Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԻՄՈՒՄ-ԽՆԴՐԱՆՔՙ ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԳՐՈՂ ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ԿՈՉԵԼՈՒ

13/09/2019
- 13 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երեւանի քաղաքապետ պարոն Հայկ Մարությանին

Հայ ականավոր գրող Վախթանգ Անանյանի ստեղծած գրականությունը աշխարհում ամենաճանաչվածներից է: Բավական է հիշատակել միայն այն խոսուն փաստը, որ նա եզակի հայ գրողներից է, որի գրքերը («Սեւանի ափին», «Հովազաձորի գերիները» վիպակները, «Որսորդական պատմվածքներ») թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 ամենաընթերցվող լեզուներով, տպագրվել միլիոնավոր օրինակներով (միայն Չինաստանում մեկ գիրքը 8 միլիոն տպաքանակով…): Վերոնշյալ վիպակների հիման վրա նկարահանվել են արկածային գեղարվեստական ֆիլմեր:

Քանակական, աշխարհագրական-մշակութային այսպիսի ընդգրկումն, անտարակույս, արդեն իսկ պերճախոս վկայությունն է հայ գրականությանը նրա բերած լայն ճանաչման: Հիշարժան է եւ այն իրողությունը, որ աշխարհի բազմամիլիոն ընթերցողներ Վ. Անանյանի բնապաշտական գունեղ գրչի շնորհիվ են ճանաչում Հայաստան աշխարհը, մեր բնությունն ու մարդկանց:

Վախթանգ Անանյանը ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր է, մանկապատանեկան գրականության համամիութենական մրցույթի կրկնակի դափնեկիր:

Նրա անունը հիշատակված է բացառիկ ճանաչում ունեցող անվանիների ամերիկյան հռչակավոր «ՈՎ ՈՎ Է» (Who՛s Who) հանրագիտարանում:

Այսօր էլ Վ. Անանյանի գրականությունը կրթում է հայ եւ օտարազգի սերունդներՙ տոգորելով նրանց բնության ու մարդու անսահման սիրով:

Մինչդեռ ցավալի վրիպում է, որ ժողովրդին ու երկրին այդքան պատիվ եւ հեղինակություն բերած անվանի գրողը ցայսօր մեր մայր քաղաքում իր անվամբ փողոց չունի…

Այստեղ տեղին կլինի հիշատակել աստվածաշնչյան այն խոսքը, թե մարգարեն իր հայրենիքում տեղ չունի…

Մեծարգո քաղաքապետ պարոն Մարության, լիահույս եմ, որ Ձեր գլխավորած Երեւան քաղաքի նոր իշխանությունը դրականորեն կարձագանքի շատ-շատերի հոգու ցանկությունն արտահայտող իմ սույն դիմում-խնդրանքին եւ, վերջապես, կշտկվի մինչ օրս թույլ տրված հանիրավի բացթողումը:

Հ.Գ.- Ի դեպ, նույն խնդրանքով, երեք տարի առաջ, Հայաստանի գրողների միությունը պաշտոնական գրություն էր հղել մայրաքաղաքի նախկին իշխանություններին, որոնք, սակայն անհրաժեշտ բարի կամք եւ խոհեմություն չդրսեւորեցին եւ լռության մատնեցին նաեւ ՀԳՄ դիմումը:

Մեկը բազմահազար ընթերցողներից ՙ

Նկար 1. Երգիծանկարը` Գեորգի Յարալյանի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԵՎԱՆԱ ԼԻՃՆ ԷԼ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԷ՞

Հաջորդ գրառումը

ՀԻՄԱՙ Ի՞ՆՉ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԻՄԱՙ Ի՞ՆՉ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական