Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՍՈՒՐԻԱ

03/05/2019
- 03 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Ռուսիոյ Մեծն Պետրոս ցարի երազանքը «Միջերկրականի տաք ջուրերուն» հասնելու, իրականութիւն դարձաւ, երբ, վերջերս, Սուրիոյ հետ կնքուած համաձայնութեամբՙ Թարթուսի նաւահանգիստը 49 տարի վարձու առնելով, թէեւ շատ առաջ ռուսերը առած էին ծովուն հոտը, երբ Եգիպտոս եւ Սուրիա նախընտրեցին սովետներու կողմը թեքուիլ, քանի որ Ամերիկան արաբներու թշնամիՙ Իսրայէլի հովանաւորն էր, իսկ վերջինս անընդհատ պատերազմի մէջ էր արաբներուն հետ, մասնաւորաբար 1956-ի Սուէզի ջրանցքին վրայ Անգլիա-Ֆրանսա- Իսրայէլ եռակողմ յարձակումին հետեւանքով:

Թէեւ ոչ Ամերիկային համար, ոչ ալ Իսրայէլի համար հաճելի է ռուսական մնայուն ներկայութիւնը իրենց քիթին տակ, սակայն ակամայ պիտի համակերպին, այնքան ատեն որ Իսրայէլի սահմանակից երկիրները ստիպուած են հանդուրժել Իսրայէլի անտանելի ներկայութիւնը:

Հիմա Սուրիոյ քարտէսը գունաւոր կարկտաններով շինուած մեծմայրիկներու ծածկոցներուն կը նմանի: Հարաւ-արեւմտեան կողմի Գոլանի բարձունքները յիսուն տարիէ ի վեր գրաւուած կը մնան Իսրայէլի կողմէ: Հիւսիս-արեւմտեան կողմըՙ Ալեքսանտրէթի մարզը, 80 տարիէ ի վեր գրաւուած է Թուրքիոյ կողմէ, իսկ հիմա Իտլիպ եւ Աֆրին ներխուժած Թուրքիան Սուրիայէն ելլելու միտք չունի կարծես, քանի որ արդէն այդ շրջաններուն մէջ թրքացումի լուրջ աշխատանքներ կը տարուին: Հիւսիս-արեւելեան կողմը քիւրտերը բռնած են, որոնց կացութիւնը յստակ չէ, որովհետեւ ատենը անգամ մը փոփոխութեան կ՛ենթարկուին անոնց բարեկամներն ու թշնամիները: Արեւելեան կողմը տակաւին ԻՊ-ի ահաբեկչական օջախներ կան: Արեւմտեան կողմը, Թարթուսի շրջանը, ինչպէս վերը յիշեցի, Ռուսիան նստած է:

Եւ ըսել, որ Սուրիոյ ութնամեայ պատերազմը աւարտին հասնելու վրայ է, պարզապէս ցանկատեսութիւն է: Սուրիան վիրաւոր ըլլալով հանդերձ, հեռու ըլլալով խաղաղութենէ, տակաւին հեռու է նաեւ փլուզումէ, բայց այլեւս նախկին Սուրիան վերստին կեանքի կոչելը քիչ մը տարակուսելի է: Ինչ-ինչ դրդապատճառներու գլխուն Իսրայէլի ապահովութեան գերխնդիրն էր հիմնականը, որուն համար գրեթէ ամբողջ աշխարհը յարձակում գործեց Սուրիոյ վրայ, բայց նախատեսուած քանի մը ամիսէն անոր հաշիւը փակելն ալ մնաց անկատար:

Դիմատետրի (Ֆէյսպուք) մէջ Ֆրանսայի նախկին արտաքին գործոց նախարար Ռոլան Տիւմա յայտարարութիւն մը տարածած է, ուր ինք անձնապէս խօսելով կ՛ըսէ, թէ իր շրջանին պաշտօնական այցելութեամբ երբ Անգլիա գտնուած է, այնտեղ իմացեր է որ Անգլիան կը պատրաստուի ներխուժել Սուրիա, որովհետեւ Իսրայէլի ապահովութեան սպառնացող որեւիցէ պետութիւն պէտք է քանդուի:

Այսպիսի յայտարարութիւն մը պետական այրի մը կողմէՙ մարդու մարմինը փշաքաղել կու տայ, երբ իրազեկ կը դառնայ, որ աշխարհի «խամաճիկներուն» թելերը փաստօրէն Իսրայէլի ձեռքն են:

Վերադառնանք Թարթուսին, որ Լաթաքիայէն ետք Սուրիոյ ամենակարեւոր նաւահանգիստն է. որ մօտ է Լիբանանի սահմանին, հեռու չէ նաեւ Իսրայէլի սահմանէն, այնպէս որ բաւական լուրջ դիրք մը զբաղեցուցած կ՛ըլլայ, երբ իր տեսադաշտին մէջ կ՛ընդգրկէ ամբողջ Միջերկրականը:

Ասոր փոխարէն Ռուսիա ի՞նչ զիջումներ կատարած է յաչս Իսրայէլին, Արեւմուտքին եւ Թուրքիոյ. թէեւ տեսանելի բաներ կան, սակայն թաքնուածը ծանօթ չէ:

Երկիրներ յաճախ ուրիշ երկիրներէ հողատարածքներ վարձած են ժամանակաւոր պայմանագրով եւ նիւթաքաղաքական ու տնտեսական տարբեր համաձայնութիւններով: Օրինակՙ Անգլիան 99 տարիով վարձած էր Հոնկ Քոնկը Չինաստանէն (թէեւ անգլիական գաղութ էր ան ամբողջ 156 տարի) եւ ,- ըստ համաձայնութեան,- պայմանագրի աւարտինՙ 1997-ին դուրս եկաւ եւ զայն յանձնեց իր տիրոջ. Նայինք, 49 տարի ետք Ռուսիան դուրս պիտի գա՞յ Սուրիայէն, թէ՞ պայմանագիրը երկարաձգելի է:

Այս համաձայնութեամբ ի՞նչ կը շահի Ռուսիան եւ ի՞նչ կը շահի Սուրիան, այդ արդէն մասնագէտներու գործն է, սակայն այս ութամեայ պատերազմին պատճառով տառապակոծ Սուրիան կրնայ ապահով զգալ իր հողերուն վրայ Ռուսիոյ նման գերպետութեան մը ներկայութեամբ:

Այստեղ մէջս ակամայ հարց կը ծագի. արդեօք Հայաստանն ալ միեւնոյն զգացումը ունի՞, իր հողին վրայ ռուսական ռազմական «բազա»ի ներկայութեամբ:

Նախորդ գրառումը

ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵՑ ՆԱԵՎ ԼԻԲԻԱՆ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ, ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆ…

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ, ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆ...

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական