Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆԻ՞Ն ԶԻՋԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳՐԱՎՈՐ ՇԱՐԱԴՐԱՆՔԸ

15/03/2019
- 15 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Մինչ հայ հանրության քաղաքականացված մասը վիճարկում է, թե 2016- ի ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմը պարտությո՞ւն, թե՞ հաղթանակ է տարել, Ադրբեջանը դիվանագիտական հարթակում առայժմ 3 լեզվովՙ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն ներկայացնում է զոհ լինելու իր փաստըՙ նախապես կազմած «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան» ծավալուն տեսամատյանում:

Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությունը բնականաբար միակ դիվանագիտական ատյանը չէ, որ իր կայքէջի տեսանելիՙ աջ անկյունում զետեղել է Ադրբեջանի արտգործնախարարության կազմած վերոհիշյալ քարոզչանյութը: Այն սկսվում է Ղարաբաղի պատմության մասին ադրբեջանական շարադրանքից, անդրադառնում հակամարտության պատմական եւ քաղաքական հենքին, արձանագրում «գրավյալ տարածքներում» իրավիճակըՙ հիշատակելով «հայկական կողմի վանդալիզմի» բազում նմուշներ, «հայկական ահաբեկչություն» բաժնում մանրամասն պատմում է իր հայտնաբերածՙ այդպիսի վարքագիծ որդեգրած բազմաթիվ կառույցների մասին, չի մոռանում առանձին ներկայացնել «ռազմագերիներ, պատանդներ եւ անհայտ կորածներ», «Խոջալուի ցեղասպանությունը», «1988- ի սումգայիթյան դեպքերը», «Մարտի 31. Ադրբեջանցիների ցեղասպանության օր» ենթաէջերը:

Վերոնշյալ շարքում վերջինըՙ «2016 թվականի ապրիլի 2- 5- ին եւ 27- 28- ին Ադրբեջանի քաղաքացիների հանդեպ հայկական բանակի զինված սադրանքի ծանր հետեւանքները» վերնագրով վիրտուալ ենթաէջը «փաստագրում» է, թե «Թարթառի, Գորանբոյի, Աղդամի, Ֆիզուլիի, Աղջաբադի շրջաններում ապրիլյան դեպքերի հետեւանքով 6 խաղաղ բնակիչ է զոհվել (կցված է նաեւ նրանց լուսանկարները), 33-ը վիրավորվել (կցված է նրանցից 6-ի լուսանկարները), 577 շինություն տուժել է, որիցՙ 532 տուն ավերվել, դրանցից 31- ը լրիվ ոչնչացվել են, 57-ն այլեւս բնակության համար պիտանի չեն, լուրջ վնասներ են կրել 5 միջնակարգ դպրոց, 3 մանկապարտեզ, 2 բուժկետ,1 համայնքային կենտրոն…», լուսանկարների առատությամբ աչքի ընկնող մանրամասն այս թվարկումը բավական երկար է, այստեղ չի մոռացվել վնաս կրած որեւէ շնչավոր եւ անշունչ առարկա… Մեր դրացի պետությունը նախանձելի աշխատասեր է, ժամանակ չի կորցնում եւ հոգ է տանում, որ մտացածին կամ երեւակայական իր պատմությունը գրավոր տարբերակ ունենա, որտեղ դրոշմվում է գլխավոր ուղերձըՙ ամեն փշրված քար թանկ է, քանի որ «հայրենիք» է:

2016 թվականի ապրիլյան պատերազմի մեր գրավոր տարբերակը զուգահեռ հարթության վրա բացակայում է: Եվ ոչ միայն սա: Մեզ անհրաժեշտ է արտգործնախարարության կայքէջում տարբեր լեզուներով ներկայացնել մի փաստադարան, որտեղ մանրամասն արձանագրված կլինեն ադրբեջանական բոլոր վայրագությունները: Վերջերս, երբ զրուցում էինք Հունգարիայից Գերմանիայում աշխատող մի լրագրողի հետ, եւ առիթը ԵՄ- ում եւ հատկապես Գերմանիայում քննադատության թիրախ Օրբանն էր, պատմեցի նրան հայերիս հիասթափության մասին: Գուրգեն Մարգարյանին 16 անգամ կացնահարելով սպանած Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու սարսափ ֆիլմ հիշեցնող իմ շարադրանքը մատի մի հպումով փորձեց ստուգել հունգար մեր գործընկերուհինՙ առավել հավանական համարելով, թե բանավոր իմ վարկածի ստույգ տարբերակը կգտնի ՀՀ արտգործնախարարության էջում: Այն, որ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները 2012- ին կասեցվել են, անշուշտ գտավ, բայց այսքանը միայն…տեղեկատվությունն այստեղ թերի է, այնինչ կարելի էր թեկուզ առանձին հղումով ծանուցել դրա պատճառների մասին:

Արտերկրում գործող Հայաստանի դիվանագիտական կառույցների աշխատակիցները, որ թվակազմով ադրբեջանցի իրենց գործընկերներին զիջում են սովորաբար, որքան էլ բանավոր ջանք թափեն, միեւնույն է, Ադրբեջանի վայրագությունը պատմողական նյութ չէ միայն, գրավոր տարբերակ է պարտադրում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԲԱՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐԺԵՔԸ ՊԱՏԵՐԱԶՄՆ Է

Հաջորդ գրառումը

ՎԱ՜Խ, ԿԻՆԵ՜Ր, ԿԻՆԵ՜Ր

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ՎԱ՜Խ, ԿԻՆԵ՜Ր, ԿԻՆԵ՜Ր

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026

Կարևոր Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական