Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԿԴՈՆԱ՞ԼԴՍ, ԹԵ՞ ՄԿՄԻԿՈՅԱՆ

13/09/2019
- 13 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրագրող Դինա Պրիչեպը «Վաշինգտոն փոստ» թերթում հետաքրքրական մի հոդված է գրել, որտեղ խոսում է այն մասին, որ եթե Երկրորդ համաշխարհային պատերազմը տեղի չունենար, ապա հնարավոր է, որ մենք ՄկԴոնալդսի փոխարեն կամ դրան զուգահեռ կունենայինք ՄկՄիկոյան համբուրգերներ:

«Պատմության ախորժահամ էջերը եթե պրպտենք, գրում է նա, կտեսնենք, որ մեծ ժողովրդականություն վայելող սենդվիչները, որոնք առնչվում են աստղերն ու շերտագծերը որպես դրոշ դարձրած երկրի հետ, կապ ունեն նաեւ մուրճն ու մանգաղը ներկայացնող երկրի հետ»:

«Այո, հաստատում է նա, նույնիսկ Մ. Նահանգների նախագահ Թրամփի նախասիրած համբուրգերները կապ ունեն Ռուսաստանի հետ», եւ պատմում, որ 1930-ականներին, երբ Ռեյ Կրոքսի մտքում նոր-նոր էր ձեւավորվում ՄկԴոնալդսի գաղափարը, Խորհրդային Միությունը, հեղափոխությունից հետո, ապշեցնող տեմպերով զբաղված էր քաղաքաշինության եւ արդյունաբերության զարգացման հարցերով: Միլիոնավոր մարդիկ գյուղերից տեղափոխվում էին քաղաքներ եւ աշխատանքի անցնում ձեռնարկություններում: Այդ մարդիկ ամենօրյա մատչելի գներով սննդի կարիքն ունեին, ինչը պետք է կարգավորեր սննդարդյունաբերության նախարարությունը: Կենտրոնացված համակարգում ամեն ինչ պետք է որոշակի չափորոշիչ նորմերի համապատասխան գործեր: «Այսքան գրամ կարտոֆիլ, այսքանՙ կաղամբ, մակարոն եւ անպայման կոմպոտ: Մսեղենըՙ անհամեմատ քիչ, ինչը բանվորների դժգոհությունն էր առաջացնում», բացատրում է Հելսինկի համալսարանի սոցիոլոգ Չուկա Գրոնոն :

Նախարարությունը պետք է հարցի լուծում գտներ: Այդ նպատակով էլ կառավարության ղեկավար Անաստաս Միկոյանի գլխավորությամբ մի պատվիրակություն ժամանում է Մ. Նահանգներ ուսումնասիրելու սննդարդյունաբերության զարգացման Ֆորդի մեքենայացված փորձը: Ըստ Մոսկվայի բարձրագույն Տնտեսական համալսարանի դասախոսՙ Իրինա Գլուշչենկոյի , երեք ամսվա շրջագայության ընթացքում պատվիրակությունը այցելել է բադեր սառեցնելու, փոշի կաթի, հյութերի, գարեջրի, պաղպաղակի արտադրության եւ թռչնաբուծական ֆաբրիկաներ: Ամեն ինչ հիացրել է պատվիրակության անդամներին, բայց ամենաշատը նրանք հավանել են համբուրգերները, որոնք շատ համեղ էին եւ գործնական: Ըստ դարձյալ Գլուշչենկոյի, Միկոյանի գրառումներում այդ մասին նշումներ կան, եւ նա դրանցում տեսել է իր երկրում սննդի ամենօրյա խնդիրը լուծելու լավագույն միջոցը: Նա էլ Թրամփի նման «Ֆաստ Ֆուդի» կողմնակից է եղել, եւ Գրոնոյի կարծիքով եթե 1941-ին պատերազմը չծագեր, մենք այսօր ՄկՄիկոյանների ճաշարանների մի ամբողջ ցանց կունենայինք: Իր հուշերում Միկոյանը նշել է, որ 25 ամերիկյան սարքավորումներ է պատվիրել, որոնք պետք է մոտ 2 միլիոն համբուրգեր արտադրեին ամեն օր, իսկ պատմաբան Պավել Սյուտկինը արձանագրել է, որ 1937-ի հոկտեմբերին արդեն որոշակի քայլեր ձեռնարկվել էին այդ նպատակի համար: Բայց նախկին Խորհրդային Միությունից ոչ ոք այսօր ոչինչ չի հիշում այդ մասին: Նրանք հիշում են Միկոյանի «կոտլետները», որոնք նմանվելով գուցե համբուրգերների միջուկին, ունեին որոշակիորեն «խորհրդային» բնույթ, առավել գնդաձեւ էին եւ պարունակում էին հացի փշրանքներ: Դրանք սպասարկվում էին «ստոլովայաներում» (կաֆետերիաներում) եւ վաճառվում սառեցրած վիճակումՙ մթերային խանութներում: Նրանք պարզապես մսաբլիթներ էին եւ ոչ թե «Բիգ Մակեր» (Big Mac): Դերասանուհի Ելենա Շմուլենսոնը , որ մեծացել է Ուկրաինայում, ասում է, որ իր ամերիկացի ամուսինը «խորհրդային մսագնդակներ» է կոչում «կոտլետներին» եւ բողոքում է, որ «իր համար չեմ պատրաստում դրանցից»: Իսկ ԽՍՀՄ-ը փոքր տարիքում թողած գրող Բորիս Ֆիշմանը նշում է, որ թեեւ տեսքով գուցե բուրգերն ու կոտլետները նման լինեն, սակայն դրանց նշանակությունը մեծ է: «Կոտլետըՙ կորաձեւ, մի փոքր ամուր, պինդ է (ինչպես կյանքը Խորհրդային Միությունում), իսկ բուրգերըՙ քմահաճության խորհրդանիշ: Բուրգեր ուտելիս ես ամբողջովին ինձ ամերիկացի եմ զգում, իսկ կոտլետներ ուտելիս ես կարոտով հիշում եմ իմ «բաբուշկային», զգում եմ ինձ որպես տատիկիս թոռը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԻՆԱ ԳԱՐՍՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Հաջորդ գրառումը

«ԱՇԽԱՐՀՆ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԴԱՐՁԵԼ»

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

«ԱՇԽԱՐՀՆ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԴԱՐՁԵԼ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական