Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՄԱՅԻՉ ՔԱՅԼԵՐԻ ԳՐՈՀԸ ԴԻՎԻԴԵՆՏՆԵ՞Ր Է ՏԱԼԻՍ

02/08/2019
- 02 Օգոստոսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ
Ուկրաինայում առցանց լրատվական միջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական վերլուծաբան Օլեգ Սահակյանը նշանակալի հայտարարությամբ է հանդես եկել: Նա ասել է, որ իր համոզմամբ Հայաստանը տեսանելի քայլեր է կատարում միջազգային քաղաքականության բնագավառում, հիմնվելով այն պայմանավորվածությունների վրա, որ Հայաստանը կնքել է Կիպրոսի եւ Հունաստանի հետ: Ըստ նրա Հայաստանը իր հետ-խորհրդային ժամանակաշրջանի նախկին թույլ կարգավիճակից այժմ նոր դերակատարություն է ստանձնում միջազգային քաղաքական դաշտում:Այս տեսակետը ամրապնդվում է նաեւ թավշյա հեղափոխականների այն համոզվածությամբ, որ ժողովրդավարական նորմերին ապավինելը ի վերջո վարձատրվելու է միջազգային հարաբերությունների ոլորտներում, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի Չինաստան եւ Սինգապուր կատարած այցելություններից հետո:Ներկայիս Հայաստանն իր հայացքը սեւեռել է Արեւմուտքին: Շարունակելով պնդել, որ հայ-ռուսական հարաբերությունները ամուր հիմքերի վրա են խարսխված, Երեւանը, այնուամենայնիվ, որոշ դժգոհություն է առաջացրել Կրեմլում: Հայաստանի նոր վարչակազմը հավատացած է, որ ձեռնարկված ժողովրդվարական միջոցառումները եւ ենթագիտակցաբար ընկալվող հակառուսական տրամադրությունները Արեւմուտքում կարժանանան որոշակի վարձատրությունների:Հակա-ռուսական տրամադրությունների առաջացման ջրաղացին ջուր են լցնում որոշակի լրատվամիջոցներ, որոնք ամեն ինչում պատրաստ են քննադատել երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Այդ նկատառումներով Փաշինյանի կառավարությունը նախաձեռնել է «Հմայիչ քայլերի» ներկայացման գրոհ Արեւմուտքում, մասնավորապես Միացյալ Նահանգներում, ստուգելու համար քաղաքական տրամադրություններն այնտեղ եւ գնահատելու հայկական լոբբիի դիվանագիտական հեղինակությունը:Հայաստանի նոր ղեկավարության երկու դեմքեր, հանձինս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, հուլիս ամսին գտնվում էին Միացյալ Նահանգներում: Նրանց գլխավորած պատվիրակությունները կարեւոր հանդիպումներ ունեցան Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունների բարձրաստիճան ղեկավարներիՙ Նենսի Փելոսիի եւ Միչ ՄկՔոնելի հետ, որոնք անցյալում պաշտպանել էին հայկական հարցերը: Բացի այդ, Միրզոյանը ներկա գտնվեց Ազգային դեմոկրատական ղեկավարության կոնֆերանսին, իսկ Ավինյանը տեսակցեց բանկային եւ բիզնես ոլորտների ղեկավարների հետ: Ամերիկա այցելող պետական գործիչները նաեւ հանդես եկան հրապարակային հայտարարություններով: Միրզոյանն, օրինակ, խոսելով Atlantic Council-ում, պահանջեց Միացյալ Նահանգներից, որ ճնշում չբանեցնի Հայաստանի նկատմամբ, կապված Իրանի դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցների հետ, քանի որ Հայաստանը չի կարող դրա տակից դուրս գալ: Վստահ չենք, թե ինչ ազդեցություն կունենան այդ հայտարարությունները, սակայն ըստ ամերիկացի որոշ դիվանագետների հավաստիացումների, Վաշինգտոնը «ըմբռնումով է մոտենում» Հայաստանի դժվարին կացությանըՙ հաշվի առնելով իրեն պարտադրված շրջափակումները: Սակայն ոչ ոք չի կարող վստահ լինել, թե ինչ կպատահի, եթե Միացյալ Նահանգները որոշի էլ ավելի սեղմել օղակը Իրանի շուրջ: Այդ դեպքում Հայաստանին պատճառված անախորժությունները Ամերիկայի ամենահետին մտահոգությունները կլինեն:Ավինյանն, իր հերթին, անդրադարձավ կլիմայի փոփոխոխությունների եւ Հայաստանի վրա դրանց թողած ազդեցության հարցերին, նշեց, որ կլիմայի փոփոխությունները լուրջ սպառնալիք են Սեւանա լճի համար: Փոխվարչապետն այս մասին խոսեց Նյու Յորքում գումարված մի կոնֆերանսի ժամանակ, որը միտված էր ներդրումներ կատարելունՙ կլիմայական տնտեսությանը եւ էներգետիկ արդունավետությանը:Հայկական խմբակցությունների հետ պատվիրակությունների հանդիպումները հպանցիկ էին: Նախկին վարչակազմը երբեք էլ փորձ չէր արել ուսումնասիրելու սփյուռքըՙ որպեզի օգտվեր նրա հնարավորություններից: Ներկա վարչակազմն էլ դեռ խարխափում է անորոշության մեջ, թե ո՞վ ով է սփյուռքի հայկական համայնքներում: Իհարկե, ինչքան շուտ նոր կառավարության անդամները ծանոթանան այդ համայնքների դինամիկային, այնքան օգտավետ կլինի երկկողմանի համագործակցությունը:Դեռ շատ վաղ է որոշել, թե ինչ ազդեցություն է ունենալու հայաստանյան պատվիրակությունների այցելությունը Ամերիկայի քաղաքական շրջանակների վրա: Մի բան հստակ է. Ամերիկան Հայաստանին գնահատելու է տարածաշրջանի քաղաքական քարտեզում իր ունեցած դերակատարության արժեչափով:Երկու պատվիրակությունների ամերիկյան այցելություններին զուգահեռ, Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ներկա գտնվեց Վաշինգտոնում անցկացվող կրոնական ազատություններին նվիրված մի կոնֆերանսի: Իսկ հուլիսի 16-ին նա հանդիպեց եվրոպական եւ եվրասիական հարցերի գծով Մայք Պոմպեոյի տեղակալՙ Ֆիլիպ Ռիկերի հետ:Մնացականյանի այս այցելությունը Միացյալ Նահանգներ թվով երրորդն էր այս տարի, սակայն նրան դեռեւս չի հաջողվել հանդիպել ամերիկացի իր գործընկերոջՙ Պոմպեոյի հետ: Օրենսդիրներն ու վերլուծաբանները գտնում են, որ քաղաքական պատճառ պետք է որ լինի նման անտարբերության համար: Եվ նրանք սկսել են ենթադրություններ անել: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Արման Բաբաջանյանն , օրինակ, գտնում, է որ այս վիրավորական վերաբերմունքի պատճառը Հայաստանի քաղաքական անհավասարակշիռ հարաբերությունն է իր ռազմավարական դաշնակցի հետ, որը դուր չի գալիս Վաշինգտոնին:Մեկ այլ քաղաքական մեկնաբանՙ դոկտ. Հայկ Մարտիրոսյանը երեք տարբեր պատճառներ է մատնանշում. ա) Փաշինյանի հայտարարությունը, որ Մ. Նահանգները այնքան էլ մեծ ոգեւորությամբ չի ողջունել թավշյա հեղափոխությունը, բ) Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը, որ այնքան էլ չի հետաքրքրում Վաշինգտոնին, եւ գ) Հայաստանը այնքան էլ մեծ արժեք չի ներկայացնում Ամերիկայի տարածաշրջանային քաղաքականության մեջ:Գուցե այս վերջին պատճառը ամենահավանականն է: Սակայն նշենք, որ կրակին յուղ ավելացնելով, Միացյալ Նահանգները մեծացրել է ռազմական օժանդակությունը Ադրբեջանին, մի ավելորդ անգամ շրջանցելով Ազատությանն աջակցելու որոշման 907 հոդվածը, որն արգելում է նման ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Հակառակ ամերիկյան եւ այլ լրատվամիջոցներով շրջանառության մեջ դրված քննադատական հոդվածներինՙ ուղղված Իլհամ Ալիեւի բռնապետական իշխանության դեմ, եւ հակառակ կոնգրեսական կոչերինՙ նվազեցնելու ռազմատենչ տրամադրությունները, ռեալպոլիտիկը սավառնում է Հայաստանի վրայով:2018-19 թվերին Ադրբեջանին տրված օգնության ընդհանուր գումարը հասել-անցել է 100 միլիոն դոլարի շեմը: Դրան զուգահեռ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը հաղորդել է կոնգրեսին, որ հավելյալ 47.5 միլիոն դոլար է հատկացնում Ադրբեջանին, այդ երկրի հարավային սահմանի անվտանգությունը ապահովելու նպատակով: Սա, իհարկե, Իրանի դեմ սանձազերծվելիք հնարավոր պատերազմի դեպքում, երբ Ադրբեջանին կվերապահվի որոշակի դերակատարություն ունենալ:Դժբախտաբար, նման հատուկ վերաբերմունքի չի արժանանում Հայաստանը:Վա՞ղ է արդյոք եզրակացնել, թե նման գործողություններն ու անգործունեությունները (կամ անտարբերությունը) հակահարված են Հայաստանի նախաձեռնած «Հմայիչ քայլերի» գրոհին:Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)
 
 
Նախորդ գրառումը

ԱՐՄԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՏՈՒՆ ԲԵՐԵՔ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Լրահոս

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Ինչո՞ւ ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որն անցնում է, օրինակ՝ ընտրակաշառքի գործով, գուցե չկա ընտրակաշառք բաժանող. Գալյան

27/06/2026

Հարցը, որ տալիս եք՝ ինչո՞ւ են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցվում, ինքնին հարց առաջացնող է: Պարզ չէ՞ պատասխանը,...

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

27/06/2026

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փլուզվեց “սրանց” վերջին առասպելը՝ այն, թե ընտրությունները չեն վերահսկվելու իշխանության կողմից և չեն կեղծվելու ի օգուտ թավշիստների. Արման Աբովյան

27/06/2026

Երկրում ստեղծված իրավիճակը ընտրություններից հետո ոչ միայն չի հանդարտվում, այլև շարունակում է լարվել։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ «Բարգավաճ...

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական