Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱ՜Խ, ԿԻՆԵ՜Ր, ԿԻՆԵ՜Ր

15/03/2019
- 15 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Անցեալ շաբաթ յիշած տօներուս գլեց-անցաւ Կանանց միջազգային տօնը: Ի՜նչ Ս. Սարգիս, ի՜նչ Ս. Վարդան, երբ կայ տօնը Հայոց աշխարհի փափկասուն տիկնանց:

Երեւանը ծաղիկներու ծով դարձած էր, ամէն կողմ ծաղկավաճառներ, ամէն կողմ ծաղկեփունջեր ու գեղարուեստական ծաղկայարդարումներով ծաղկեկողովներ ու ծաղկամաններ. մէկհատիկներըՙ պատանիներուն, փնջիկներըՙ երիտասարդներուն, սովորական ծաղկեկողովներըՙ կիներուն, իսկ փարթամներըՙ սիրուհիներուն…

Երեւանը տօնական զգեստաւորումով էր, ամէն մարդու ձեռքին ծաղիկ կար: Թունանեան փողոցի բերնին պար բռնած էին երիտասարդները, վարչապետը ծաղկեկողով մը թեւին անցուցածՙ անցորդ կիներուն ու աղջիկներուն փնջիկներ կը նուիրէր: Մայթին նստած ութսունամեայ տատիկ մը, ափն ու բերանը բաց, կը դիտէ անցուդարձը. այնքան տարուած է, որ կը մոռնայ ափին մէջ մանրուք մը սահեցնողին յանկերգուած իր բարեմաղթանքը կրկնել:

Անդին, ժպիտը դէմքին, աւելը մէկ ձեռքին, սելոֆանով փաթթուած վարդ մը միւս ձեռքին, կեցած է բակի հաւաքարար կինը, որպէսզի վարդ տուողը նկարէ զինք. նկարը ֆէյսպուք պիտի դրուի: Կանանց տօնն է, կը թուի ուրախ է, որ զինք չեն մոռցած, թէեւ հաւանաբար պիտի ցանկար, որ այդ վարդին փոխարէնՙ անոր տրուած դրամը սահեցնէին գրպանը, որ մօտակայ փուռը երթար ու նախաճաշ մը ընէր:

Ու դարձեալ կը հնչեն յանկերգի նմանՙ տղամարդոց հաւասար իրաւունք ունենալու պահանջները: Կը զարմանամ ու քիչ մըն ալ կը զայրանամ. ի՞նչ իրաւունքի մասին է, ո՞ր ասպարէզին մէջ ձեր իրաւունքները անտեսուած են: Աշխարհի բոլոր ասպարէզներուն մէջ ալ տեղ ունեցաքՙ ամենահամեստ պաշտօնէն մինչեւ վարչապետ ու նախագահ, դեռ ի՞նչ կ՛ուզէք:

Ժամանակին գրեցի, որ Հայաստանի մէջ կիները հիմնարկներու, դպրոցներու, գրադարաններու, թանգարաններու ու դեռ շատ մը տեղերու պաշտօններուն մեծ տոկոսը իրենք գրաւած են:

Հաւասար իրաւունքով ուրեմն տասնութ տարիքը թեւակոխելուն զինծառայութեա՞ն կանչուիք, թէ՞ հանրակառքերուն մէջ ձեր աթոռը զիջիք տղամարդոց, կամՙ ամուսնութեան առաջարկ ընելու համար դուք տղամարդուն ձեռքը խնդրէք…

Թող շրջուի այս տօնն ու դառնայ տղամարդոց տօն, կանայք վազեն ծաղիկ ու նուէրներ գնելու եւ գգուելու իրենց ամուսիններն ու սիրածները: Կը համաձայնի՞ք, կանա՛յք:

Հանրային ռատիոյի հաղորդումներէն մէկուն նիւթը կանանց եղունգներն էին… Թէ այդ եղունգները որքանո՞վ կը գրաւեն տղամարդիկը: Իսկապէս շատ լուրջ եւ հրատապ հարց է, որուն մասին մասնագէտներու կարծիքը լսելու է, այնքան ատեն, որ այդ եղունգները տղամարդոց կողմէ կը շարունակուին նկատուիլ որպէս սառը զէնք, իրենց մագիլանման երկարութեամբ ու կորութեամբ, հակառակ կանանց, որոնք իրենց եղունգները գեղանկարներու կը վերածեն, անոնց վրայ, կամ փակցուած կեղծերուն վրայ բազմատեսակ զարդանախշեր ու նկարներ զետեղելով: Մարմնի վրայ տեղ չմնաց որ չզարդարուիր շպարով, ներկով ու դաջուածքով, մնաց որ զարդարեն նաեւ թարթիչները, բնականն ու արհեստականը:

Աստուած իմ, այս բոլոր ճիգերը տղամարդոց գրաւելու համա՞ր են, թէ՞ իրենց թերութիւնները ծածկելու: Իր նկարագրով ու զարգացումով հարուստ աղջիկ մը, կամ կին մը, կը կասածիմ որ այս միջոցներուն դիմէ:

Միով բանիւ, Կանանց տօնը իսկապէս շարժումի մէջ դրաւ երկիրը, ծաղկավաճառներէն, նուէրի խանութներէն, սրճարաններէն, ճաշարաններէն, զբօսայգիներէն, անոնց յաճախորդներէն ու գնորդներէն զատ շարժումի մէջ էին պարախումբերը, նուագախումբերը, հեռատեսիլի խօսնակները, դերասանները, ու նաեւ ոմանցՙ ձեռքերը… «տաղանդաւոր» ձեռքերը, որոնք փոխադրակառքերու մէջ ասոր-անոր գրպաններն ու պայուսակները կ՛այցելէին, ինչպէս պատահեցաւ ինծի ալ ու մէկ վայրկեանի մէջ ի չիք եղաւ դրամապանակս… Միտքէս ըսիՙ երեւի իր սիրածին ծաղիկ կ՛ուզէր գնել ու դրամ չունէր:

Կանայք, սիրելի կանայք, մի փորձէք տղամարդոց նմանիլ, մի կորսնցնէք ձեր կանացիութիւնը, մի զրկէք աշխարհը ձեր հոգեպարար ներկայութենէն: Առանց ձեզի տղամարդիկ ի՞նչ պիտի ընեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ՞Ն ԶԻՋԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳՐԱՎՈՐ ՇԱՐԱԴՐԱՆՔԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026

Կարևոր Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական