Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՊԵՍ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

03/05/2019
- 03 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հետհեղափոխական Հայաստանում ամեն փոփոխություն ներկայացվում է որպես հեղափոխություն: Հենց այս տրամաբանությամբ էլ հայտարարվեց, որ Հայաստանում թավշյա հեղափոխությանը հաջորդելու է տնտեսական հեղափոխությունը:

Տնտեսական կոչվող հեղափոխության նպատակը, ըստ դրա գաղափարախոսների, ՀՀ բնակչության կենսամակարդակի բարելավումն է: Հասկանալի է, որ հեղափոխական էնտուզիազմը շատ արագ կսպառվի, եթե դրա դրական արդյունքները չզգան Հայաստանի քաղաքացիները:

Սակայն դա զգալու համար հարկավոր են իրական բարեփոխումները, որոնք կհանգեցնեն մարդկանց կյանքի որակի փոփոխության: Իսկ քանի որ հետհեղափոխական շրջանում մարդիկ անհամբեր են բարելավումներ տեսնելու հարցում, ապա ժամանակային այս սղությունը արագ գործողություններ ու արդյունքներ է պահանջում:

Ինչեւե, արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները հիշեցնում են անցած դարի 90-ականների սկիզբը, երբ կար հսկայական ոգեւորություն եւ հավատ, որ նորանկախ հանրապետությունը հնարավոր կլինի պահել ջերմուկով ու մոլիբդենով: Սակայն ժամանակը, եւ որպես հետեւանք վրա հասած դաժան իրականությունը մաղեցին ոգեւորության վերջին հատիկներն ու հանգեցրին այն ճշմարտության, որ պետություն պահել հնարավոր է ոչ թե հումքի արտահանմամբ, այլ արտադրությամբՙ պատրաստի արտադրանքի ու գյուղմթերքի արտադրմամբ եւ ամենօրյա տաժանակիր ու համառ աշխատանքի արդյունքում:

Ինչպես հայտնի է, նոր Հայաստանում կայացած «բարեփոխումների» արդյունքում կառավարության կազմը կրճատվել է եւ փաստացի դադարել են գործել Էներգետիկայի ու բնական ռեսուրսների, գյուղատնտեսության եւ մի շարք այլ նախարարությունները: Հատկապես հենց նշված նախարարությունների փակումը մասնագիտական շրջանակների մոտ մեծ զարմանք ու հարցեր է առաջացքնում, թե արդյոք այս որոշմամբ Հայաստանում հնարավոր կլինի՞ իրականացնել տնտեսական հեղափոխություն:

Հիշեցնենք, որ ՀՀ-ի ՀՆԱ-ում (համախառն ներքին արդյունք) գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը եւ էներգետիկան միասին կազմում են մոտ 45%: Այսինքն, պետության տնտեսական զարգացման համար կարեւորագույն նշանակություն ունեցող երեք ոլորտները, որոնց զարգացման քաղաքականությամբ էլ պետք է զբաղվեին այդ նախարարությունները, որպես պետական առանձին միավորներ դուրս են մնում պետական կառավարման համակարգից:

«Հեղափոխական» կոչվող այս որոշմանը նախորդել էր այս բնագավառում հիմնական ներդրումներ ապահովող տնտեսվարող սուբյեկտների դուրս մղումը կամ փակումը: «Սպայկա» ընկերության դեմ սկսված քրեական հետապնդումը, գյուղատնտեսության համար կարեւոր հենց ներկա ժամանակաշրջանում, այս ոլորտի զարգացման դեմ դիվերսիա է հիշեցնում:

Միայն այս ընկերությանը համագործակցում էր 10 հազարից ավել գյուղատնտեսական ֆերմերային տնտեսությւոների հետ, ունի զարգացած լոգիստիկ համակարգ եւ գյուղմթերքների սպառման հսկայական շուկա Ռուսաստանում: Եթե մթերումները պատշաճ ձեւով չկատարվեն, ապա անկում ապրող գյուղատնտեսությունը (հիշեցնենք, որ 2018թ այս ոլորտը գրանցել էր 8 տոկոս անկում) 2019թ. է՛լ ավելի վատ արդյունքներ կգրանցի:

Ինչպես նշում են մասնագետները, տարին արդեն սկսել ենք վատ արդյունքներով, ցանքատարածքները 2018թ. համեմատ կրճատվել են 11 հազար հեկտարով: Հայաստանը, որը միայն 2014թ.-ին 54 հազար տոնա կարտոֆիլ էր արտահանել, սկսել է այն ներմուծել Բելառուսիայից:

Հայաստանին ՀՆԱ-ի 20%-ը ապահովող հանքարդյունաբերությունը գտնվում է տնտեսական լճացման մեջ, պայմանավորված թե՛ միջազգային շուկաներում այդ հումքի գների անկմամբ եւ թե՛ այդ ոլորտում ներդրումների բացակայությամբ: Ըստ այս ոլորտի մասնագետների, ներդրումների բացակայության պատճառներից մեկը «Լիդիան» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակն է, որը ոչ մի լուծում չի ստանում:

Մոտ 1 մլրդ դոլար ներդրում ապահովող ընկերության գործունեությունը փաստորեն կասեցվել է եւ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում այս իրավիճակի լուծման համար: Եթե վերջինս իրականացնի իր սպառնալիքը եւ դիմի միջազգային արբիտրաժային դատարան, ապա ՀՀ-ն կարող է հայտնվել բավական տհաճ իրավիճակում, հսկայական տուգանքներ մուծելով այդ ընկերությանը:

Բարվոք չէ իրավիճակը նաեւ էներգետիկայի բնագավառում, բացի նրանից, որ վերացվել է այդ նախարարությունը, իսկ դրա մնացորդները չգիտես ինչու մտցվել են տարածքային կառավարման նախարարության մեջ, չկան ներդրումներ նաեւ այս բնագավառում: Մինչեւ թավշյա կոչվող հեղափոխությունը կար որոշակի պայմանավորվածություն Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերության հետ, որը պետք է 10 տարում մեկ միլիարդ դոլարի ներդրում կատարեր այս բնագավառում:

Սակայն ՀՀ-ից այս ընկերության դուրս մղումից հետո, ավտոմատ կերպով դադարեցին գործել նաեւ ներդրման մասին պայմանավորվածությունները: Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցությունը, ցավոք սրտի, զարգանում է դանդաղ տեմպերով, մինչ օրս կառուցվել է դեպի Իրան ձգվող 3-րդ բարձրավոլտ գծի միայն 15%, թեեւ, ըստ պայմանագրի, այն պետք է շահագործման հանձնվեր 2019թ-ին:

Էներգետիկայի բնագավառում լրջագույն ռիսկեր կան պայմանավորված ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգիայի շուկայի ստեղծման խնդրով: Բանն այն է, որ այդպիսի շուկայի ստեղծումը հնարավորություն կտա այսուհետ էլեկտրաէներգիա ձեռք բերել նաեւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներից եւս, եւ եթե այնտեղ այն էժան լինի, ապա տեսականորեն ՀԷՑ-ը (Հայաստանի էլեկտրացանցեր ընկերությունը) էլեկտրաէներգիա կարող է ձեռք բերել դրսից, հրաժարվելով նմանատիպ գնումներ կատարել Հայաստանում գործող ՋԷԿ-երից եւ ՀԷԿ-երից:

Հետեւաբար բնական հարց է առաջանում. արդյոք ՀՀ-ում արդեն գոյություն չունեցող էներգետիկայի նախարարությւոնը կամ նրան փոխարինող տարածքային նախարարության մասնագետները հաշվի են առնում այս ռիսկերը եւ խնդիրները: Արդյոք քայլեր են ձեռնարկում նմանատիպ սցենարների զարգացումը կանխարգելելու համար, եւայլն:

Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկ ոլորտը տարին սկսել է 14 տոկոս անկումով, ինչը փաստում է, որ խոսակցությունները տնտեսական աճի մասին անիմաստ են: Աճող տնտեսությունում էլեկտրաէներգիայի սպառման ցուցիչները միայն ավելանում են, այլ ոչ թե նվազում:

Հայաստանում տնտեսական «հեղափոխության» իրականացման համար հարկավոր են ոչ թե մեծ երազողներ, այլ բիզնես մտածելակերպով օժտված եւ տնտեսագիտական խորը գիտելիքներ ունեցող անձինք: Կառավարությունը պետք է համալրվի հենց նմանատիպ արհեստավարժ մասնագետներով, որոնք եւ կարող են իրականացնել տնտեսական ու տնտեսագիտական զարգացման հրաշքներ: Սակայն այդ «հրաշքները» կատարվում են ոչ թե ցանկություններով, այլ սթափ հաշվարկերով, որոնք այսօրվա կառավարությանը եւ նրա ղեկավարությանը հասու չեն: Առայժմ:

Նախորդ գրառումը

ԴՈՒՔ ՎԱՏՆԵԼ ԵՔ ԳՈՒՄԱՐԸ

Հաջորդ գրառումը

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԱՉՔԱԿԱՊՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԱՉՔԱԿԱՊՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական