընկնենք ծայրահեղությունների գիրկը, իրոք սիրենք աշխարհն ու մերձավորին, հեռու մնանք անմարդկայինից, դաժանից, ատելությունից ու անբարիշտությունից:

Բայց մինչ այդ դեռ պետք է դուրս գալ այս վիճակիցՙ հոգու ու մարմնի նվազագույն կորուստներով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՐԵՐԱՐ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՁԵՌՔ Է ՄԵԿՆՈՒՄ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԳԱԶԻ ԳՆԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԳԱԶԻ ԳՆԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական