Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՉ «ՊԱՏՄԱԿԱՆ», ՈՉ ԷԼ «ՍԻՄՎՈԼԻԿ»ՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԿ ՇՆՉԻՆ ԸՆԿՆՈՂ ՀՆԱ-Ն ԵՎ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ

27/12/2019
- 27 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն այն հիմնական ցուցանիշն է, որը բնորոշում է տվյալ երկրի զարգացման եւ բարեկեցության մակարդակը: Ավելի պարզ ասածՙ դա մեկ տարվա ընթացքում տնտեսության ամբողջ ծավալն է բաժանած երկրի բնակչության թվի վրա: Վերջին երկու տարիներին, ըստ Համաշխարհային բանկի (ՀԲ) եւ Արժույթի միջագային հիմնադրամի (ԱՄՀ), մեկ շնչին ընկնող ցուցանիշով անփոփոխ առաջատարը Լյուքսեմբուրգն է, իսկ լավագույն եռյակում գտնվող մյուս երկու երկրները Շվեյցարիան եւ Մակաոն են:

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հաշվարկվում է միայն տարեկան արդյունքներով

Հայաստանը, համաձայն ԱՄՀ վերջինՙ 2018 թ.-ի տվյալների, զբաղեցնում է 114-րդ տեղը 190 երկրների մեջ մեկ շնչին ընկնող 4188 դոլար ցուցանիշով: Վերջերս Ազգային Ժողովում բյուջե 2020-ի քննարկման եզրափակիչ ելույթում այս ցուցանիշին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես հետեւյալն ասաց. «Ես ուզում եմ մի ցուցանիշ բերեմ, որը շատ սիմվոլիկ եւ գուցե պատմական նշանակություն ունի: 2019 թ.-ին Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ անցնել մեր հարեւան, մեր բարեկամ, մեր սիրելի Վրաստանից: …Բայց կարեւոր է արձանագրել, որ մենք, հիմա արդեն 2019 թ.-ի արդյունքներով մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով առաջ ենք անցնում Վրաստանից: Բայց առավել կարեւոր է 2020 թ.-ի արդյունքներով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալով մենք առաջ ենք անցնելու Ադրբեջանից: Այս սանդղակում Հայաստանի Հանրապետությունը միշտ եղել է, եթե ոչ միշտՙ առնվազն վերջին 10-ամյակներում եղել է վերջինը: Այս սանդղակում 2020 թ.-ին Հայաստանի Հանրապետությունը լինելու է առաջինը»: Ի՞նչ կարելի է ասել այս մասին:

Առաջին հերթին պետք է շեշտենք, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու կողմից ականատես եղանք ապատեղեկատվության եւ իրականության խեղաթյուրման հերթական դրսեւորմանը:

Մասնավորապես, մեկ շնչին ընկնող ՀՆԱ (համախառն ներքին արդյունք) ցուցանիշը անհնար է պարզել առանց տնտեսության տարեկան ցուցանիշների: Մինչդեռ, 2019 թ.-ը դեռ չի ավարտվել եւ ասել մեր ցուցանիշն արդեն «առաջ է անցել» կամ «առաջ ենք անցնում» հիմնվելով 10 ամիսների ցուցանիշների վրա, չի կարելի: Եթե դա հնարավոր լիներ, ապա նույն հաջողությամբ կարելի է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ամսական ցուցանիշներ հրապարակել, որը բնականաբար, չի արվում:

Ինչ վերաբերում է «2020 թ.ին Հայաստանի Հանրապետությունը լինելու է առաջինը» եւ առաջ է անցնելու Վրաստանից եւ Ադրբեջանից, ապա ներկա պահին դա բացառապես բարի ցանկություն է: Դա ներկայացնել որպես նվաճում, անթույլատրելի է: Ճիշտ այնպես, ինչպես անթույլատրելի էին մինչ իշխանության գլուխ անցնելը երկրի թռիչքային տնտեսական աճի, գազի եւ էլեկտրաէներգայի սակագների նվազեցման, պետական բյուջեի եկամուտները մեկ երրորդով ավելացնելու եւ բազմաթիվ այլՙ չիրականացրած խոստումները:

Իրականությանը չեն համապատասխանում նաեւ Վրաստանից կամ Ադրբեջանից առաջ անցնելը որպես «պատմական» կամ «սիմվոլիկ» ներկայացնելը, ինչպես նաեւ այն, որ մենք այս սանդղակում «միշտ» կամ «վերջին տասնամյակներում» վերջինն ենք եղել: Այժմ այս մասին մասին ավելի մանրամասն:

2000-ականներին առաջ ենք եղել ե՛ւ Վրաստանից, ե՛ւ Ադրբեջանից

Ներկայացնենք մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշները Վրաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում սկսած 1994 թ.-իցՙ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ).

–ՎրաստանԱդրբեջանՀայաստան
1994 թ.168 դոլար197 դոլար197 դոլար
1995 թ.402 դոլար316 դոլար400 դոլար
1996 թ.670 դոլար411 դոլար504 դոլար
1997 թ.796 դոլար508 դոլար522 դոլար
1998 թ.841 դոլար543 դոլար608 դոլար
1999 թ.668 դոլար576 դոլար597 դոլար
2000 թ.743 դոլար656 դոլար621 դոլար
2001 թ.797 դոլար675 դոլար692 դոլար
2002 թ.851 դոլար761 դոլար779 դոլար
2003 թ.1006 դոլար880 դոլար923 դոլար
2004 թ.1302 դոլար1040 դոլար1180 դոլար
2005 թ.1637 դոլար1571 դոլար1628 դոլար
2006 թ.1992 դոլար2458 դոլար2128 դոլար
2007 թ.2627 դոլար3818 դոլար3079 դոլար
2008 թ.3325 դոլար5579 դոլար3913 դոլար
2009 թ.2812 դոլար4964 դոլար2912 դոլար
2010 թ.3063 դոլար5881 դոլար3122 դոլար
2011 թ.3825 դոլար7243 դոլար3417 դոլար
2012 թ.4238 դոլար7546 դոլար3576 դոլար
2013 թ.4341 դոլար7926 դոլար3732 դոլար
2014 թ.4442 դոլար7939 դոլար3889 դոլար
2015 թ.3760 դոլար5300 դոլար3529 դոլար
2016 թ.3856 դոլար3898 դոլար3524 դոլար
2017 թ.4047 դոլար4212 դոլար3869 դոլար
2018 թ.4346 դոլար4722 դոլար4188 դոլար

Ինչպես տեսնում ենք վերոնշյալ աղյուսակից, մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով 2005 թ.-ին գրեթե հավասարվել ենք Վրաստանի հետ, իսկ դրանից հետո հինգ տարի անընդմեջՙ 2006-2010 թվականներին առաջ ենք եղել: Հիշեցնենք, որ դա Ռոբերտ Քոչարյանի կառավարմանՙ 2000-ականների բուռն տնտեսական աճի տարիներն էին: Այդ տարիներին մենք ավելի բարեկեցիկ էինք ապրում, քան հարեւան Վրաստանը, որտեղ նույնպես լուրջ բարեփոխումներ էին կատարվում եւ տնտեսական լավ ցուցանիշներ արձանագրվում: Այսինքն, չնայած շարունակվող շրջափակման, բանակի եւ սպառազինությունների համար ահռելի ծախսերի, աղետի գոտու հատկացվող մեծ գումարների, Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով առաջ էր անցել դեպի ծով ելք եւ տարանցիկ հնարավորություններ ունեցող, սպառազինության վրա մեծ ծախսեր չանող եւ արեւմուտքից մոտ 4 մլրդ դոլար աջակցություն եւ վարկեր ստացած Վրաստանից:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա երկար ժամանակ բարեկեցության ցուցանիշով առաջ ենք եղել նաեւ այդ երկրից: Ըստ վերոնշյալ աղյուսակի, 1995-2005 թվականներին (բացառությամբ 2000 թ.-ը) մենք առաջ ենք եղել Ադրբեջանից եւ ավելի լավ ապրել, քան Ադրբեջանի բնակչությունը: Հետագայումՙ մինչեւ 2008 թ.-ը ներառյալ, Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն շարունակել է աճել: Սակայն 2009 թ.-ինՙ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով ունեցանք ինչպես տնտեսական, այնպես էլ բարեկեցության մակարդակի անկում:

Սկսած 2006 թ.ից Ադրբեջանի բարձր տնտեսական եւ համապատասխանաբար մեկ շնչին ընկնող ՀՆԱի աճը առաջանցիկ աճը, գաղտնիք չէ, որ պայմանավորված է նավթարդյունաբերության ծավալների կտրուկ աճով եւ նավթի միջազգային բարձր գներով: Այն բանից հետո, երբ 2014 թ.-ին վերջին նավթի գները մոտ երեք անգամ նվազեցին, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2015 թ.-ից նույնպես կտրուկ նվազեց: 2017-2018 թվականներին նավթի գների որոշակի աճն ու կայունացումը բարելավեցին այս ցուցանիշը Ադրբեջանում:

Թերեւս այսքանը բավական է փաստելու համար որ կառավարության հերթական անգամ անտեսում է մեր երկրի հաջողությունները անցած տարիներին եւ խեղաթյուրելով իրականությունը, փորձում որպես հաջողություն ներկայացնել ապագայում ակնկալվող եւ այս պահին գոյություն չունեցող արդյունքները:

Կուզենայինք դրական բոլոր ցուցանիշները իրականացված տեսնել:

Նախորդ գրառումը

ՄՐՑԱԿՑՈՒԹԻ՞ՒՆ

Հաջորդ գրառումը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՑ ԲԱՑԱՏՐԵԼ ԵՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՑ ԲԱՑԱՏՐԵԼ ԵՆ

Լրահոս

Նահատակված Խամենեիի համար արդարադատությունն ու վրեժխնդրությունն ազգային լուրջ պահանջ են. Բաղայի

13/07/2026

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի համար արդարադատությունն...

ԱՄՆ ղեկավարությունը  հասկանում է, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ. Ալիև

13/07/2026

ԱՄՆ ղեկավարությունը  հասկանում է, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ. բռնազավթված Շուշիի...

Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան

13/07/2026

Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրները վաճառելու համար (հավանաբար՝ Կատարին կամ Արաբական Միացյալ Էմիրություններին), որպեսզի ազատվի ԱՄՆ-ի CAATSA...

Այդ ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի մեջ, ումից բողոքում են թե՛ Ալիևը, թե՛ իր պրոքսի Փաշինյանը. Նարեկ Կարապետյան

13/07/2026

Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է. «Եվրոպայի խորհրդում գործում էր մեծ հակաադրբեջանական խումբ:Պարզվել է, որ Ժոզեպ Բորելը հարաբերություններ է պահպանել որոշ...

Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ. Զախարովա

13/07/2026

Մոսկվան և Երևանը կապում են հատուկ հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր պատմության և երկու երկրների ժողովուրդների անկեղծ համակրանքի վրա։ Այս...

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված. Դավիթ Խաժակյան

13/07/2026

21 տարեկանում հեշտ չէր որոշել դառնալ կուսակցական և զբաղվել քաղաքականությամբ: Գիտակցված և բարդ ընտրություն էր, որի համար ափսոսանք չունեմ: Այս...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական