Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

«Թաքցված խաչ» վերնագրով ֆիլմը պատմում է 1915-ին ու դրանից հետո Էղիլում ապրած հայերի ճակատագրի մասինՙ ավելի շատ կենտրոնանալով մահմեդականացված հայերի ինքնության ճգնաժամի, ցեղասպանությունից հետո նրանց կրած հոգեկան տրավմաների ու իրենց սերունդներին պատմած պատմությունների վրա:

«Թաքցված խաչի» ռեժիսորներն են լրագրողներ Ալթան Սանջարն ու Սերհաթ Թեմելը: Ֆիլմի նկարահանումների շրջանակում հեղինակները հանդիպել ու խոսել են մահմեդականացված հայերի 1-ին սերունդը համարվող 75-ից բարձր տարիքի մարդկանց, ինչպես նաեւ նրանց հարազատների հետ: Հեղինակները պատմությունները են լսել նաեւ մուսուլմանացված հայերի 2-րդ սերնդից, որոնց տարիքային խումբը 40-ից բարձր է:

Ֆիլմի երաժշտության հեղինակել է արվեստագետ Սասա Սերափը:

2019թ. առաջին կիսամյակում Թուրքիայում տուրիզմի ոլորտից 12 միլիարդից ավել գումար է տնտեսվել

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը հայտնում է, որ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում այդ երկիր է այցելել մոտ 18 միլիոն մարդ, արտերկրում ապրող թուրքերից մոտ 3 միլիոնն էլ նախընտրել է Թուրքիան, միասին ստացվում էՙ 21 միլիոն մարդ:

Զբոսաշրջության այդ մեծ շարժից Թուրքիան արդեն 12 միլիարդ ԱՄՆ դոլարից ավել եկամուտ է ստացել: Նշվում է, որ միջին վիճակագրական զբոսաշրջիկը ծախսել է 649 ԱՄՆ դոլար:

Ի դեպ, նախորդ դարվա համեմատՙ այս տարի Թուրքիա մեկնողների թիվն աճել է 13.2 տոկոսով: