Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՀԱՐԳԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 104-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

26/04/2019
- 26 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել

Ապրիլի 24-ին Բելգիայի տարբեր քաղաքներից մեր հայրենակիցներն իրենց հարգանքի տուրքն էին բերել Բրյուսելՙ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս մարդաշատ էր Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցին, ուր մատուցվեց պատարագ ի հիշատակ անմեղ նահատակների: Այնուհետեւ ներկաները քայլերթով շարժվեցին դեպի Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող խաչքարՙ մատուցելու ոգեկոչման արարողություն:

Օտարության մեջ մեր հայրենակիցները մենակ չեն իրենց վշտի հետ: Հայ ժողովրդի սուգը սփոփում են նաեւ բելգիական կառավարության, քաղաքական կուսակցությունների, օտարերկրյա համայնքների, հասարակական կազմակերպությունների ու միությունների մեծաթիվ ներկայացուցիչներ: Ամեն տարի այդ օրը հավատարմորեն բազմաթիվ եւ բազմաշերտ հասարակություն է հավաքվում, խոնարհվելու, ծաղկեպսակներ դնելու թուրքական յաթաղանի զոհ դարձած անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Հայ երիտասարդները դեռ ապրիլի 23-ի ուշ երեկոյից խաչքարի շուրջ սկսում են մոմավառության արարողությունը:

Բրյուսելում բավականին զգալի է հայ- թուրքական լարվածությունը: Եվ ցեղասպանության տարելիցին նվիրված ողջ արարողակարգի ընթացքում տարածքն ամբողջովին վերահսկվում է տեղական ոստիկանների կողմից, փակվում են եկեղեցու եւ խաչքարին հարող փողոցները, արգելվում է մեքենաների երթեւեկությունը:

Անկախ քաղաքական ու սկզբունքային տարաձայնություններից, այդ օրը մեր հայրենակիցները միահամուռ ու միասնական համախմբվում են:

Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը խաչքարի մոտ խոսելով թուրքական ժխտողական քաղաքականությունից նշեց, որ Թուրքիայի համառ, բութ-ժխտողական քաղաքականությունը շարունակվում է դրսեւորվել նորանոր ձեւերով, բայց նրանք պետք է հասկանան, որ այդ ժխտողականությունը չունի ոչ ներկա, ոչ էլ ապագա, քանի որ հարյուր չորս տարի է անցել, սերունդներ են փոխվել , բայց այս հավաքները շարունակում են մնալ բազմամարդ: Եվ եթե հայ ժողովուրդը նույն հաստատակամությամբ ամեն տարի հավաքվում, հիշում , հարգում է անմեղ զոհերի հիշատակը ,եւ բազմաթիվ երիտասարդներ ամեն տարի ներկա են , ապա սա լավագույն ուղերձն է Թուրքիային, որ սին է թուրքական ժխտողականության բոլոր հույսերը: Թուրքիան պետք է ընդունի իրականությունն ու հասկանա, որ այս պայքարը չի մարելու,,:

Խաչքարի մոտ հարգանքի խոսք մատուցեցին նաեւ Բելգիայի կառավարության ներկայացուցիչներ, Եվրոխորհրդի պատգամավորներ, հունական, հրեական, ասորական եւ այլ համայնքների հասարակական միությունների ներկայացուցիչներ: Բանախոսները պատմական փաստերով, վկայություններով դատապարտեցին թուրքական ժխտողականությունը, նշելով, որ անցյալը չընդունելը եւս ոճրագործություն է:

Խաչքարի շուրջ հիշատակի արարողությունից հետո բողոքի քայլերթ անցկացվեց դեպի Թուրքիայի դեսպանատուն: Հերթական անգամ անարգանքի խոսքեր, լուտանքներ թափվեցին թուրքական իշխանությունների հասցեին: Ցեղասպանության հիշատակի արարողությունները եզրափակվեցին ուշ երեկոյան Բրյուսելի «Հայ տանը»ՙ զոհերի հիշատակին նվիրված համերգով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԱԿ-Ը` ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆ-Ն ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾՈՒՄ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆ-Ն ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի փողերով նկարահանված ֆիլմի հիմնական ուղերձն է՝ Փաշինյանը պետք է մնա իշխանության, քանի որ դա պետք է Ադրբեջանին. ադրբեջանագետ

27/05/2026

Ինչպե՞ս է հակառուսականությունը որոշ հայերի մոտ վերածվել պրոադրբեջանականության… Օրեր առաջ գրառում էի արել այն մասին, որ Ալիևը փող է ծախսում...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Փաշինյանը տանում է պատասխանատվությունը դեպի հանրություն՝ ամենից լավ գիտենալով, որ ինքը չի տանում Հայաստանը ԵՄ. Հակոբ Բադալյան

27/05/2026

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի քաղաքացին պետք է ընտրի ԵՄ գնալ-չգնալը: Փաստորեն, նա համաձայն է ՌԴ նախագահ Պուտինի հետ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական