Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՁԻԵՐ ԿԱՐՏԱՀԱՆԻ ԵՎՐՈՊԱ

Գ. Գ.

Ադրբեջանում գործող «Ղարաբաղյան ձիաբուծական գործարան» ԲԲԸ-ն հայտարարում է, որ ընկերությունը պատրաստվում է առաջիկայում Ղարաբաղյան ցեղատեսակի ձիեր արտահանել Եւրոպական երկրներ:

Խորհրդային տարիներին ադրբեջանցիները մեծ ուշադրություն էին դարձնում ձիերի այս տեսակին ու զբաղվում դրանց բուծմամբ: Այսօր, նրանց պնդմամբ, Ադրբեջանում գոյություն ունի այդ ցեղատեսակի մոտ 250 ձի:

Ցավալի է, որ այս համատեքստում, Արցախի բուն տերերըՙ հայերը, ո՛չ միայն չեն պատրաստվում նման արտահանմամբ զբաղվել, այլեւՙ պատշաճ ուշադրության չեն արժանացնում ձիերի այդ ցեղատեսակին: