Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆ. «ԱՅՍ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀԻՐԱՎԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԷՐ ԲՈԼՈ՛Ր ԱՌՈՒՄՆԵՐՈՎ…»

19/07/2019
- 19 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Զրուցեց ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆԸ

Վերջերս Երեւանում կայացավ Հայաստանի միջազգային բժշկական հերթական համագումարը, որը, ինչպես եւ Սփյուռքում կազմակերվող Հայ միջազգային բժշկական համագումարը, անցկացվում է չորս տարին մեկ: Համագումարի արդյունքների, նվաճումների, հեռանկարների շուրջ զրուցեցինք դրա նախագահ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻ հետ:

– Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք համագումարի անցկացումը:

– Չափազանցություն չէր լինի ասելը, որ այս համագումարը հիրավի աննախադեպ էրՙ թե՛ մասնակիցների թվի, թե՛ հրավիրյալ դասախոսների մակարդակի եւ թե՛ սատելիտային սիմպոզիումների ու սեկցիոն նիստերի բազմազանության առումով:

Համաշխարհային հեղինակություն վայելող տասնչորս դասախոս ունեինք, ինչպիսիք են, օրինակ, Քեմբրիջի համալսարանի կենսատեխնոլոգիաների ծրագրերի ղեկավար Նուբար Աֆեյանը, «Առաջնորդությունը բժշկագիտության մեջ» (Medical Care Leadership) բնագավառում MBA ծրագրի ղեկավար` Ջոն Չիլինգարյանը Բոստոնից, ՀՀ առողջապահության նախկին նախարար, ներկայումսՙ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող բ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Նիկողոսյանը, որը հրաշալի դասախոսություն կարդաց «Համաշխարհային առողջապահություն» թեմայով, տրանսպլանտոլոգիայի բնագավառում մեծություն Նիզան Մամուդը (Մեծ Բրիտանիա), Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսներ Բագրատ Ալեքյանը, Արամայիս Քամալովը, Գեորգի Հարությունովը, Աշոտ Եսայանը, Արեգ Թոթոլյանը, նեվրոլոգ Մարիա Թանաշյանը, իմունոլոգ Խաչիկ Սայադյանը (Մոսկվա-Ֆրանկֆուրտ-Լոս Անջելես) եւ ուրիշներ:

Կարեւոր առանձնահատկություններից էր այն, որ բոլոր դասախոսություններն անվճար հեռարձակվում էին առցանց եղանակով, նաեւ այն, որ համագումարի դռները բաց էին առանց բացառության բոլոր ցանկացողների համար անկախ նրանից, թե նրանք ի վիճակի էին վճարել գրանցման վճարը, թե ո՛չ:

Մի շատ կարեւոր բան էլ կցանկանայի ընդգծել. համագումարում մենք մեր խորին շնորհակալությունը հայտնեցինք մեր սփյուռքահայ քույրերին եւ եղբայրներին այն անգնահատելի, հսկայական օգնության համար, որ իրենք ցուցաբերել են Հայաստանի անկախացումից ի վեր, սակայն այժմ իրենց առաջարկում ենք փոխշահավետ համագործակցությունՙ տարաբնույթ ծրագրերի շուրջ:

26 մասնագիտացված սատելիտային (արբանյակային) սիմպոզիումներին մասնակցեց ավելի քան 2400 հոգի, ընդ որում հիշեցնեմ, որ մինչեւ համագումարի պաշտոնական բացումը մենք սիմպոզիումներ ենք անցկացրել Գյումրիում, Արցախում, Տավուշում:

Իսկ 27 սեկցիոն նիստերում արվել է ո՛չ շատ, ո՛չ քիչՙ 186 զեկուցում: Ընդ որում քննարկումները կրում էին ոչ ձեւական բնույթ, այլ երբեմն անցնում էին շատ բուռն մթնոլորտում…

– Որո՞նք էին համագումարի հիմնական նպատակները:

ա) Ծանոթություն գիտության եւ տեխնիկայի վերջին նվաճումների հետ;

բ) Այդ նվաճումների պրակտիկ կիրառումը Հայաստանի առողջապահության մեջ;

գ) Կապերի եւ ծրագրերի ստեղծում տարբեր մասնագետների միջեւ:

Եվ կարող եմ ասել, որ մենք լիովին հասանք այդ նպատակներին:

– Ո՞վ է ֆինանսավորել համագումարը:

– Ծախսերի մեկ քառորդը ծածկվեց գրանցման վճարների հաշվին:

Հայաստանի առաջատար հեռուստահորդակցական օպերատոր ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը համագումարի հիմնադրման օրվանից հանդիսանում է դրա գլխավոր գործընկերը: Մենք դիմեցինք «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին, որը սիրահոժար կերպով վճարեց 100 մասնակցի գրանցման վճարը: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատըՙ պլատինե բարերար որպես, եւ «Իզմիրլյան» հիմնադրամը (Շվեյցարիա-Հայաստան)` պլատինե բարերար:

Որոշակի գումար էլ տրամադրել էին դեղագործական ընկերությունները:

– Իսկ ինչ վերաբերում է Ձեր ելույթին…

– Իմ ելույթում ընդգծեցի, որ մենքՙ բժիշկներս, աշխարհի ամենաապոլիտիկ մասնագիտության տեր մարդիկ ենք, մենք ինքներս կարող ենք մեզ վրա վերցնել Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդման գործը, մանավանդ որ «թավշյա հեղափոխության» արդյունքում դա զգալիորեն դյուրացել է, մասնավորապեսՙ գրեթե անհետացել են ինչ-ինչ բյուրոկրատական արգելքներ:

Պիտի կարեւորեմ նաեւ մեր համագումարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձները, եւ, իհարկե՛, այն փաստը, որ մեզՙ համագումարի մասնակիցներիս Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ընդունեց Վեհափառը, իսկ նախագահական նստավայրումՙ ՀՀ նախագահը:

-…Ներեցե՛ք, պրոֆեսոր, ի՞նչը առավել հիշվեց վարչապետի ելույթից…

– Հանրապետության վարչապետը նշեց, որ մեր համագումարը Հայրենիք-Սփյուռք կապերի լավագույն օրինակներից է, հավելելով, որ եթե բժիշկները կարող են միավորվել, ապա ինչո՞ւ չեն կարող դա անել մյուս մասնագիտությունների տեր մարդիկ… Եվ սրա հետ չհամաձայնվել չի կարելի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՈՒ ՊՈՒՏԻՆԸ «ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵՑ» ՎՐԱՑԻՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԻՆՉՈՒ ՊՈՒՏԻՆԸ «ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵՑ» ՎՐԱՑԻՆԵՐԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնվել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնվեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական