Երկուշաբթի, Հունիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ…

03/05/2019
- 03 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ազատ, բայց ոչ անկախ լրատվամիջոցներ

Դեմոկրատիան, ժողովրդավարությունը կամ ռամկավարությունը- ինչ անուն ուզում եք տվեք- վերջնահաշվարկում հիմնված է հասարակական փոխզիջման, կոմպրոմիսի սկզբունքի վրա: Փոխզիջումՙ հասարակական տարբեր խավերի, դասակարգերի, ազգությունների, կրոնական տարբեր խմբերի, կուսակցությունների ու քաղաքական շարժումների միջեւ, փոխզիջումՙ իշխանության տարբեր թեւերի եւ օղակների միջեւ: Եվ այդ սկզբունքի յուրաքանչյուր անտեսում բերում է դեմոկրատական կառույցի խախտման, ընդհուպՙ հասարակական ու ներպետական կառույցի փլուզման, որը իր հերթին պատճառ է դառնում ընդզումների, նույնիսկՙ հեղաշրջման:

Հայաստան պետության վերջին 28 տարիները լիքն են փոխզիջման սկզբունքի խախտումներով, դրանց հետեւանքով առաջացած ընդվզումներով, որոնցից վերջինը տեղի ունեցավ ճիշտ մեկ տարի առաջ, սակայն ի տարբերություն նախորդներիՙ ոչ թե ներիշխանական, այլ գրեթե համաժողովրդական մակարդակով: Եվ մեկ տարի անց, հակառակ իսկական դեմոկրատական երկիր կառուցելու խոստումներին եւ բազմագույն կարգախոսներին, մենք բոլորս ականատես ենք լինում մի իրավիճակի, որտեղ դարձյալ ու կրկին վկաներն ենք դառնում վերեւում իմ մատնանշածՙ փոխզիջման սկզբունքի խախտման, որտեղ նշմարվում են ապագա ընդվզումների սաղմերը…

Նպատակս հասարակագիտական վերլուծություն անելը չէ, ամենեւին, այլՙ շատ հակիրճ անդրադարձ կատարելը հասարակական կարծիքի ձեւավորման գլխավոր գործիքիՙ զանգվածային լրատվամիջոցների ներկա վիճակին, որը, միաժամանակ, հայելի-ցուցիչն է մտահոգիչ մթնոլորտի:

Միջազգային լրագրողական կազմակերպությունների համատեղ որոշման արդյունքում ընդունված 10 սկզբունքներից 6-րդ կետը, ես կասեիՙ պատվիրանը, սահմանում էՙ լրագրությունը պետք է հարթակ հանդիսանա հասարակական քննադատության եւ փոխզիջման : Այս սկզբունքից դատելով մեր ժամանակակից մամուլը իր բոլոր տեսակներովՙ տպագիր, ռադիո-հեռուստատեսային եւ համացանցային, ոչ միայն տխուր, այլեւ վտանգավոր իրավիճակ է պարզում մեր դիմաց: Սարսափելի անհանդուրժող, միագիծ, կողմնակալ, կես ճշմարտություններ արտահայտող, վարկաբեկող, ձախողումների ու բացթողումների վրա հրճվանք ապրող, պետության նկատմամբ անթասիբ, թշնամականությամբ միմյանց գերազանցող անսկզբունք եւ անպատասխանատու քարոզչական մեքենայի է վերածվել մեր մամուլը, ուր հասարակական շահը, պետականության շահերը, տարբեր խմբերի շահերի հաշտեցումը անտեսվում են իսպառ:

Ի՜նչ հասարակական քննադատության եւ փոխզիջման մթնոլորտի մասին կարող է խոսք լինել, երբ ասույթների իր պաշարով ժողովրդի մեջ համակրանք վայելող պետական մի գործչիՙ Գալուստ Սահակյանին համարձակվում է հիմար հարց տալ իրեն լրագրող համարող մի աղջնակ, թե ինչո՞ւ եւ ի՞նչ իրավունքով է Ապրիլ 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրացել…

Կամՙ այդ ի՜նչ լրագրողներ ու լրատվամիջոցներ են, որ Դավիթ Սանասարյանի հայտնի գործով վարչապետ Փաշինյանին են փորձում ձեռք առնել, որը իբր ասել է, թե Հայաստանում «կոռուպցիա չկա», մեջբերված խոսքից դուրս հանելով «համակարգային» բառը (« համակարգային կոռուպցիա չկա»):

Կես կամ խեղաթյուրված «ճշմարտությունների» այս հորձանուտը հատկապես մոլեգնում է համացանցում, որը լինելով նորագույն տեխնոլոգիաների արդյունքՙ որքան տարածուն, արագ եւ ազդեցիկ, այդքան մեծ ուժ է ստացել խեղաթյուրելու, սխալ առաջնորդություն տալու, երկրորդական դարձնելու լրագրությունից ու լրագրողից ակնկալվող գլխավոր առաքելությունըՙ ծառայել Ճշմարտությանը, ստուգել եւ վերստուգել ձեռք բերած կամ ստացած տվյալները, իսկ սոցցանցը վերածվել է թվայնացված բռնատիրության, բարոյական քիլլերների որջի:

Մեր թերթի նախորդ համարում, արտատպելով Shabat.am կայքից, ներկայացրել էինք կայքի հաշվարկված 61 լրատվամիջոցների երկշարք ցանկըՙ բաժանված ըստ դրանց պատկանելության, ենթակայության կամ դրամաշնորհումի: Դրանց մեծամասնությունը հարում է նախկին երկու նախագահներին կամ վերջինի փեսային: Իսկ մյուս մասըՙ Նիկոլ Փաշինյանին ու նրան հարող ուժերին, ներառյալ հանրության միջոցներով սնվող «հանրային» կոչվածները, որոնք սրբորեն շարունակում են, այդպիսով, հի՜ն ավանդույթները:

Կարելի է երկարել այդ ցուցակը եւ ընդգրկել նաեւ զգուշավորներին, օրավարձով գոյատեւողներին, հազվագյուտ մի քանի անկախ լրատվամիջոցներին, ինչպես նաեւ չկողմնորոշվածներին: Անհեթեթ է հնչում չէ՞- չկողմնորոշված լրատվամիջոցներ, որոնց կոչումը պետք է լիներ դեպի Ճշմարտություն կողմնորոշվելը, այլակարծության ու փոխզիջման հարթակ լինելը:

Ո՞րն է, ավելի շուտՙ որո՞նք են այս վիճակի պատճառները: Գլխավորըՙ ազատ, բայց ոչ անկախ լինելը: Ողորմությունից ու ողորմածությունից կառչած լինելը: Բայց այս մասինՙ մեկ ուրիշ անգամ:

Նախորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ 50.000 ԴՐԱՄԱՆՈՑԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ 50.000 ԴՐԱՄԱՆՈՑԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Լրահոս

Նման բնույթի հրապարակումները կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ արցախահայության և ողջ հայ հասարակության վրա. Հովիկ Ավանեսով

22/06/2026

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակ, Արցախի Մշակութային և Զբոսաշրջության Զարգացման Գործակալություն Հայտարարություն Սոցիալական ցանցերում վերջին ժամերին լայն տարածում է գտել...

Ռուս դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբուսայգու Անմար կրակի մոտ

22/06/2026

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ռուսական դեսպանության ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ՝ ի հիշատակ...

Ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 կուսակցությունների դիմումները ՍԴ-ը կքննի հունիսի 26-ին

22/06/2026

Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք...

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026

21 հունիս 2026թ. Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է...

Իրանական պատվիրակությունը, ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի, լքել է հանդիպման վայրը

21/06/2026

Բանակցություններին մասնակցող իրանական պատվիրակությունը լքել է հանդիպման վայրը՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի։ Ինչպես հաղորդում է Tasnim լրատվական...

ԵՄ-ն 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին ռուսական շուկաներից  վերադարձրած հայկական ապրանքի համար

21/06/2026

Եվրոպական հանձնաժողովը 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ Այս մասին հաղորդվել է...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական