Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀԻՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՍԻՆ

17/01/2020
- 17 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Հանրապետության հրապարակի տակ գտնվող հին քաղաքի թեման թարմացել է ու բուռն քննարկումների դաշտ մտել: Դեռ 2003-ին, երբ հնագետներ Ֆրինա Բաբայանն ու Աղավնի Ժամկոչյանը հնավայրը հայտնաբերցին, շատերը կարծիք հայտնեցին, թե պետք է հին քաղաքը հնարավորիս բացել, հողի շերտերից ազատել: Բայց որոշվեց նորից այն փակել, հողի շերտի տակ պահպանել ու Հանրապետության հրապարակի տեսքը չփոխել:

Մեկ շաբաթ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական գրառումն արեց, այս անգամ հրապարակի տակ գտնվող հին քաղաի մասինՙ նշելով, որ այն պետք է դառնա զբոսաշրջային տեսարժան վայր ու վերածվի թանգարանի: Հաջորդ օրն իսկ հնագետներն ու ճարտարապետներն սկսեցին մեկնաբանել ու վերլուծելՙ բացե՞լ, թե չբացել պատմական շերտը, արդյո՞ք հին քաղաքն արժեք է ներկայացնում:

Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռըՙ Մարկ Գրիգորյանը, կարծում է, որ այն ոչ՛ ճարտարապետական, ո՛չ էլ պատմամշակութային տեսակետից որեւէ արժեք չունի: Ըստ նրաՙ շինությունները 18-րդ դարի են, բացելու դեպքում էլ հայտնի չէ, թե ինչ անակնկալի կհանդիպենք: Չի բացառվում, որ այն մահմեդական կառույց լինի, քանի որ այդ ժամանակաշրջանում Հայաստանը պարսկական տիրապետության տակ էր: Մարկ Գրիգորյանին մտահոգում է այն, թե ինչ նախագիծ է ներկայացվելու, ինչպես ու որտեղից է փորվելու հնավայրը, չէ՞որ այն Երեւանի ուղիղ կենտրում է եւ կարող է խաթարել հանրության տեղաշարժը, փողոցների երթեւեկը: Ի վերջո, Երեւանում պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող բազմադարյա կոթողներ ու հնավայրեր կան, որոնք առաջինը խնամքի եւ ուշադրության կարիք ունեն:

Հրապարակի պատմական շերտը բացելու եւ թանգարանի վերածելու գաղափարն իրագործելու համար ԿԳՄՍ նախարարությանը կից փրձագիտական հանձնաժողով է ստեղծվել. նիստ առայժմ չի հրավիրվել:

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանն էլ կարծում է, որ շինությունները պետք է բացվեն ու ներկայացվեն հանրությանը. ամենեւին էլ կարեւոր չէՙ դրանք ում կառուցածն են, կարեւորն այն է, որ հայերի տներ են ու պետք է պատմությանն այլ կերպ վերաբերվել:

Ֆրինա Բաբայանը պնդում է, որ կառույցը 17-րդ դարի է, շինվածքի հեղինակները հայ վարպետներն են, որոնք հայկական տուֆ են օգտագործել: Հնագետն, իհարկե, ուզում է, որ հին քաղաքի մնացորդները հրապարակի սալահատակի ու ասֆալտի տակից հանվեն եւ ուսումնասիրվեն:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը շինությունները բոլորովին այլ դարաշրջանի է վերագրումՙ 19-րդ դար:Նա մասնագիտորեն բացատրում է, որ Երեւանում ուղիղ փողոցներ կառուցվել են 1850-ականներին, մինչ այդ փողոցները մահմեդական ազդեցությամբ ոլոր-մոլոր են եղել: Քանի որ հրապարակի տակ եղած շինությունները դասավորված են ուղիղ կառուցված փողոցի վրա, ուրեմն դժվար չէ եզրակացնել, որ հին քաղաք կոչվածը 19-րդ դարի երկրորդ կեսին է կառուցվել, ոչ թե 18 կամ առավել եւս 17-րդ դարերում: Ուղիղ փողոցների առաջին օրինակներից է նաեւ Աստաֆյանՙ այժմյան Աբովյան փողոցը: Պավել Ավետիսյանը բացառում է, որ շինություններն ավելի վաղ դարաշրջանի են պատկանում, բայց դա չի նշանակում, որ դրանք արժեք չունեն: Հնագետը պնդում էՙ լինի Երեւանը, թե այլ քաղաք, հողի տակ ինչ էլ հայտնաբերվի, կարեւոր ու արժեքավոր է: Մեր քաղաքային կյանքի անցյալը, հիշողության մշակույթը ցաքուցրիվ է ներկայացված: Այս մեկը Հովհաննես Քաջազնունու տուննէ, մյուսըՙ Աֆրիկյաններին է պատկանել, երրորդում Ակսել Բակունցն է ապրել: Մեր պատմությունն ու մշակույթը ընդհատված հիշատակումներով է ներկայացված, ոչ թե ամբողջական հիշողությամբ: Այդ իմաստով որեւէ հնավայրՙ անգամ 19-րդ դարի, պետք է ուսումնասիրվի եւ հանրայնացվի: Բայց այս դեպքում գործը բարդանում է, քանի որ շինությունները գտնվում են Հանրապետության հրապարակի տարածքում: Ոչ ոք առայժմ չի պատկերացնում կամ ելք չի առաջարկումՙ ինչպես եւ որտեղից է բացվելու հնավայրը: Կարծիքներ են հնչում, թե միգուցե ասֆալտն ու սալահատակը քանդվեն, հսկա ապակի դրվի, որի տակից էլ հին քաղաքը կերեւա: Մյուսների պատկրեացմամբ պետք է աստիճաններով մուտք ու ելք բացի, որպեսզի զբոսաշրջիկներն ու տեղացի այցելուները կարողանան իջնել ու ոչ միայն տեսնել քաղաքի նկուղները, այլեւ շրջել այնտեղ:

Հնագետ Պավել Ավետիսյանը դեմ չէ, թող հնավայրը բացվի, բայց ինչպես է արվելու: Գործ ունենք Հանրապետության հրապարակի հետ, որը մերօրյա պատմամշակութային կոթող է: Իսկ համաձայն շրջակա միջավայրի եւ հուշարձանների պահպանման մասին օրենքիՙ պատմամշակութային հուշարձանի տեսքը խաթարելն օրենքով պատժելի է: Բացի այդ, աշխատանքներն ինչպե՞ս են տարվելու, որ հրապարակի տեսքը չխաթարվի, կաթվածահար չլինի նաեւ երթեւեկությունը ոչ միայն հրապարակում, այլեւ հարակից փողոցներում:

Դժվար չէ ենթադրել, թե հին քաղաքը բացելու եւ թանգարանի վերածելու համար ինչ հսկայական գումարներ են պահանջվելու: Իշխանություններն ուզում են այսկերպ զարգացնել զբոսաշրջությունը, որպեսզի Երեւան այցելած օտարերկրացին տեսնի նաեւ ժամանակակից քաղաքներին ոչ բնորոշ, անսովոր տեսարանՙ երկհարկանի Երեւան:

Իհարկե, Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի արժեքը ոչ ոք չի նսեմացնում, բայց նույն Երեւանն ունի քաղաքային մշակույթի հնամենի կոթողներՙ Շենգավիթը, Կարմիր բլուրը, Էրեբունին: Կարմիր բլուրի պեղումները ղեկավարած անվանի հնագետ Բորիս Պիատրովսկու որդինՙ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պատրովսկին պարբերաբար գալիս է Երեւան ու հիասթափված հեռանում, որովհետեւ տեսնում է, որ մեր հնավայրերը դարձյալ անմխիթար ու անխնամ վիճակում են, դրանք այդպես էլ չեն դառնում թանգարան բաց երկնքի տակ, որովհետեւ ներկայանալի տեսք չունեն: Երեւանյան հնավայրերն էլ մեր Պիզայի աշտարակը կամ Կոլիզեյն են, որոնք շարունակում են անտեսված մնալ թե՛ պետության, թե՛ հասարակության կողմից:

Երեւանի կենտորնն առանց այդ էլ ծանրաբեռնված է, մեր քաղաքը զբոսաշրջիկների համար գրավիչ ու հետաքրքրական դարձնելու համար արդյո՞ք ավելի ճիշտ չի լինի խնամել, ներկայանալի տեսքի բերել Կարմիր բլուրն ու Էրեբունին, գումարներն այնտեղ ուղղել: Այդ հնավայրերն իրնեց արժեքով անհամամտելի են 19-րդ դարի քաղաքի մնացորդների հետ, ու եթե ուզում ենք օտարերկրյա այցելուին զարմացնել ու հիացնել, ապա զարմաքի ու հիացմունքի առարկաները վաղուց պատրաստ ենՙ հազարամյակների մշակույթ, պատմություն ու քաղաքակրթություն կրող Կարմիր բլուրն ու Էրեբունին:

Նախորդ գրառումը

ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՈՒՂԵՐՁԸ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ

Հաջորդ գրառումը

ՄԻՋԻՆԱՐԵՎԵԼՅԱՆ ՊՂՏՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՁՈՒԿ ՈՐՍԱԼ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԻՋԻՆԱՐԵՎԵԼՅԱՆ ՊՂՏՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՁՈՒԿ ՈՐՍԱԼ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական