Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԿՆՔՈՒՄ ԹՌՉԵԼՈՒ ԵՆ ԱՂԱՎՆԻՆԵՐԸ

24/05/2019
- 24 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Այն որ համայնքը զորավոր է, մենք գիտենք դեռ «Կտոր մը երկինք» ֆիլմից: Ավելի պրպտողներս էլՙ Հիսուս Քրիստոս-Բարաբբա ժողովրդավարական ընտրությունից: Այնպես որ բոլոր այն մարդիկ, որոնք պնդում են, թե ժողովուրդը վերջապես ցույց է տալիս իր ուժըՙ թույլ չտալով դատավորին ներխուժել դատարան, ուշադրությունՙ դատավորին, ուշադրությունՙ ներխուժել, ուշադրությունՙ դատարան, ամենեւին էլ նորություն չեն հայտնում համայնքի զորության մասին:

Այլ հարց է, թե կոնկրետ ո՞ր դեպքերում է համայնքի զորությունը դառնում դատապարտելի: Ինչպես տեսել ենք «Կտոր մը երկինք»-ում, երբ խոսքը վերաբերում է մարդու անձնական կյանքին: Թորիկը թքած ուներ, թե ինչ են մտածում փողոցում, այոՙ փողոցում, երբ իր «խանըմին» բաղնիք էր տանում: Համայնքն ինչ ուզում է անի, միեւնույն էՙ երկնքում թռչելու են աղավնիները:

Քրիստոսը այլ հարց էՙ մութ եւ սուրբ, չխորանանք: Մանավանդ որ բազմաթիվ ոլորտներ ունենք, որտեղ իրերի դրությունը վստահություն չի ներշնչում ժողովրդին: Օրինակ, ժողովուրդը համոզված է, որ առողջապահության ոլորտը ծայրից ծայր կոռուպցիայի մեջ թաղված է, որ պետպատվերի համակարգը առանձնաշնորհյալների համար է, որ որոշ բժիշկներ, ոչ միայն բժիշկ չեն, այլեւ նույնիսկ մարդ չեն, որ… Հիմա ի՞նչ, մարդու առողջությունը նրաՙ ազատության մեջ լինել-չլինելուց ավելի կարեւոր չէ՞: Եթե է, ապա ինչո՞ւ ժողովուրդը չի փակում Հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների ելքներն ու մուտքերը: Պարտադիր պետք է վարչապետը կոչ անի՞, կամ ինչպես դատարանի դուռ փակած մի ջահել կին ասացՙ հրամայի՞: Մի՞թե մեր հիվանդանոցային դրությունից ժողովուրդը գոհ է… եւ ուրեմնՙ թքած, որ հիվանդանոցներում մարդու կյանքի հարցեր են որոշվում, ժողովուրդը չի ուզո՞ւմ այդ հիմնարկներում էլ արնաքամ ջախջախի կոռուպցիանՙ ստիպելով բոլոր այն բժիշկներին, որոնք իրենց ներսում համոզված են, որ բժիշկ չեն, հեռանան հիվանդանոցներից:

Բա բանկե՞րը: Բոլորս էլ գիտենք, թե ինչ սոսկալի բարձր տոկոսներով են դրանք վարկեր տալիս մեր սիրելի ժողովրդին, որը տոկոսի տակ ճռռում է: Ժողովուրդը բա չի ուզո՞ւմ գնալ ու փակել Հանրապետության բոլոր դրամատների ելքներն ու մուտքերըՙ պահանջելով, որ կա՛մ բանկիրները ինքնակամ հեռանան, կա՛մ էլ տոկոսները նվազեցնեն, իսկ ավելի լավՙ վարկերը ներեն: Չէ՞ որ եթե քաղաքացիների վարկերը ներվեն, նրանք կկարողանան զարգացնել իրենց բիզնեսները, դրանով էլՙ ավելի շատ հարկ կվճարեն բյուջե, դրանից էլՙ տնտեսական հեղափոխությունը վերջապես կլինի… Ի դեպ, կա վարկած, թե ինչու է ուշանում տնտեսական հեղափոխությունը: Բանն այն է, որ եթե այն լինի, ինչի արյդունքում էլ մարդիկ սկսեն լավ ապրել, ապա նրանց այլեւս չեն կարող գրավել քաղաքական շոուներով, ֆեյսբուքայն լայվերով ու նախկին ռեժիմի մնացորդներին ասֆալտին փռելուՙ բոյեվիկ տեսարաններով:

Հիմա ուրեմնՙ միայն դատարաննե՞րն են, որ չեն վայելում ժողովրդի վստահությունը: Հասկանալի է, որ ոչ, ուրեմն հասկանալի է եւ այն, որ ժողովուրդը ոչինչ չի անում, քանի դեռ վարչապետը չի ասումՙ անել, ուտել, խմել, քնել, շուտ զարթնել, անձրեւանոցը չմոռանալ, մտածել, ինչ մտածել, ում ներել, ում մերժել, ում սիրել, ինչպես սիրել…Մի խոսքով:

Հայաստանի վարչապետը ասում է, որ ինքը կհեռանա, երբ ժողովուրդը կորոշի: Հայաստանի վարչապետը ժողովրդին նաեւ ասում է, թե ինչ է պետք որոշել: Մնաց հասկանալ, թե ո՞վ է ժողովուրդը, ինչո՞ւ են ծնող ու որդի թաղող պառավները, քֆուրչի կնանիք, հայ մարդուն թուրք կոչող ծերուկները, ոչ մեկին, ոչ մի բան չճանաչող եւ հոգեբանորեն բռնաբարվող երեխաները, եկեղեցում «հնազանդ եմ» արտասանող աղջիկներն ու միայն վերնաշապիկով սպիտակ ջահել-ջիվանները ներկայանում որպես ամբողջ ժողովուրդ, որը կորցրեց ծովից-ծով երկիրը, որպեսզի ծովից-ծով ժողովուրդ դառնա:

Պետությունը թանկարժեք բան է: Նա ում ժողովուրդը որոշեց փոխել Բարաբբայի հետ, երբեմն որոշում է, որ տվյալ ժողովուրդը դեռ արժանի չէ պետություն ունենալ կամ արդեն արժանի չէ…

…Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՍՏԱՆԱՅԻ 12-ՐԴ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԸ. ՄԱՐԴԻԿ, ՔԱՂԱՔՆԵՐ, ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀ ԹՐԱՄՓԸ «ՉԻ ՁԳՏՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ»

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀ ԹՐԱՄՓԸ «ՉԻ ՁԳՏՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական