Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱԶԱՆԱՆՈՑԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԳԱԶԱՆՆԵՐԸ

08/11/2019
- 08 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

Երեւանի կենդանաբական այգին վերջին օրերին հայտնվել է օտարերկրյա լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Արմա՜նք-զարմա՜նք…Սովորական թափառող շներն առաջին գիշերը հոշոտել են կենգուրուներին, երկրորդ գիշերն ուժերը չափել մուֆլոնների հետ ու 19-ից 3-ին ոչնչացրել: Լուրը, ավելի ճիշտՙ բոթը ցնցել է նաեւ հայ հանրությանը:

2-3 տարի առաջ Երեւանի քաղաքապետարանը 2,3 միլիարդ դրամ էր հատկացրել, որպեսզի կենդանաբանական այգին բարեկարգվի, ազատավանդակներ կառուցվեն: Մի խոսքովՙ հայտարարվեց, թե միջազգային չափանիշներին համապատասխան կենդանաբանական այգուն էլ գազանանոց չասեք: Բայց այգուՙ աշխատանքից ազատված մասնագետների բողոքի ցույցերը դրանից հետո ավելի ակտիվացան: Պահանջում էին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը, որովհետեւ, ըստ նրանց, կենդանիների աննախադեպ անկումներ, կորուստներ են տեղի ունենում: Ավելինՙ Ռուբեն Խաչատրյանն Ուրցաձորՙ իր ղեկավարած հիմնադրամի տարածք է տեղափոխել, օրինակ, բացառիկ տեսակ համարվող մորուքավոր անգղերիՙ նրանց փոխարեն կենդանաբանական այգի բերելով սովորական կրիաների:

Թունավորված զեբր, ազատավանդակից փախած ու Մյասնիկյան պողոտայում մեքենայի տակ ընկած բեզոարյան այծ, հիվանդությունից սատկած կոկորդիլոս. այս տեղեկությունները նախկին աշխատակիցների բողոքի հիմնական առիթն էին. այս ամենին ավելացավ թափառող շների չարագործությունը:

Նորք-Մարաշից, Նորքի տարբեր զանգվածներից կենդանաբանական այգու տարածք ներխուժած թափառող շների ոհմակը գիշերով ցատկել է կենգուրուների ազատավանդակից ներս: Ազնիվ մենամարտ չի եղել, ոչ, որովհետեւ կենգուրուները, ճիշտ է, արու են եղել, բայց իրենք երեքով էին, իսկ շներըՙ 7,8, գուցե 10: Ընդ որում, կենգուրուները շուտով ամուսնանալու էին. հարսնացուների համար խնամախոսության փաստաթղթերը վաղուց պատրաստ էին: Իսկ հայկական կատաղած, չստերջացված բիրտ շներն ուղղակի բզկտել էին վայրի բնության կանոններին անտեղյակ, փափուկ մեծացած խեղճ կենգուրուներին: Աշխատակիցները վրա են հասել, մենամարտի դուրս եկել շների հետ. մեծ շները ազատավանդակից դուրս են ցատկել-փախել, ավելի փոքրերը ճողոպրել չեն կարողացել: Նրանց բռնել են ու հանձնել թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնին: Հանցագործությանը մասնակցած ու բռնված շների նկարները համացանցում ջերմեռանդ սիրո ու պաշտպանության արժանացան: Սոցցանցային հանրությունը վստահ պնդեց, թե խեղճ շնիկները մի՞թե կարող էին կենգուրուներին հոշոտել, մի նրանց սիրուն, անուշիկ մռութներին նայեք: Ո՜վ հայ ժողովուրդ, ուշքի արի, շները ոչ միայն մարդկանց, այլեւ կենգուրուների բարեկամն են. իհարկե, հավերժ հիշատակ այդպես էլ ամուսնական առագաստ չմտած մեր փեսացու կենգուրուներին, բայց նրանց կորստի պատճառներն այլ տեղ փնտրեք: Կենգուրուասպան շների վրա զայրացած հանրության մյուս հատվածն այդ գիշեր մտատանջության մեջ ընկավՙ իսկ եթե կենգուրուներն այլ կերպ են չքացել, ու մեղքը բարդվում է խեղճ շների վրա…

Այդ նույն գիշերը, սակայն, չարագույժ էր նաեւ մուֆլոնների համար: Առավոտյան նրանց ազատավանդակի հողն ու քարերն արյունոտ էին: Կենդանաբանական այգու աշխատակիցները շոկի մեջ էին. փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի առաջարկով տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրաժարական տվեց: Այգու աշխատակիցները լրատվամիջոցներին թույլ տվեցին նկարահանել հոշոտված մուֆլոնների մարմինները: Արդեն որեւէ կասկած չկար, որ մահվան ելքով հանցանքի հեղինակները թափառող շներն են: Սոցցանցային հանրությունը լռեց:

«Երրորդ գիշեր: Մաֆիան փակում է աչքերը, շերիֆը բացում է աչքերը, սեւերը պարտված են»,-կասեր «Մաֆիա» հայտնի խաղի խաղավարը: Երրոդ գիշերը ճակատագրական եղավ շների համար: Նրանք դարձյալ ներխուժել էին այգու տարածք ու հայտնի չէՙ որ ազատավանդակն էին աչքադրել: Նրանցից 5-ը բռնվեց: 5-ն էլՙ չստերջացված: Աշխատանքից ազատվելու դիմում գրած, բայց դեռ իր աշխատանքային պարտականությունները կատարող Ռուբեն Խաչատրյանը հայտարարեց. «Եթե մենք գիշերով կարողացել ենք 5 շուն բռնել, որն, ի դեպ, մեր պարտականությունը չէ, ապա մի՞թե թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը ցերեկով չի կարող շներին բռնել, ինչը հենց նրա պարտականությունն է»:

Այդ գիշերվանից սկսածՙ կենդանաբանական այգու աշխատակիցները անընդհատ շներ են բռնում ու հանձնում այդ կենտրոնին, բայց մինչեւ ե՞րբ:

Այս պատմության մեջ կա՞ն մեղավորներ. կան ու շա՜տ: 2,3 միլիարդ դրամ է ծախսվել, որ կենդանաբանական այգին այսօրվա տեսքն ունենա, բայց եթե այգին արտաքին աշխարհից պաշտպանող ցանկապատ չի տեղադրվել, 2,3 միլիարդ ծախսն ինչի՞ն ծառայեց, ի՞նչ նպատակով: Ռուբեն Խաչատրյանն ասում է, որ ցանկապատի հարցով բազմիցս դիմել է քաղաքային նախկին ու ներկա իշխանություններին: Չափագրումներն արդեն արվում են: Եթե ցանկապատն ուշանա, երեւի թե որսի բնազդները մոռացած առյուծներն ու վագրերն էլ ապահովագրված չլինեն որսի բնազդները սրած թափառող շներից:

Հ.Գ. Ռուբեն Խաչատրյանը խոր կասկածներ ունի, թե այս գործում մարդկային գործոնը բացառված չէ: Թափառող շները որս կարող են անել միայն վարժեցվելուց հետո:

Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԵՍԱՐԻԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԱՐԳԵԼՎԵԼ Է

Հաջորդ գրառումը

ԻՄԱՑԵՔՙ Ո՛Ր ՉԵՄՊԻՈՆԻ ՄԱՍԻՆ Է ՊԵՏՔ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԻՄԱՑԵՔՙ Ո՛Ր ՉԵՄՊԻՈՆԻ ՄԱՍԻՆ Է ՊԵՏՔ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ

Լրահոս

Նահատակված Խամենեիի համար արդարադատությունն ու վրեժխնդրությունն ազգային լուրջ պահանջ են. Բաղայի

13/07/2026

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի համար արդարադատությունն...

ԱՄՆ ղեկավարությունը  հասկանում է, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ. Ալիև

13/07/2026

ԱՄՆ ղեկավարությունը  հասկանում է, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ. բռնազավթված Շուշիի...

Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան

13/07/2026

Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրները վաճառելու համար (հավանաբար՝ Կատարին կամ Արաբական Միացյալ Էմիրություններին), որպեսզի ազատվի ԱՄՆ-ի CAATSA...

Այդ ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի մեջ, ումից բողոքում են թե՛ Ալիևը, թե՛ իր պրոքսի Փաշինյանը. Նարեկ Կարապետյան

13/07/2026

Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է. «Եվրոպայի խորհրդում գործում էր մեծ հակաադրբեջանական խումբ:Պարզվել է, որ Ժոզեպ Բորելը հարաբերություններ է պահպանել որոշ...

Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ. Զախարովա

13/07/2026

Մոսկվան և Երևանը կապում են հատուկ հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր պատմության և երկու երկրների ժողովուրդների անկեղծ համակրանքի վրա։ Այս...

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված. Դավիթ Խաժակյան

13/07/2026

21 տարեկանում հեշտ չէր որոշել դառնալ կուսակցական և զբաղվել քաղաքականությամբ: Գիտակցված և բարդ ընտրություն էր, որի համար ափսոսանք չունեմ: Այս...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական