Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԱՐԺԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ

24/05/2019
- 24 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Իրավաբանությունից բավական հեռու եմ, սակայն այսպես կոչված անմեղության կանխավարկածը ինձ խորապես հասկանալի է: Այն ազդարարում է, թե որեւէ հանցանքի մեջ մեղադրվող կամ կասկածվող անձը համարվում է անպարտ, քանի դեռ նրա մեղքը դատարանիՙ արդեն ուժի մեջ մտած վճռով հաստատված չէ: Անմեղության կանխավարկածը ամբողջ աշխարհում ընդունված է, բայց Հայաստանում, ցավոք, ո՛չ: Մեզանում խիստ նկատելի են ամբոխային տրամադրությունների տրվելու, մինչեւ դատավճիռը այս կամ այն, մանավանդՙ նախկին պաշտոնյաներին չափազանց ծանր հանցանքների մեջ մեղադրելու, փաստորենՙ համընդհանուր փսիխոզի երեւույթները: Ապրիորի համարվում է, թե նախկին պաշտոնյաների մեջ ազնիվ մարդիկ չկային կամ… չէի՛ն կարող լինել: Այս, թող թույլ տրվի ասելՙ դատողությունը ես ցնդաբանություն եմ համարում: Եթե նախկին պաշտոնյաներից սա կամ նա հասել է բարեկեցության բարձր մակարդակի, ապա դա ամենեւին չի նշանակում, թե ժողովրդին թալանել է, սրիկա ու խաբեբա է: Կամ, եթե այս կամ այն պաշտոնատարը որեւէ մեղք է գործել, ապա չի կարելի դրա պատասխանատվությունը բարդել նոր կամ հին կառավարող կուսակցությունների բոլոր, այդ թվում շարքային անդամների վրա: Որովհետեւ պատասխանատվությունը մի՛շտ կոնկրետ է, կոլեկտիվ պատասխանատվություն չի՛ լինում: Նույնիսկ բոլշեւիկները, հետագայում նաեւ ՀՀՇ-ականները իրենց նախորդների նկատմամբ նման խելագարության չտրվեցին: Մենք, որ ամենեւին ծանոթ չենք սրան կամ նրան մեղսագրվող հանցանքներին, ինչո՞ւ ենք տրվում հուզական պոռթկումների: Իսկ եթե օբյեկտիվ քննությունը պարզի, որ մարդը իրեն մեղսագրվող հանցանքները չի՞ կատարել: Եթե հաստատվի, որ նախաքննական մարմինները կա՛մ սխալվել են, կամ որեւէ այլ պատճառով չեն կարողացել լիովին բացահայտել այս կամ այն հանցագործությո՞ւնը: Մի՞թե ողջ նախընթաց դատական պրակտիկայից հայտնի չեն իրավապահ մարմինների կողմից ակամա կամ գիտակցաբար թույլ տրված սխալներ, աղավաղումներ, փաստերի խեղաթյուրումներ, որպեսզի սրան կամ նրան պաշտպանելովՙ իրական հանցագործին հանեն հարվածի տակից եւ հանցագործ հայտարարեն տվյալ հանցանքի մեջ հանիրավի մեղադրվող մեկ ուրիշին:

Դիտարկենք 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործության համար դատական պատասխանատվության կանչված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրինակը: Կարելի էր այստեղ ավելացնել նաեւ Հայաստանի առաջին ու երրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին, որոնց հասցեին նույնպես զարհուրելի մեղադրանքներ են շրջանառվում: Եթե դատական անկողմնակալ քննությունը ապացուցի, որ Ռոբերտ Քոչարյանն իրո՛ք մեղավոր է այն հանցանքների մեջ, որոնք այսօր հասցեագրվում են իրեն, ապա միանգամայն արդարացի կլինի, որ կրի տվյալ հանցանքների համար օրենքով նախատեսված խստագույն պատիժները: Սակայն քանի դեռ օրենքով նախատեսված կարգով ուժի մեջ մտած դատավճիռ չկաՙ ոչ ոք ոչ մեկին իրավունք չի տվել ամենազազրելի հայհոյաբանությամբ բերան պատռել նրա վրա:

Հատկապես իրենք իրենց մտավորական համարող մարդկանց կուզենայի ուղղակի հարց տալՙ չե՞ք ամաչում: Մի՞թե նոր իշխանավորների աչքը մտնելու համար արժի այդքա՜ն ստորանալ, այդքա՜ն իջնել քաղաքակրթական բարձունքներից: Ոչ մի պաշտոնյա, ով էլ լինիՙ հին, թե նոր, արժանի չէ քծնանքի այն ահռելի չափաբաժիններին, որ նրանց հասցեին արտավիժում են ոչ քիչ գարշահոտ երախներ: Մեզանում գտնվեցին նույնիսկ ոչնչություններ, ովքեր գայլային կաղկանձով հարձակվեցին Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի վրա: Հարգանք ցուցաբերելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ, նրանք անձամբ ժամանել էին դատարանՙ հավաստելու, որ երաշխավորում են, թե Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու դեպքում նա չի խուսափի դատական հետագա նիստերից: Չինաստանից վերադարձած վարչապետ Փաշինյանը եւս ընդգծեց, թե արցախցի գործիչների երաշխավորության մեջ արտառոց ոչինչ չի տեսնում: Ամեն մարդ ազատ է սիրել կամ ատել Քոչարյանին, բայց Արցախի ներկա ու նախկին նախագահների հանդեպ ատելությո՞ւնը ի՛նչ էր: Նրանց հասցեին լեզվագարություններ թույլ տված անարժանների փոխարենՙ ե՛ս եմ ինձ պարտավորված զգում ներողություն խնդրելու Արցախի հարգարժան ղեկավարներից

1111111111

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀ ԹՐԱՄՓԸ «ՉԻ ՁԳՏՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ»

Հաջորդ գրառումը

ԱՆԿԱՐԱՅԻ ԼԱՏԻՆԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԿԱՐԱՅԻ ԼԱՏԻՆԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական