Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄՆԵՐԻ ԱՆԱՏՈՄԻԱ

03/05/2019
- 03 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Իշխանամետ «Ենի շաֆաք» թերթի եւ կիսապաշտոնական «Անադոլու» գործակալության օրինակով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության խոսափող «Ենի շաֆաք» թերթը ապրիլի 24-ի համարի առաջին էջում զետեղել էր Հալեպում ահաբեկչական կառույց ստեղծելու սիրիահայերի, այսպես կոչված, նախաձեռնությանն առնչվող մի նյութ: Թուրքական թերթն այդ կառույցը գումարտակ էր անվանել, նշել էր, որ գումարտակի կազմում ընդգրված է 200 հայ «ահաբեկիչ», որին հովանավորում են Սիրիայի հյուսիսում դեռեւս 2003-ին քրդերի կազմավորած Ժողովրդավարական միասնություն կուսակցությունըՙ PYD-ն ու դրա ռազմական թեւը հանդիսացող ժողովրդի պաշտպանության ստորաբաժանումներըՙ YPG-ն PKK-ի հետ միասին: ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքը վերոհիշյալ կազմակերպություներին անվանում է Սիրիայի դեմոկրատական ուժեր, իսկ «Ենի շաֆաքը»ՙ PKK-ական ահաբեկիչների սիրիական կազմավորումները եւ նշում է, որ Հալեպի հայկական գումարտակը քրդական այս կազմավորումների շարքում ահաբեկչական գործողություններ է իրականացնելու ընդդեմ Թուրքիայի:

Նախ պիտի ասել, որ «գումարտակը» բանակին յուրահատուկ միավոր է, թերեւս կարելի է օգտագործել կանոնավոր զորքերին առնընթեր գործող աշխարհազորայինների պարագայում, բայց ոչ ահաբեկչական կազմակերպության: Եթե հայկական այդ կազմակերպությունը քրդական կազմակերպությունների հետ ահաբեկչական գործունեություն է ծավալելու Թուրքիայի դեմ, ապա ինչո՞ւ պիտի տեղակայվի ոչ թե թուրքական սահմանին մերձակա քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում, այլ Հալեպում: Ի վերջո Հալեպը Իրաք-Շամ իսլամական պետության ահաբեկիչների վտարումից հետո վերահսկում են նախագահ Բաշար Ասադի զորքերն ու իշխանությունները, իսկ Սիրիայի դեմոկրատական ուժերի հարաբերություններն այս ուժերի հետ մինչեւ վերջերս չափազանց լարված էին: Լարվածությունը մասնակի թուլացավ ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո միայն: Թեեւ Թրամփը վերանայեց զորքերի դուրսբերման որոշումը, սակայն այդ որոշման ընդունումից հետո քրդական ուժերը, թուրքական սպառնալիքի տակ, առանց երկմտելու, սկսեցին մերձենալ ռուսներին, որոնց հորդորներով հիմա փորձում են երկխոսության եզրեր գտնել Ասադի վարչակարգի հետ:

Այլ կերպՙ հայկական գումարտակին թուրքական թերթի վերագրած համագործակցությունը Ասադի վարչակարգի համար խնդրահարուց քրդական ուժերի հետ, որոնց Թրամփը պատրաստվում էր հանձնել Եփրատից մինչեւ Իրաքի սահման ձգվող տարածքը, որ դա քրդերի միջոցով ամերիկացիները վերահսկեն, այնքան է անտրամաբանական, որքան Հալեպից Թուրքիայի դեմ ահաբեկչական գործունեություն ծավալելու հավանակությունը: Տվյալ դեպքում մենք գործ ունենք թուրքական թերթի տեղեկատվության շղարշով քողարկված հերյուրանքի հետ, որն ունի «ահաբեկչական» PKK-ի եւ հայերի, այսպես կոչված, համագործակցությունը վերահաստատելու միտում: «Ենի շաֆաքի» լուրը, ըստ երեւույթին, անտրամաբանական էր թվացել թուրքական մյուս լրատվամիջոցներին, ուստի դրանք, անկախ հայկական «դավադրության» դրսեւորումներն ուշադրության կենտրոնում պահելու ջանասիրությունից, անտարբերությամբ շրջանցեցին:

«Ենի շաֆաքի» ապրիլի 24-ին հրապարակված ապատեղեկատվության բնույթի տեղեկությունը, ինչ խոսք, էջադրվել էր նախորդ օրը: Թուրքական կիսապաշտոնական «Անադոլու» գործակալությունը հենց ապրիլի 24-ին տարածեց դրա խմբագրված տարբերակը: Թեեւ թուրքական լրատվամիջոցներն այս անգամ արձագանքեցին, բայց երեք օր ուշացումով միայն, այսինքն վերապահությամբ: Ըստ գործակալության տարբերակի, հայկական «ահաբեկչական» կառույցը, որը նույնպես «գունդ» է կոչվում «իրենց օկուպացրած» տարածքումՙ Սիրիայի հյուսիսում կազմավորել են քրդական PYD/YPG-ն, կազմավորման մասին հայտարարվել է Ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը եւ «ահաբեկչական» այս գունդը կոչվել է 2017-ին քրդերի շարքերում Թուրքիայի դեմ կռվելիս սպանված Նուբար Օզանյանի անունով: Հայկական գունդը, ինչպես նշված է թուրքական գործակալության հաղորդագրության մեջ, ստեղծվել է Ռոժավան (արեւմտյան կամ սիրիական Քուրդիստան) Թուրքիայի դեմ պաշտպանելու առաջադրանքով, գնդի կազմում ընդգրկված է 90 հայ «ահաբեկիչ», այդ գունդը տեղակայվելու է Թուրքիային սահմանակից Թել Աբիադ, Այն ալ Արաբ ու Ռասուլ Այն գավառներում եւ գործունեություն է ծավալելու Ղամիշլիում, Ռասուլ Այնում, ինչպես նաեւ Ամուդայում:

Ընդգծելու համար հայկական գնդի հակաթուրքական ուղղվածությունը, «Անադոլու» գործակալությունը միաժամանակ նշում է, որ հայկական այդ կառույցը, որպես ուղեցույց, ընտրել է ԱՍԱԼԱ-ին, կազմակերպության հիմնադիր ժողովն անց է կացվել Լեւոն Էքմեքչյանի, Մոնթե Մելքոնյանի, այդ թվում Գեւորգ Չավուշի ու Անդրանիկ Օզանյանի պաստառներով զարդարված դահլիճում: Եթե անգամ «Ենի շաֆաքի» եւ «Անադոլու» գործակալության մատնանշած հայկական գունդը ստեղծված էլ լինի, ապա պիտի ստեղծվեր ոչ թե քրդական կազմակերպություններիՙ PYD-ի եւ YPG-ի հետ Թուրքիայի դեմ ահաբեկչական գործողություններ ծավալալու, այլեւ ժամանակ առ ժամանակ թաքստոցից դուրս եկող Իսլամական պետության մարդասպանների ահաբեկչություններից Հալեպ քաղաքն ու հալեպահայերին պաշտպանելու առաջադրանքով:

Հիշեցման կարգով կրկնեմ, որ «Ենի շաֆաքը» նախագահ Էրդողանի Թուրքիայում 2002-ից իվեր միանձնյա իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության խոսափողն է, այսինքն իշխանամետ, իսկ «Անադոլուն»ՙ կիսապաշտոնական գործակալության, հետեւաբար պիտի սնվեն միեւնույն աղբյուրից: Եթե միեւնույն աղբյուրից սնվող երկու լրատվամիջոց Հալեպի հայկական գնդին վերաբերող պարզունակ լուրը հրապարակելիս իրարամերժ մտքեր են հայտնում, ինչպես օրինակ գնդի թվակազմի, կազմավորման նախաձեռնության, տեղակայման վայրի եւ գործունեության ոլորտի մասին, կնշանակի կա՛մ ինֆորմացիա չունեն, կա՛մ էլ սիրիահայերին քրդական կազմակերպությունների, իսկ Հայաստանին PKK-ի հետ համագործակցության մեջ մեղադրելու համար իրողությունը խեղաթյուրում եւ տեղեկատվության փոխարեն ապատեղեկատվություն են տարածում, այն հույսով, որ ապատեղեկատվությունը գոնե ներքին շուկայում պահանջարկ կունենա: Ինչ վերաբերում է խեղաթյուրումները պայմանավորող հայկական դավադրության որոնումներին, ապա դրանք անբուժելի հիվանդություն են, որոնցով Թուրքիան դեռեւս վարակվել էր 1923 թ. հոկտեմբերի 23-ին, այսինքն երկրում հանրապետական կարգերի հռչակման առաջին իսկ օրը:

Նախորդ գրառումը

ԻՍԿ Ե՞ՐԲ ԿԳԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Հաջորդ գրառումը

«ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՈՂ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ. 1894-1924»

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

«ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՈՂ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ. 1894-1924»

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական