Հինգշաբթի, Հուլիսի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ, ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԸ, ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ

08/11/2019
- 08 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ: Նա ասել է, թե Ֆրանսիան եւ Իսրայելը փորձել են տարածաշրջանային պետական կազմավորում ստեղծել ի նպաստ քրդերի ինքնապաշտպանական ջոկատների եւ Քրդական բանվորական կուսակցության, բայց Թուրքիան ի չիք է դարձրել տարածաշրջանային այդ մեծ խաղը:

Փարիզին հասցեագրված մեղադրանքնրը կապված են այն բանի հետ, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատըՙ Ազգային ժողովը, վերջերս ընդունել է բանաձեւ, որով դատապարտվում է Սիրիայում Եփրատ գետից արեւելք Թուրքիայի ձեռնարկած ռազմական գործողությունը: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը ողջունել է այդ բանաձեւըՙ նշելով, որ իրադրությունը մնում է խիստ տագնապալի: Դա վտանգավոր է նրանով, որ ի չիք է դարձնում վերջին հինգ տարիներին «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի պայքարի արդյունքները: Անկարան գտնում է, որ դրանով իսկ Փարիզը աջակցություն է ցուցաբերում քրդերի ազատագրական ուժերին: Բայց Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ձեռնարկած գործողությունը դատապարտել է ոչ միայն Ֆրանսիան, այլեւ ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Բելգիան, Էստոնիան, Հայաստանը: Իսկ ինչո՞ւ Անկարան մեղադրեց միայն Փարիզին, հարց է տալիս Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը :

Ինչ վերաբերում է Իսրայելին, նա երբեւէ չի թաքցրել, որ կողմնակից է Մերձավոր Արեւելքում նոր պետական-քաղաքական կազմավորման ստեղծմանը եւ պաշտպանում է անկախ քրդական պետության ձեւավորման գաղափարը: Ի դեպ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն առաջին պետական ղեկավարն էր, որը հյուսիսային Իրաքում հանրաքվեի անցկացումից առաջ բացեիբաց պաշտպանություն հայտնեց քրդական պետության ստեղծմանը: Հիմա նույնպես Նաթանյահուն դատապարտում է Թուրքիայի ներխուժումը հյուսիսային Սիրիա եւ Անկարային նախազգուշացնում քուրդ փոքրամասնության մեջ էթնիկական զտում իրականացնելու ամեն տեսակ փորձերից: Սակայն Ֆրանսիայի խորհրդարանի բանաձեւից եւ Իսրայելի ղեկավարության հայտարարությունից չեն բխում քրդական պետություն ստեղծելու կոնկրետ գործողություններ, դա լոկ գաղափար է: Իհարկե, կան որոշ տարօրինակություններ:

Ֆրանսիայում քրդական խնդիրն ակտիվորեն մշակում է դավադրությունների հայտնի փորձագետ Տիերի Մեյսանը : Վերջերս հրապարակած հոդվածում նա պնդում է, որ ամբողջ հետպատերազմյան ժամանակաշրջանում Փարիզը երբեւիցե չի հրաժարվել Եփրատից արեւելք Քրդստան ստեղծելու մտքից: Ըստ որում նա վկայակոչում է այնպիսի փաստաթղթեր, որոնք մինչեւ օրս չեն մտել ոչ գիտական, ոչ էլ քաղաքական շրջանառության մեջ: Ասենք դրանց գոյության բուն փաստն անգամ անհնար է հաստատել կամ ժխտել: Օրինակՙ նա պնդում է, թե 2011 թվականին Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն եւ նրա թուրք պաշտոնակից Մեւլութ Չավուշօղլուն ստորագրել են պայմանագիր, որը նախատեսում է թուրքերի աջակցությունը Լիբիայի եւ Սիրիայի դեմ պատերազմում (վերջինս այն ժամանակ դեռ չէր սկսվել)ՙ ԵՄ անդամակցության եւ քրդական հարցի լուծման մեջ Թուրքիային օգնելու դիմաց:

Հայտնի է, որ այն ներառել է մի քանի փոխադարձ պարտավորություն, որոնցից մեկը քրդական պետության ստեղծումն է առանց Թուրքիայի տարածքային ամբողջականության խախտման, այսինքնՙ Քրդստանի ստեղծումը Սիրիայի տարածքում: Գոյություն ունի նաեւ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի գաղտնի արձանագրություն, որը ի հայտ է եկել Փարիզում նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների ղեկավար Սալիհ Մուսլիմի հանդիպումից հետո: Քրդերը պետք է դադարեին իրենց ճանաչել Սիրիայի քաղաքացիներ եւ պայքար սկսեին հանուն սեփական պետության ստեղծման: Ըստ Մեյսանի, տվյալ նախագիծը իբր խափանվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից, որն առաջարկել էր Ռամսֆելդ-Ցեբրովսկու ծրագիրը, ինչը պետք է իրականացներ Պենտագոնը: Այդ ծրագիրը հետագայում խափանում է ԱՄՆ-ի մեկ ուրիշ նախագահՙ Դոնալդ Թրամփը, որը խոսում է Սիրիայից ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման մասին: Դրանից հետոՙ 2019 թվականի հունվարին, թուրքական Anadolu Agency լրատվական գործակալությունը հրապարակում է քարտեզ, որտեղ նշված են Սիրիայում գտնվող ֆրանսիական ինը ռազմակայաններ, որոնցից ութը ստեղծվել է նախագահ Էմանյուել Մակրոնի օրոք:

Այլ կերպ ասած, Մեյսանի տեղեկատվական արտահոսքերի իմաստը հանգում է այն բանին, որ Անկարան տարբեր փուլերում մասնակից է դարձել քրդական նախագծին, անշուշտՙ հաշվի առնելով սեփական շահերը: Ամեն ինչ չէ, որ հաջողվում էր, քանի որ խաղի կանոնները փոփոխվում էին հանգամանքների բերումով: Իրադրությունը վերլուծելովՙ Iranian Diplomacy հրատարակությունը նշել է տարբեր փուլերում Թուրքիայի քաղաքականության հակասականությունը քրդական հարցի առնչությամբ: Որոշակի պահին Էրդողանը շփումներ սկսեց Թուրքիայի քրդերի հետ, իսկ երբ Բաղդադի եւ Էրբիլի փոխհարաբերությունները սրվեցին, Անկարան սկսեց իրաքցի քրդերի հետ հարաբերություններ կառուցել գրեթե միջպետական մակարդակովՙ փաստորեն խախտելով Իրաքի տարածքային ամբողջականությունը: «Այդ ժամանակ Էրբիլի հետ Անկարայի հարաբերությունները տնտեսական, քաղաքական, ռազմական եւ անվտանգության ոլորտներում իրենցից ներկայացնում էին Անկարայի հարաբերություններ ոչ այնքան դաշնապետության մասի, որքան ինքնիշխան պետության հետ», գրում է Iranian Diplomacy-ն: Այնուհետեւՙ «Բաղդադի արգելքին հակառակ Անկարայի կողմից Էրբիլի նավթի գնումները, քրդական իշխանությունների համագործակցությամբ Թուրքիայի կողմից փախստական քաղաքական գործիչ Թարիք Ալ-Հաշիմիին ապաստանի տրամադրումը, քրդերին «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողությունների վարում սովորեցնելու պատրվակով թուրքական զորքերի ներխուժումը Էրբիլին ենթակա տարածքՙ այս ամենը ցուցադրում է Անկարայի վերաբերմունքի փոփոխությունը հյուսիային Իրաքի քրդերի հանդեպ»:

Թուրք փորձագետների կարծիքով, դա Անկարայի հովանավորության ներքո քրդական պետության ստեղծման նախագիծ էր, եւ դրա իրականացումը թելադրված էր Թուրքիայի, Իրանի եւ Սաուդյան Արաբիայի մրցակցությամբ, որպեսզի Թեհրանին թուլացնեն Կրոնի միջոցով եւ «շիա կիսալուսնի» (Իրան, Հյուսիսային Իրաք, Սիրիա) դեմ պայքարի ձեւով: Ամեն ինչից երեւում է, որ Թուրքիայի այդօրինակ քաղաքականությունը համաձայնեցվում էր ամերիկացիների հետ, բայց վերջին հաշվով, փորձագետներից մեկի կարծիքով, քրդական պետության ստեղծման նախագիծը սկսեց իրականացվել:

Ի դեպ, այդ ժամանակ ի հայտ եկավ եւս մեկ սուր ինտրիգ: Իրանում հրապարակված նյութերի համաձայն պնդում էր արվում, որ քրդական պետության հայտնվելը Իրանի համար կարող է ունենալ դրական իմաստ, քանի որ քրդերը էթնիկապես ոչ թե արաբական կամ թյուրքական, այլ իրանական ժողովուրդ են: Թեհրանում վերհիշեցին, որ հենց Իրանում դեռ 1946 թվականին ստեղծվել է քրդական առաջին պետությունըՙ Մեհաբադի քրդական հանրապետությունը: Մի խոսքով, Թուրքիայի քրդական քաղաքականությունը ձախողում կրեց, եւ ներկայումս Անկարան միջազգայնացնում է քրդական խնդիրը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆՎԱՆԻ ՊԱՏՄԱԲԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐԸ ՄԱԿԻՉ ՎԱՀԱՆԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Հաջորդ գրառումը

«ԿԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ XVI ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

«ԿԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ XVI ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նման միջանցքը, նունիսկ եթե անվանապես կառավարվում է «չեզոք» ուժերի կողմից, իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք. Օսկանյան

16/07/2025

Այսօրվա մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը համեմատեց Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելու գաղափարը՝ երրորդ կողմին, ազգային ենթակառուցվածքների՝ օրինակ՝ օդանավակայանի, երկաթուղու կամ...

ԿարդալDetails

Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի ներկայանա. Խամենեի

16/07/2025

Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան

16/07/2025

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում են. դրանք այլևս չեն լինի այնպիսին, ինչպին եղել են նախկինում. Փաշինյան

16/07/2025

Պատրաստվում ենք Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքել․ Փաշինյան

16/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական