Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՎԱՆԱ ԼԻՃՆ ԷԼ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԷ՞

13/09/2019
- 13 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

Մեր ամենօրյա կյանքը ցույց է տալիս, որ մարդիկ հիմնականում խոսում են ոչ թե նրա մասին, ինչը կարեւոր է կամ ինչի մասին իրենք կարող, ունակ են խոսել, այլ նրաՙ ինչի մասին «բոլորն են խոսում»: Ասածներիս վառ ապացույցը կարող է լինել մեր կապուտաչյա ջրահարսըՙ Սեւանա լիճը: Իհարկե, չափազանց դրական եմ գնահատում լճի շուրջ ստեղծված տափակ ու հանդուգն հիմարության ձգտող «վերլուծությունների» ու մեկնաբանությունների դադարը, բայց, գրողը տանի, տպավորություն է, որ Սեւանա լիճն այլեւս մեզ հարկավոր չէ: Ավելի ճիշտՙ նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր ամռան երկու ամիսներին լճի մամռակալման ու «թունավոր լինելու» մասին հորինած իրենց առասպելներով հավակնում էին պարսիկ Ռուստամ Սագճիկի առասպելին էլ գերազանցել: Դեռ այդ օրերին, Սեւանա լճի մասին իմ կարճ հոդվածաշարում հաճախ եմ նշել, որ մարդիկ խոսում են խոսելու, հետ չմնալու, «առաջի ձեռք» տեղեկություն իմացողի համբավ վաստակելու նպատակով: Թե Գեղամա գեղեցկուհու անվան շուրջ արհեստականորեն աճեցված այդ զրպարտություններն ինչ զգալի վնաս հասցրեցին երկրի, հատկապես Գեղարքունիքի մարզի զբոսաշրջությանը, Աստված գիտի:

Ինչեւէ, հիմա, երբ բոլորը լռել են, երբ ոչ ոք չի խոսում լճի խնդիրների մասին, որոնք, աներկբա, գոյություն ունեն, ի՞նչ անուն կարելի է տալ, մոռացկոտությո՞ւն, թե՞ մարդիկ գտնում են, որ Ամուլսարի թեման այսօր ավելի մոդայիկ է, քանՙ Սեւանա լճինը. երկրորդն առաջինի հակառակն կողմն է: Ամուլսարի մասին էլ այսօր խոսում ու բարձրագոչ հայտարարություններ են անուն հիմնականում նրանք, որոնք, ըստ էության, իրենց ապրելակերպով ու հայրենիքի, պետության հանդեպ ստանձնած պարտավորության չափով թքած ունեն թե՛ Սեւանա լճի, թե՛ Ամուլսարի վրա:

Ամռան ընթացքում բազմաթիվ քննարկումներից, խորհրդարանական լսումներից հետո, մի պահ տպավորություն էր ստեղծվել, որ բնապահպանության նախարարությունը փորձում է ինչ-որ միջոցներ ձեռք առնել եւ նվազեցնել, զրոյականի հասցնել Սեւանա լճից կատարվող ջրառը, բայց այդ ուղղությամբ ոչ միայն էական քայլեր չարվեցին, այլեւՙ մինչեւ նախարարը զրուցում էր պատգամավորների հետ, որոնցից մտքի մի տիտան առաջարկում էր իջեցնել Սեւանի մակարդակը, մաքրել այն ու նորից բարձրացնել, լիճն անարգել հոսում էր դեպի Արարատյան դաշտ: Տպավորություն չստեղծվի, թե ցանկություն կա ար-ի կիզիչ ճառագայների դատին հանձնելու Արարատյան դաշտը, քավ լիցի, դրա մասին արդեն խոսել եմ նախորդ հոդվածներում, բավականին մանրամասն, այնպես, որ ե՛ւ գայլը կուշտ լինի, ե՛ւ գառըՙ ողջ:

Ավելին, այս տարվա օգոստոսի 30-ին վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր լճի ջրառինՙ գրելով. «…օգոստոսի 26-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բաց ենք թողել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր» : Ինչ խոսք, վարչապետի գրառումը կարող է դուր գալ դյուրահավատ մարդկանց, բայց չեմ կարծում, որ նույնը կլիներ, եթե մարդիկ իմանային, որ լճից ջրառի տարեկան թույլատրված չափը մոտ 170 միլիոն խորանարդ մետր է, իսկ ցանքատարածություններն էլ դեռ չեն հագեցրել իրենց ծարավը, ապա կանխատեսելի կլինի, որ առաջիկայում «խնայված» 45 միլիոն խորանարդ ջուրը բաց է թողնվելու լճից: Այս գործելաոճը եւս մեկ անգամ էլ փաստում է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում որեւէ քաղաքական ուժի մոտ Սեւանա լճի հանդեպ վերաբերմունքի փոփոխություն չի եղել, թերեւս, բացի բանավոր ձեւակերպումներից, թեեւ դրանք, անկեղծ ասած, շոյում են մեր ականջը:

Բայց այսօրվա լռությունը, անտարբերությունը, լուրջ մոտենանք, ցավալի ու վտանգավոր է: Դա նշանակում է, որ մարդիկ սկսել են «միեւնույն է» հայացքով նայել Սեւանա լճինՙ Հայաստանի Հանրապետության մեծագույն բնական ռեսուրսին, իսկ կառավարության անդամներն ու մերձբնապահպանական թփուտներում ցատկռտող կանաչակապտավուններն սպասում են 2020թ. ամռանը, երբ, ամենայն հավանականությամբ, լիճն էլի կմամռակալի, որպեսզի սկսեն սուտ ողբ անել ու մտահոգվել… մի բանի մասին, որից տեղյակ չեն, գաղափար էլ չունեն:

Հիանալի կլիներ, եթե կառավարությունն այս տարի կարողանար գոնե կիսով չափ կրճատել լճի ջրառը, բայց եղավ այն, ինչ եղավ. սպասենք 2020թ. մամռակալած Սեւանին, որի մեջ իրենց մեղքի հստակ չափաբաժինն ունեն նաեւ օձիքներն այս հարցից ամեն կերպ ազատել ցանկացող իշխանավորները:

Լճի հանդեպ այս առերես «մտահոգ» վերաբերմունքն ինձ հիշեցնում է խորհրդային հայ հիդրոէներգետիկ Վասիլի Իվանովիչ Եղիազարովին, որն իր ժամանակին Սեւանա լիճը դատարկելու առաջամարտիկներից է եղել: Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս սույն Եղիազարովը, գտնելով, որ Սեւանա լճի հայելուց ամեն տարի 1 միլիարդ խորոնարդից ավել ջուր է գոլորշիանում, որոշել էր ո՛չ ավել, ո՛չ պակաս, իջեցնել ջրի մակարդակը: Ցավոք սրտի, նրան շատերը ձայնակցեցին, եւ գտան, որ տարիների ընթացքում լճի մակարդակը պետք է իջեցնել մոտ 50 մետր, մի կոպիտ սխալ, որը ժամանակին սկսեց շտկել կենտկոմի առաջին քարտուղար Զարոբյանը:

Այդ ժամանակ Ավետիք Իսահակյանն ու մշակույթի այլ գործիչներ հակադարձել էին լճի մակարդակն իջեցնելու կողմանկիցներին, բայց նրանք ոչ միայն չէին լսել նրանց, այլեւՙ Իսահակյանին առաջարկել էին իր «պոեմներով զբաղվել»:

Այսօր էլ նույն վիճակն է, դեմքերի տարբերությամբ, մի քանի թերուս, գործից բնավ գլուխ չհանող անմրցելի թերուսներ որոշում են լճի ճակատագիրըՙ այդ որոշումն անվանելով «ի բարօրություն Սեւանի», իսկ Իսահակյանի պնդումները շարունակող մարդկանց առաջարկում են «իրենց գործերին նայել»:

Հիմա Սեւանը մեզ պե՞տք է, թե՞ ոչ…

Նախորդ գրառումը

ԳԻՏԵ՞Ք ԱՐԴՅՈՔ

Հաջորդ գրառումը

ԴԻՄՈՒՄ-ԽՆԴՐԱՆՔՙ ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԳՐՈՂ ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ԿՈՉԵԼՈՒ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ԴԻՄՈՒՄ-ԽՆԴՐԱՆՔՙ ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԳՐՈՂ ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ԿՈՉԵԼՈՒ

Լրահոս

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Ինչո՞ւ ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որն անցնում է, օրինակ՝ ընտրակաշառքի գործով, գուցե չկա ընտրակաշառք բաժանող. Գալյան

27/06/2026

Հարցը, որ տալիս եք՝ ինչո՞ւ են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցվում, ինքնին հարց առաջացնող է: Պարզ չէ՞ պատասխանը,...

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

27/06/2026

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փլուզվեց “սրանց” վերջին առասպելը՝ այն, թե ընտրությունները չեն վերահսկվելու իշխանության կողմից և չեն կեղծվելու ի օգուտ թավշիստների. Արման Աբովյան

27/06/2026

Երկրում ստեղծված իրավիճակը ընտրություններից հետո ոչ միայն չի հանդարտվում, այլև շարունակում է լարվել։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ «Բարգավաճ...

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական