Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՊԷ՞Ս Կ՛ԸԼԼԱՅ ՈՒՂԵՂԻ ԼՈՒԱՑՈՒՄԸ

28/06/2019
- 28 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Երիտասարդութեան դարպասը նոր ոտք դրած պատանի մը անցեալ օրը ամենայն հանգստութեամբ ու համոզումովՙ «Ի՞նչ կ՛ըլլայ» ըսաւ: Խօսքը նախամուսնական սեռային յարաբերութեան մասին էր, դիտելէ ետք ֆիլմ մը, ուր հարսը յղի վիճակով կանգնած էր խորանին առջեւ:

Այս «ինչ կ՛ըլլա»ն սովորական դարձած է այս օրերուն նոյնիսկ մեր երիտասարդութեան մօտ, որոնք յաճախ վէճի մէջ են իրենց պահպանողական ծնողներուն հետ:

Ժամանակին քարոզ ըսուածը, -եկեղեցական, կամ հասարակական,- ուղղակի՛ կ՛ըլլար. քարոզողըՙ զգուշացնողը, թէ համոզողը, խրատողն ու յորդորողը ըսելիքը մարդոց երեսն ի վեր կ՛ըսէր, մատը թափ տալով, դիմախաղերով ու դիմացիններուն վրայ ազդելու անհրաժեշտ զանազան միջոցներ օգտագործելով:

Այսօր քարոզին ձեւը փոխուեր է, թէեւ եկեղեցականը գրեթէ անփոփոխ մնացեր է, սակայն հասարակականը լրիւ շրջուած է: Այսօր նոր գաղափարներն ու ամէն ինչ անուղղակի ձեւով կը մատուցուիՙ պատկերով, ֆիլմով, երգով, գրականութեամբ, նոյնիսկ ուտելիքով ու հագնելիքով: Գրաւիչ, գեղեցիկ, համեղ, հոգեպարար, մարդ չզգար, որ շաքարազօծ թոյնը ինչպէս սողոսկելով կը մտնէ ուղեղին ու հոգիին մէջ:

Ասիկա համաշխարհայնացումի ամենամեծ վտանգն է: Թմրադեղը կաթիլ առ կաթիլ կը մտնէ ներս, եւ օր մըն ալ ենթական ակամայ թմրասէր, ապա թմրամոլ կը դառնայ:

Խօսինք օրինակով: Ամենաշատ սիրուած ու տարածում գտած հեռատեսիլային ֆիլմաշարը (սերիալ) FRIENDS-ն է: Այս ֆիլմաշարին մէջ վեց հոգիՙ երեք երիտասարդ եւ երեք երիտասարդուհի, միասին կ՛ապրին, անոնց առօրեան տան մէջ, թէ իրենց ամէն օր յաճախած սրճարանին մէջ լեցուն է կենցաղային, ընկերա-հոգեբանական, արկածային հարցերով ու պատահարներով, շաղախուած բացառիկ սրամտութիւններով ու զուարճաբանութիւններով, որոնք անդադար ծիծաղ կը յառաջացնեն ակնդիրներուն մօտ:

Բացառիկ է անոնց խաղարկութիւնը, վեցն ալ սովորական կատակերգութենէն անդին իւրայատուկ ծիծաղաշարժ վիճակներ կը ստեղծեն, որուն բարենիշը անվարան կ՛երթայ սցենարիստին եւ բեմադրիչին: Մէկ խօսքովՙ ստեղծագործական խմբակ մըն են, որոնք համաշխարհային դիտումի եւ անվերապահ գնահատանքի արժանացան: Սակայն…

Սակայն լուրջ հետեւող մը անոր մակերեսէն անդին պիտի նկատէ, որ շաքարին տակ լեղի բաներ կան… Անոնք, ատենը անգամ մը կը փոխեն իրենց սիրածըՙ մէկուն ընկերուհին, շրջան մը ետք, ուրիշին գիրկն է, միւսինըՙ միւսին գիրկը, եւ այսպէս շարունակ, անշուշտ միւսներուն ներկայութեան, քանի որ իրարու հետ կ՛ապրին: Սիրային եւ սեռային արտայայտութիւնները սովորական խօսակցական նիւթեր են: Տղոցմէ մէկուն ծնողքը երկու կիներ են, պարզ էՙ միասեռական, եւ իր ամուսնութեան օրը, երկու կողմէն թեւանցուկ զինք եկեղեցւոյ խորան առաջնորդեցին:

Տղոցմէ մէկը կենակցած է աղջիկներէն մէկուն հետ եւ այդ աղջիկը յղի մնացած է ու հայրը ինք ըլլալով, չ՛ուզեր ամուսնանալ աղջկան հետ, քանի ուրիշ մը կը սիրէ: Միւս աղջիկն ալ յղի է, սակայն չի գիտեր պտուղին հայրը ով է, քանի անդադար ասոր-անոր հետ եղած է:

Այս բոլորը այնքան պարզ ու հաճելի ձեւով կը մատուցուի, որ երկար ատեն դիտող պատանիներուն ու երիտասարդներուն համար անբարոյական բաները սովորական կը դառնան, նոյնիսկ եթէ ընտանեկան դաստիարակութիւնը զիրենք որոշ բաներէ զգուշացուցած է ու հեռու պահած:

Տարօրինակն այն է, որ այս օրերուն կրկին կը ցուցադրուին ֆիլմաշարին բոլոր մասերը արաբական ամենապահպանողական երկրի մը կայաններէն մէկէն, երբ, մինչդեռ, այդ կայաններէն ցուցադրուող ֆիլմերուն մէջ համբոյրի տեսարաններն ու հայհոյալից բառերն անգամ սրբուած կ՛ըլլան, գինին որպէս արգիլեալ խմիչք «խաղողի օշարակ» կը թարգմանուի եւ այլն:

Բարոյականութիւնը ժողովուրդի մը զրահանդերձն է: Գնաց բարոյականութիւնը, կը սայթաքի ժողովուրդը, կը տկարանայ երկիրը: Զգօն ըլլալու ենք:

Խմբ. կողմից.- Կարծում ենք մեր հարգարժան սյունակագիրը անհամաչափ ընդհանրացնում, բացարձակացնում է երեւույթը: Անահմեմատ շատ են երիտասարդները, նույնիսկ երիտասարդության սեմին եղողներ, ովքեր թքած ունեն այդպիսի սերիալների եւ այլասերիչ քարոզչության համար չգիտես քայքայիչ ո՛ր կազմակերպության միջոցներով պատրաստված գրականության ու ֆիլմերի վրա, քանզի այդ երիտասարդների համար, ինչպես երջանկահիշատակ Կարպիս Սուրենյանն էր ասում, «ճիշտը կյա՛նքն է»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԼԵՆԴԵԼՈՒՄ ԱՊՐԵԼԸ ԹԱՆԿ ՈՒ ՇՔԵՂ ՀԱՃՈՒՅՔ Է ԴԱՐՁԵԼ

Հաջորդ գրառումը

ՌԱԿ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄԵԾԱՑՆԵԼ Հ/Կ-ՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ՌԱԿ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄԵԾԱՑՆԵԼ Հ/Կ-ՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Փաշինյանը տանում է պատասխանատվությունը դեպի հանրություն՝ ամենից լավ գիտենալով, որ ինքը չի տանում Հայաստանը ԵՄ. Հակոբ Բադալյան

27/05/2026

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի քաղաքացին պետք է ընտրի ԵՄ գնալ-չգնալը: Փաստորեն, նա համաձայն է ՌԴ նախագահ Պուտինի հետ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի փողերով նկարահանված ֆիլմի հիմնական ուղերձն է՝ Փաշինյանը պետք է մնա իշխանության, քանի որ դա պետք է Ադրբեջանին. ադրբեջանագետ

27/05/2026

Ինչպե՞ս է հակառուսականությունը որոշ հայերի մոտ վերածվել պրոադրբեջանականության… Օրեր առաջ գրառում էի արել այն մասին, որ Ալիևը փող է ծախսում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական