Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏԻՎ ԵՎ ՊԱՏԻԺ

29/03/2019
- 29 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ բանակում գողական կարգախոսներ են վանկարկում, ուրեմն բանակում ուզում են տարածել գողական բարքեր: Երբ բանակում քաղաքական կարգախոսներ են տարածում, կնշանակի ուզում են բանակը քաղաքականացնել: Երբ բանակում գողական եւ քաղաքական կարգախոսների համար չեն պատժում ու դրանց վերաբերյալ քաղաքական ու իրավական գնահատական չեն հնչեցնում, ուրեմն բանակը լրջագույն խնդիր ունի: Ագարակի զորամասում տեղի ունեցած միջադեպն ու դրաՙ իրավա-քաղաքական գնահատականի բացակայությունը ցույց տվեց, որ մեր բանակը ունի լրջագույն խնդիր: Առաջ էլ ուներ, հիմա, սակայն, այն այնքան ցցուն է դարձել, որ զինվորն իրեն իրավունք է վերապահում չսափրվելՙ շեշտելով, որ այդպես է անում, քանի որ մեր վարչապետը չի սափրվում:Ինչպես գիտենքՙ Ագարակի զորամասում բունտ է եղել, ըստ տեղեկությունների սպան պատռել է զինվորի սպայական համազգեստը, հետո զինվորներից մեկը կազմակերպել է ապստամբություն, մի խումբ զինծառայողներով դուրս են եկել զորամասի տարածքից, քայլել են փողոցումՙ բղավելովՙ կյանքՙ գողերին, մահՙ ոստիկաններին, եւ դըմփ-դըմփ-հո՛ւ: Դըմփ-դըմփ-հու-ն, ինչպես գիտենք, քաղաքական կարգախոս է: Ըմբոստության կազմակերպիչը հենց փողոցում, ըստ ականատեսների, դիմել է զինակիցներին ու ասելՙ Տղերք, դուխով, ես նստած տղա եմ, որտեղ էլ նստեմ, սաղիդ կողքին եմ:Այս միջադեպին վարչապետը չի անդրադարձել: Փոխվարչապետներից ոչ մեկն էլ: Չնայած Տիգրան Ավինյանը , որն իմիջիայլոց սափրվել է, չնայած մեր վարչապետը սափրված չէ, ՊՆ-ում օրերս դասախոսություն կարդաց, ինչը շատ ուշագրավ էր, քանի որ շատ հետաքրքրական է, թե ի՞նչ կարող է ասել բանակում չծառայածըՙ բանակի հրամանատարներին:Ագարակի զորամասի մասին խոսեց միայն ՊՆ մամուլի խոսնակը: Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ միջադեպի մեղավորները, կոնկրետՙ տասը զինծառայող, կպատժվեն. նրանք կուղարկվեն առաջնագիծ:Այսի՞նքն: Առաջնագիծը պատի՞ժ է, թե՞ պատիվ: Ո՞վ է ասել եւ ինչո՞ւ է ասել, որ կարգազանց, դասալիք, դըմփ-դըմփացնող եւ գողերինՙ կյանք, ոստիկաններինՙ մահ մաղթող զինվորական համազգեստով ու կասկածելի վարքով տղաները ավելի ապահով են դարձնելու մեր սահմանը: Գուցե ՊՆ-ն նման ուսումնասիրություն-վերլուծություն ունի՞ եւ վստա՞հ է, որ դասալիքները առաջնագծում այնպես են դըմփացնելու, որ ադրբեջանցիները վազեն մինչեւ Կասպից ծով…Առաջարկում եմ, որ երբ հաջորդ անգամ ՊՆ-ում փակ հավաք լինի, Տիգրան Ավինյանը դասախոսություն կարդաՙ Առաջնագիծ. պատի՞վ, թե՞ պատիժ թեմայով:Իսկ սահմանին այս պահին կանգնած պատվավոր տղերքին խաղաղություն եւ ամրություն եմ մաղթումՙ ապրիլից առաջ, ապրելո՛ւ համար:
 
Նախորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԱՀԱՅԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՅՐԵՆԻՔ

Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԻ ՍԵՎ ԳՐԻՉԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԻ ՍԵՎ ԳՐԻՉԸ

Լրահոս

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը,...

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ կատարյալ «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն...

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ: «Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ`...

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական