Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

07/04/2020
- 07 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Թե ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը կորոնավիրուսի հետեւանքով, ներկայացրել էինք մեր նախորդ հրապարակման մեջ https://www.archive.azg.am/AM/2020040222 Այժմ ներկայացնենք, թե ի՞նչ է առաջարկում Հայաստանի կառավարությունը սպասվող ճգնաժամը մեղմելու նպատակով, որքանո՞վ են այդ առաջարկները արդյունավետ եւ ինչո՞վ են տարբերվում այլ երկրների հակաճգնաժամային միջոցառումներից։

Կառավարությունը հայտարարել է 150 մլրդ դրամ արժողությամբ աջակցության ծրագրերի մասին, որոնք պետք է ուղղվեն բիզնեսին եւ բնակչությանըՙ կորոնավիրուսի պատճառով կրած վնասները մեղմելու համար։

Նախՙ սպասվող ճգնաժամին աջակցության համարժեք լինելու մասին ։

Հայաստանի համախառն ներքին արդյունքը անցյալ տարի կազմել է մոտ 6,5 տրլն դրամ։ Եթե այս տարի ունենայինք 5 տոկոս աճ, ապա տնտեսության ծավալը կավելանար մոտ 300 մլրդ դրամով։ Եթե աճ չունենանք, մեր տնտեսության ծավալը չի ստանա վերոնշյալ հավելյալ 300 մլրդ դրամը։ Կառավարության ներարկած 150 մլրդ դրամը անգամ այդ չստացված հավելյալ արժեքի կեսն էլ չի կազմում։ Տնտեսական անկման պարագայում այդ գումարը պարզապես աննշան ազդեցություն կարող է ունենալ։

Նշված գումարի արդյունավետ լինել-չլինելու մասին։ Խոսքն ըստ էության երեք ուղղություններով ծախսերի մասին է։

Առաջին եւ հիմնականըՙ տնտեսվարողներին տրվող անտոկոս վարկեր, երկրորդՙ սոցիալական աջակցություն աշխատանքից զրկված մարդկանց մեկանգամյա գումարի տեսքով, երրորդըՙ գյուղատնտեսության եւ կարեւոր ապրանքների բիզնես ծրագրերի վարկավորում եւ համաֆինանսավորում զրոյական տոկոսադրույքներով։

Առաջին եւ հիմնական ուղղության մասին։ Առաջարկվող վարկը լինելու է ծախսեր կատարելուՙ աշխատավարձեր վճարելու, վարկեր մարելու, հարկեր վճարելու համար։ Մինչդեռ, բիզնեսը վարկ է վերցնում գործարար ծրագրերի իրականացման համար, որպեսզի շահույթ ստանա, վերադարձնի վարկն ու դրա տոկոսները։ Այսինքն, կառավարության առաջարկած թեկուզ անտոկոս վարկով չի ստեղծվելու նոր արժեք եւ ընկերությունը չի ստանալու շահույթ։ Այսինքն, կառավարությունը ոչ միայն իր վրա չի վերցնում բիզնեսի համար առաջացող բեռը կամ կիսում, այլ ընդհակառակըՙ տնտեսվարողներին գցում է նոր վարկային բեռի տակ։ Այն պարագայում, երբ հայտնի չէ, թե որքա՞ն կշարունակվի տնտեսական վիճակի վատթարացումը եւ ընկերությունները ե՞րբ դուրս կգան այդ վիճակից։

Սոցիալական ծրագիրըՙ միանվագ գումարային աջակցության տեսքով իրավիճակային խնդիր է լուծում։ Ստացած գումարը մասամբ կմեղմի անցած մեկ ամվսա ընթացքում աշխատանքից զրկվածների եւ անհատ ձեռնարկատերերի մի մասի կացությունը։ Մինչդեռ, նրանք եկամուտներ չեն ստացել նաեւ այս ամիս եւ հայտնվել անորոշ հեռանկարի առջեւ։

Գյուղատնտեսության աջակցության ծրագրերը նույնպես վարկային ծրագրեր են։ Դրան զուգահեռ ոչինչ չի առաջարկվում գյուղմթերքի տեղափոխման, իրացման կամ մթերման ուղղությամբ։ Այստեղ հատկացվող գումարն չնչին է եւ անգամ հնարավոր հաջող օրինակները եղանակ չեն ստեղծելու։

Ինչպե՞ս են այլ երկրներում աջակցում բիզնեսին եւ բնակչությանը։ Բերենք մի քանի օրինակներ։

Մի դեպքումՙ աջակցություն են տրամադրում բնակչությանը եւ բիզնեսինՙ խրախուսելով սպառումը եւ ընկերություններին թողնելով հավելյալ գումարներ (ԱՄՆ)։ Մյուս դեպքումՙ մեղմում են կորուստները, հետաձգում հարկերը, խթանում կոնկրետ ոլորտների եւ հատկապես փոքր բիզնեսի գործունեությունը (Ռուսաստան)։ Մեկ այլ դեպքումՙ պետությունն իր վրա է վերցնում ընկերությունների ծախսերը, հետաձգում հարկային եւ կոմունալ վճարումները, գումարներ տրամադրում շրջանառության անկում ունեցած ընկերություններին (Ֆրանսիա)։ Մեկ այլ դեպքումՙ տրամադրում հարկային արձակուրդներ եւ ազատում կոմունալ վճարումներից (Վրաստան)։ Եվ ոչ մի դեպք չկա, երբ պետությունը տնտեսվարողներին առաջարկի նոր վարկեր «շալակել» ինչպես Հայաստանում եւ դա ներկայացնի որպես աջակցություն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՌԵԺԻՄԻ ԽՍՏԱՑՈՒՄԸ ԼՈԿ ԿՀԵՏԱՁԳԻ ԴՐԱ ԲԱՐՁՐԱԿԵՏԸ»

Հաջորդ գրառումը

ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ ԱՐԴՅՈՔ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԱԿԱՐԱՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ ԱՐԴՅՈՔ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԱԿԱՐԱՆՆԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական