Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԱՏՄ-Ն ԻՐԱՆՈՎ ՄՈՒՏՔ ԿԳՈՐԾԻ ՄԵՐՁԱՎՈՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔ

02/08/2019
- 02 Օգոստոսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Պատժամիջոցները որպես միավորիչ գործոն

Մոտ ժամանակներս Իրանը եւ Եվրասիական տնտեսական միությունըՙ ԵԱՏՄ-ն, կսկսեն աշխատել ազատ առեւտրի գոտու ռեժիմով: Համաձայնագիրն արդեն վավերացրել են ԵԱՏՄ երկրներիՙ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Հայաստանի խորհրդարանները, իսկ այս տարվա հունիս 10-ինՙ նաեւ Իրանի խորհրդարանը: Համաձայնագիրը կսկսի գործել բոլոր անհրաժեշտ արարողակարգերի ավարտման մասին ծանուցագրի ստացումից 60 օր անց:

Հիշեցնենք, որ 2018 թ. մայիսի 17-ին Աստանայում ստորագրվեց ժամանակավոր համաձայնագիր ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ: Այդ ուղղությամբ բանակցություններ էին վարվում 2016 թվականից: Դրանք դյուրին չէին, վավերացումը ձգձգվեց եւս մեկ տարի: Այսպես, եթե ՌԴ Պետդուման Իրանի հետ ժամանակավոր համաձայնագիրը վավերացրեց դեռ անցյալ տարվա նոյեմբերին, ապա Ղազախստանի խորհրդարանը դա արեց միայն ս.թ. ապրիլին: Պատճառը որոշ արտաքին գործոնների ազդեցությունն էր:

ԵԱՏՄ կոլլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը դրանք բնորոշում է հետեւյալ կերպ. «Դա մեզ համար կարեւոր փաստաթուղթ է, քանի որ փոխվել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Իրանի հանդեպ. Դա մարտահրավեր է շատ ընկերությունների համար: Մյուս կողմից, Եվրոմիությունը մշակում է Իրանի հետ աշխատելու նոր ծրագիր, որպեսզի ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվող նոր միջոցները չազդեն Իրանում գործող եվրոպական ընկերությունների վրա: Եվ իհարկե մեր ընկերությունները եւս որոշակի դժվարություններ կունենանՙ կապված հակաիրանական պատժամիջոցների հետ», մեջբերում է Ռեգնում գործակալությունը:

Ազատ առեւտրի գոտու ստեղծման իմաստն այն է, որ պայմանավորվող կողմերը նվազեցնում կամ վերացնում են մաքսատուրքերը ապրանքների համաձայնեցված ցանկի առնչությամբ: Բանակցությունների ընթացքում բարդություն էին ներկայացնում հենց այդ ապրանքների ցանկը եւ մաքսատուրքերի չափերը: Այժմ խնդիրները լուծված են, իսկ համաձայնագրի պայմանները մոտեցված են Առեւտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին: Փաստաթուղթը ձեռնտու է ամենքին, քանի որ փոխշահավետ համագործակցության հնարավորություններ են ստեղծվում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով:

Մինչեւ վերջերս Իրանի հետ ԵԱՏՄ երկրների առեւտրի ծավալները բավական փոքր էին: 2017 թվականին դրանք կազմում էին Իրանի արտաքին առեւտրի ընդամենը 2 տոկոսըՙ չհասնելով նույնիսկ մեկուկես միլիարդ դոլարի: Ըստ որում, Չինաստանի եւ Եվրոմիության հետ Իրանի առեւտրաշրջանառությունը կազմում էր համապատասխանաբար 40 եւ 13 մլրդ դոլար: Սա մեծապես պայմանավորված էր նրանով, որ Թեհրանում զգուշավորությամբ էին մոտենում Եվրասիայի ինտեգրացիոն գործընթացներին, բայց հարցը միայն դա չէ:

Իրանը 1979 թվականից ենթակա է պատժամիջոցների: Նրա տնտեսությունը ընդհանուր առմամբ հարմարվել է այդ իրավիճակին: Այդուհանդերձ, իրանցի ղեկավարները Արեւմուտքի հետ գործառնությունների որոշակի աշխուժացման ակնկալիքներ ունեին, որոնք կապված էին պատժամիջոցների հավանական չեղարկման հետ: Թեհրանը դրան էր հարմարեցնում իր տնտեսական ռազմավարությունը: Բայց հիմա, երբ ԱՄՆ-ը դուրս է եկել միջուկային բազմակողմ համաձայնագրից եւ սկսել է նոր եւ է՛լ ավելի ցավոտ պատժամիջոցներ ձեռնարկել, Իրանում հասկացել են, որ Արեւմուտքի նմանօրինակ քաղաքականությունը դառնում է երկարաժամկետ:

Ըստ այդմ, ժամանակն է գործելՙ հույս չդնելով պատժամիջոցների շրջանցման զանազան հնարքների վրա: Ուստի ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը Թեհրանի համար դառնում է առանձնապես արդիական: Չէ՞ որ ի հայտ է գալիս ոչ միայն արտադրանքի իրացման հսկայական շուկա, այլեւ պատժամիջոցների ենթարկվող նոր, հատկապես ռազմական տեխնոլոգիաների հասանելիության հնարավորություն, եւ առհասարակ ստեղծվում է հյուսիսում քաղաքական-տնտեսական բարենպաստման ռեժիմի հնարավորություն: Իրենց հերթին, ԵԱՏՄ պետությունները կարող են Իրանի տարանցիկ հնարավորություններն օգտագործել Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներ մուտք գործելու համար:

Նշենք մի քանի կարեւոր առանձնահատկություններ: ԵԱՏՄ բոլոր երկրներից միայն Ռուսաստանն է ենթակա Արեւմուտքի ճնշումներին: Պատժամիջոցների ճնշման տակ է նաեւ Իրանը: Սկզբունքորեն, երկու երկրները կարող են դիմադրության միասնական գիծ կազմել, որը կարող է այնքան էլ դուր չգալ ԵԱՏՄ-ի ուրիշ երկրներին, մասնավորապես Ղազախստանին, որը գտնում է, որ դաշինքը չպետք է վերածվի հակաարեւմտյան կոալիցիայի: Աստանան կարող է Իրանի ներկայությանը դեմ լինել թեկուզ այն պատճառով, որ ղազախական ածխաջրածինների արտահանությամբ զբաղվող Тенгизшевройл ընկերությունում ԱՄՆ-ի բաժինը կազմում է 75 տոկոս: Բայց Իրանը ոչ թե ինտեգրվում է ԵԱՏՄ-ին, այլ ինտեգրվում է նրա հետ: Եվրասիական տնտեսական միությանը նրա միանալու հարցը թողնվում է ապագային:

Նախորդ գրառումը

ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՎԵՐԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՄԵՂ ՍՆՈՒՆԴ, ՈՐ ՆԱԵՎ ԱՌՈՂՋԱՐԱՐ Է

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՄԵՂ ՍՆՈՒՆԴ, ՈՐ ՆԱԵՎ ԱՌՈՂՋԱՐԱՐ Է

Լրահոս

Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին

26/06/2026

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածության համար։  «Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան...

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026

Թող թույլ տրվի ինձ զգաստ մտածող ու դեռ չկաշառված գործընկերներիս եւ առհասարակ մեր ժողովրդի ողջամիտ խավին խորհուրդ տալ, որ դադարեն...

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026

Մտածել, որ Հայաստանի ընտրությունների արդյունքը կապ չունի արտաքին աշխարհում կատարվող գործընթացների հետ,ու որ Հայաստանի ընտրողն է ամեն բան վճռում, իհարկե...

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026

Վատառողջ է վիճակը, երբ համազգային համարում վայելող որեւէ վերաքննիչ համակարգ բացակայ է Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի համապետական ընտրութիւնները տեղի ունեցան...

ԱՄՆ-ի հետ բանակցողի խորհրդանշական կրծքանշանը

26/06/2026

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը համարվում է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ տարվող բանակցությունների գլխավոր համակարգողներից եւ բանակցային գործընթացի առանցքային դեմքերից մեկը: Նա Իրանի...

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026

Իրան-ԱՄՆ քառակողմ հանդիպումը, որին մասնակցում էին նաեւ պակիստանցի եւ քաթարցի միջնորդները, 80 րոպե տեւած բանակցություններից հետո ընդհատվել է՝ որոշ հարցերի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական