Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

ԵԿԵՂԵՑԻՆ ԻՐ ՏԵՂՈՒՄ Է

Էդուարդ ԳԱԼՍՏՅԱՆ

Ըստ տարածված լուրերի Հայ առաքելական սուրբ եկեղեցին մոտ 300 միլիոն դրամի բարեգործություն է իրականացրելՙ covid19-ի եւ հայտարարված արտակարգ դրության արդյունքում դժվարին պայմաններում հայտնված կարիքավոր ընտանիքներին, ինչպես նաեւ բավականին պատկառելի գումար փոխանցել վիրուսի դեմ պայքարի պետական ֆոնդին։

Եկեղեցին, իհարկե, սրբորեն պահում է բարիք գործելու մասին սրբազան պատգամը ու չի շտապում հայտարարել ու աղաղակել իր արածի մասին։ Սա ճիշտ մոտեցում է։

Սակայն հասարակությունը պետք է տեղեկացված լինի, որ եկեղեցինՙ ինչպես միշտ, իր դերում էՙ հոգեւոր հոտի կողքին։