Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴՈՆԲԱՍՈՒՄ ՌԴ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈ՞ՐՁ

09/05/2019
- 09 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պուտին-Զելենսկի հեռակա վեճ անձնագրերի շուրջ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 27-ին հայտարարեց, որ ռուսական անձնագրերի շնորհման պարզեցված կարգ կարող է կիրառվել ոչ միայն Դոնբասի, այլեւ ամբողջ Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ: Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանեց, թե ռուսական անձնագրեր կարող են ստանալ քրեական անցյալ ունեցող անձինք, իսկ ուկրաինական անձնագրերՙ ազատությունը գնահատողները:

Պուտինի հայտարարությունն արվեց նրա պեկինյան այցելությունից հետո, որտեղ նա մասնակցում էր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովին: Ավելի վաղՙ ապրիլի 24-ին, Պուտինի հրամանագրով ռուսական անձնագրերի շնորհման պարզեցված կարգ էր սահմանվել Դոնբասի առանձին շրջանների համար: Գործող նախագահ Պետրո Պորոշենկոն արձագանքել էրՙ ասելով, որ դա Ուկրաինայի դեմ Կրեմլի նախահարձակման հերթական քայլի նախապատրաստությունն է, այն էՙ Դոնբասի բռնակցումը կամ Ուկրաինայի ներսում ռուսական միջնատարածքի ստեղծումը:

Պուտինի խոսքերով, տվյալ հարցը զուտ մարդասիրական բնույթ է կրում: Իսկ Պորոշենկոն կարծում է, որ Պուտինի որոշումը միտված է Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի ռազմական ներկայության օրինականացմանըՙ ըստ Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի օրինակների:

Զելենսկին իր հերթին Մոսկվային խորհուրդ է տվել հրաժարվել Ուկրաինայի քաղաքացիներին գայթակղելու փորձերից: Նա կարծում է, որ ուկրաինացինրը այդ քայլին թերեւս կարող են դիմել փող վաստակելու կամ քրեական հետապնդումից խուսափելու նպատակով միայն: Օրինակ, շատ են պաշտոնեական դիրքը չարաշահած ուկրաինացիները, որոնք այդ ձեւով կփորձեն խուսափել արդարադատությունից:

Զելենսկին պնդում է, թե ի տարբերություն Ռուսաստանի, Ուկրաինայում գոյություն ունեն խոսքի եւ լրատվամիջոցների ազատություն, ազատ համացանց: Այնպես որ, հասկանալի է, թե «իրականում իրենից ինչ է ներկայացնում ռուսական անձնագիրը: Դա բողոքի խաղաղ ցույցի համար ձերբակալվելու իրավունք է, ազատ եւ մրցակցային ընտրություններ չունենալու իրավունք»: Զելենսկին ավելացրել է, որ ինքը իր հերթին պատրաստ է ուկրաինական անձնագրեր շնորհել ռուսաստանցիներին, նշում է BBC-ն:

Ըստ որում, նա պատրաստակամություն է հայտնել Պուտինի հետ քննարկելու երկու երկրների համագոյակցության հարցերը: Ըստ որում, ուկրաինական կողմը պատրաստ է երկու երկրների քաղաքացիների փոխանակություն կատարել «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով:

Կիեւում գտնում են, որ Մոսկվան պատրաստ չէ երկխոսություն սկսել Զելենսկու հետ: Եվրոպայի խորհրդում Ուկրաինայի ներկայացուցիչ Դմիտրի Կուլեբան թվիթերյան իր էջում գրել է. «Եթե Ռուսաստանն իրոք պատրաստ լիներ փոխզիջման, ապա ձեռնպահ կմնար իրավիճակի նոր բարդացումից եւ Զելենսկուն դիվանագիտական քայլեր ձեռնարկելու հնարավորություն կթողներ: Բայց Ռուսաստանը ձգտում է Ուկրաինայի քաոսային վիճակի խորացմանը»:

Իր հերթին Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը Интер հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը դիվանագիտական քայլեր է ձեռնարկում անձնագրերի պատճառով պատժամիջոցների նոր փաթեթի պատրաստման նպատակով:

Պուտինը չի հավատում այն պնդումներին, թե Դոնբասի բնակիչներին ռուսական անձնագրերի շնորհումը թանկ կնստի ՌԴ բյուջեի վրա: Նրա խոսքերով, ընդհանուր ծախսերը ոչ թե մեկ, այլ մի քանի տարվա ընթացքում միայն կարող են հասնել 100 մլրդ ռուբլու: Պուտինն ասել է, որ դա առանձնակի բարդություն չի ներկայացնում եւ չի կարող հարցականի տակ դնել պետության պարտավորությունները կենսաթոշակառուների հանդեպ:

Հաշվարկների համաձայն, Դոնբասի երկու ինքնահռչակ հանրապետություններում թոշակառուների ընդհանուր թիվը 1,1 մլն է: Եթե նկատի ունենանք, որ նրանց կեսը ստանում է ուկրաինական կենսաթոշակ, իսկ մյուս կեսը կստանա ռուսական նվազագույն թոշակ, ապա Ռուսաստանի ծախսեը կկազմեն տարեկան շուրջ 60 մլրդ ռուբլի: Հաշվարկը կատարել է BBC-ի ռուսական ծառայությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱՆԻՆ ԶՐԿՈՒՄ ԵՆ ՈՒՐԱՆԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

Հաջորդ գրառումը

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին։ Այս դատը բացվել է Հայոց պետականության դեմ։  «Պի՛նդ եղեք»․ Դավիթ Իշխանյանը Բաքվի...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական