Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԸՆՏԵԼԱՑՈՒՄ

10/04/2020
- 10 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տագնապի առաջին օրերին ասում էին, չէ՞, մարդն այնպիսի արարած է, որ ամեն ինչին ընտելանում է, ամեն ցավ տանում: Թեքեյանն է գրել ՙ Ու մերթ լացավ, ու մերթ խնդաց իմ հոգիս:

Միջազգային լրատվահոսքը ընտելացրեց հազարավոր մահերի իրականությանը: Մեկ վարակակիրը մեկ ու կես միլիոնի վերածվեց: Արդեն սովորական են դառնում մահերը, մահվան ընկալումը, դրա հանդեպ վերաբերմունքը փոխվում է: Պատերազմները, համաճարակներն ու արհավիրքները մարդունՙ մահվան մտքի հետ ավելի հեշտ հաշտեցնելուն են տանում: Հոգեբանական ճնշումները, սակայն, հավասարակշռությունը շարունակում են խախտել: Հնարավո՞ր էր երկու ամիս առաջ պատկերացնել, որ մարդկային աշխարհը այսպես կփակվի իր պատյանի մեջ, որ երկրները կփակվեն իրենց սահմանների մեջ, որ դրսում եղող քաղաքացիները ամեն կերպ կփորձեն ընկնել սեփական երկիր… որ կյանքը կսահմանափակվի տան պատերից ներս, որ սրճարանների, փաբերի, ռեստորանների հոսքն ու աղմուկը կդադարեն, որ մարդիկ այսպես հանգիստ կնստեն տներում, ու պատշգամբները կդառնան դրսի հետ միակ հիմնական կապը: (Ես պատշգամբ չունեմ ափսո՜ս): Կալանավորի ժամանակավոր հոգեբանություն, տնային անձկություն, մտածելու տարածությունՙ իբր վերաիմաստավորելու շատ բաներ: Իրականում այնքան էլ այնպես չէ. սպասում են, թե երբ է վերջանալու այս մղձավանջը, ու կյանքը կգնա նախկին, ծանոթ հունով: Մինչդեռ աշխարհը փոխվում է. ապրելու, գործելու ձեւերը փոխվում են. մենք ընտելանում ենք հեռավար աշխատելու, սովորելու, ապրելու կերպին, ձեւավորվում են նոր հարաբերություններ, նոր մշակույթ: Լրատվամիջոցներից մեկը օնլայն հարսանիքի, օնլայն հոգեհանգստի կազմակերպման մասին է տեղեկացնում: Փարիզում ապրող մեր հայրենակիցը մտահոգ է բեմական արվեստիՙ այս օրերի ֆարսով, թե ինչո՞ւ անգամ պրոֆեսիոնալ արվեստագետն է խեղաթյուրում արվեստըՙ ժամանակավոր այս դադարը ինքնակատարելագործվելուն, մտածելուն ծառայեցնելու փոխարեն կիսատ-պռատ օնլայն համերգներ կամ մոնոներկայացումներ է սարքում տանըՙ մոռացության չմատնվելու ներքին տագնապ- անհանգստությունից: Երեք զավակների մայրըՙ հեռավար դասի կիսատ-պռատությունից, երեխաներիՙ նոր տիպի ուսուցմանը չընտելանալուց, մանավանդ հանձնարարականների անկատարությունից ու գնահատելու անհամարժեքությունից նյարդայնացած ասում էՙ հիմա թող դադար տան, ամռանը վերսկսեն դասերը: Բայց այս ժամանակը հարկավոր է հեռահար կրթության մոդելը փորձարկելու նաեւ հանրակրթական տարածքում, ու նաեւ հետագայի համար – այդպես չէ՞:

…Ուղիղ մեկ շաբաթ առաջ հարեւան խանութում ավելի լավատեսական տրամադրություն կար, թե մենք ցուրտ ու մութ տարիներ, պատերազմ ու բլոկադա տարած ժողովուրդ ենք, սա ի՞նչ է, որ չհաղթահարենք: Այսօր մտահոգ էին. առավոտյան անձնագիր չունեցող մի աշխատակցի տուգանել էին: Պարետատունը արգելել էր երեք անձով ծննդյան օրը ավանդաբար ծնողի շիրիմի այցելությունը. տխուր են մարդիկ: Նախկին սովորությունները նահանջում են, ետ են քաշվում, հրաժարումների ժամանակաշրջան է: Ժամանակավո՞ր է, այո՛: Եվ փորձաշրջան է, փորձաշրջանՙ մարդուն նոր աշխարհի փոփոխություններին վարժեցնելու: Ընտելացնելո՛ւ:

Փողոցները օտար են ու մետաղյա: Փողոցները դատարկ են: Մետաղե ավտոտնակները ավելի անտանելի են դառնում:

Լուռ պատերազմ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ՈՒՄ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Հաջորդ գրառումը

ԵԿԵՂԵՑԻՆ ԻՐ ՏԵՂՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԵԿԵՂԵՑԻՆ ԻՐ ՏԵՂՈՒՄ Է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական