Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱԼԷՊԸ ԵՒ ՄԵՐ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԸ

19/07/2019
- 19 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Հալէպի մէջ 5 հայկական երկրորդական վարժարաններ կը գործեն, որոնք կրթական նախարարութեան ծրագիրը լրիւ գործադրելու կողքին կը դասաւանդեն նաեւ հայերէն լեզու եւ գրականութիւն («ծիսական լեզու» անունին տակ), առաւելՙ կրօն: Ի պատիւ մեր վարժարաններուն, հարկ է հպարտութեամբ նշել, որ միջնակարգի եւ երկրորդականի պետական աւարտական քննութեանց մէջ մեր աշակերտները երկրի առաջնակարգ դիրքերու վրայ եղած են միշտ:

Անշուշտ Սուրիոյ ութնամեայ պատերազմը շատ բան փոխեց, թէեւ մեր վարժարանները կը շարունակեն իրենց դռները բաց պահել, սակայն ի գին ինչի՞: Մեր կրթական համակարգը շատ բան կորսնցուց իր անցեալի փառքէն. եթէ ոչ որակական, սակայն քանակական իմաստով պատկերը տխուր է:

Քանի որ հալէպահայ գաղութը նօսրացաւ համարեա՛ 70%-ով, նոյն տոկոսով ալ նօսրացաւ մեր աշակերտութեան թիւը: Իսկ այս նօսրացումը ձեւով մը դարմանելու եւ իրենց դռները բաց պահելու համար, որոշ վարժարաններ միջոցի մը դիմեցին, որուն արդիւնքը թէեւ գոհացուցիչ էր քանակական իմաստով, սակայն տխրեզուցիչ էր ազգային իմաստով:

Խօսքըՙ հայկական վարժարաններուն հայ աշակերտներուն սակաւ թիւը ոչ – հայ աշակերտներով համալրելու մասին է, պարզապէս որպէսզի անոնց բերած նիւթականով կարելի ըլլայ ձեւով մը պիւտճէին բացը փակել, կամ նուազագոյնի իջեցնել: Անուններ չեմ ուզեր տալ, սակայն մեր հինգ երկրորդական վարժարաններէն երեքը ակամայ այդ ձեւին դիմած են: Այստեղ, հպարտութեամբ կարելի է ըսել, որ օտարներու համար մեր վարժարանները միշտ ալ յատուկ գրաւչութիւն ունեցած են:

Այս օրերուս Սուրիոյ կրթական նախարարութիւնը հրապարակած է պետական աւարտական (պաքալորիա) քննութեանց արդիւնքները եւ դիմատետրի (ֆէյսպուք) ճամբով ալ մեր վարժարանները տեղադրած են իրենց աշակերտութեանց քննութեանց արդիւնքները: Թէեւ մեր բոլոր երկրորդական վարժարաններուն արդիւնքները շատ աւելի բարձր են Սուրիոյ ընդհանուր մակարդակէն, սակայն երբ կը կարդանք յաջողողներուն անունները, կը նկատենք, որ վերոյիշեալ երեք վարժարաններուն անուանացանկերուն մէջ հայերուն թիւը ընդհանուրին հազիւ 20 – 25% կը կազմէ, ինչ որ ցաւալի կացութիւն մը կը պարզէ:

Թէեւ, ըստ պետական օրէնքի, սուրիացի ոեւէ աշակերտ, ինչ ազգութեան կամ կրօնի ալ պատկանի, իրաւունք ունի որեւէ վարժարան արձանագրուիլ: Հակառակ այս օրէնքին, ի շահ մեր վարժարաններու հայկական մթնոլորտի պահպանման, միշտ ալ փորձ եղած է օտար աշակերտ չառնել, եթէ հնարաւոր է:

Վերոյիշեալ անուանացանկերը տեսնողներ արդէն սկսած են իրենց մտահոգութիւնը յայտնել, նոյնիսկ բողոքել, որ մենք ինչ-ինչ զոհողութիւններու գնով հայ դպրոց կը պահենք, որպէսզի օտարնե՞րը օգտուին:

Անշուշտ բողոքին մէջ իրականութիւն կայ. մեր վարժարանները ուրիշ երկիրներու նման պետութենէ նպաստ չեն ստանար, անոնց նիւթական ապահովութեան գլխաւոր աղբիւրները բարեսիրական կազմակերպութիւններն են եւ անհատ բարերարները, որոնք իրենց նիւթական կարողութիւնները ի սպաս դրած են սփիւռքի մէջ հայ նոր սերունդներուն հայկական ոգի ջամբելու ու անոնց մօտ հայ լեզուն պահպանելու կռուաններ ստեղծելու գործին, մէկ խօսքովՙ հայը հա՛յ պահելու առաքելութեան: Մահացած կտակարարները խօսք չունին, սակայն ապրողները պիտի չմտածե՞ն իրենց նպաստները օտարներուն ծառայեցնելուն մասին:

Հարցին մօտիկ կանգնողները միայն գիտեն, թէ պատերազմի դժնդակ պայմաններուն մէջ ինչպէ՞ս կը շարունակուին պահպանուիլ մեր վարժարանները, երբ շատ մը ընտանիքներ նիւթական ծանր պայմաններու մատնուած ըլլալովՙ ոչինչ կրնան վճարել վարժարանին, բայց վարժարանը իր դռները չի փակեր անոնց առջեւ: Ուրե՞մն, լուծումի միակ ձեւը այս է, յանուն դասարանի 25% հայ աշակերտութեան, 75% օտարներուն ներկայութիւնը առայժմ փրկարար լաստ մըն է վարժարանին համար, մինչեւ որ… Աստուած գիտէ:

Խմբ. կողմից.- Հոդվածագիրը լայն փորձառություն ունի հալեպահայ կրթական մարզում, թե՛ որպես ուսուցիչ, թե՛ որպես տնօրեն ՀԲԸՄիության Գյուլբենկյան-Նաճարյան ավագ դպրոցում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇԵՅԽ ԱՀՄԱԴ ԲԱԴՐ ԱԴ-ԴԻՆ ՀԱՍՍՈՒՆ. «ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂ Է, ԱՅՍՏԵՂ ԷԼ Ի՞ՆՉ ՎԵՃԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ»

Հաջորդ գրառումը

ՄԱՔՈՒՐ ՍԵՎԱՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՄԵԾ ՋԱՆՔԵՐԻ ՀԵՏ Է ԿԱՊՎԱԾ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՔՈՒՐ ՍԵՎԱՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՄԵԾ ՋԱՆՔԵՐԻ ՀԵՏ Է ԿԱՊՎԱԾ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026

ՄԱՀ՝ ՕՓԵՐԱՅԻՆ ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԻՍ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ Ցաւnվ կը տեղեկանանք թէ պատկառելի տարիքին մէջ իր մահկանացnւն կնքած է Թուրքիոյ պետական օփերայի երկարամեայ...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական