Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԸ

22/02/2019
- 22 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

Կենտրոնական Ասիայի խոշորագույն երկիրըՙ Ղազախստանըՙ մեծացնում է իր ներդրումային ներուժը: «DoingBusiness» վարկանիշում «ներդրումային գրավչություն» չափանիշով երկիրը զբաղեցնում է 36-րդ տեղը (10 ցուցիչներով) 190 երկրների շարքում: Եվ այսօր հանրապետությունը տարածաշրջանի եւ ԱՊՀ բոլոր երկրների շարքում առավելագույն բարենպաստության ռեժիմն է հրամցնում բոլոր ներդրողներին:

Անկախության ձեռքբերման պահից սկսած Ղազախստանը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի գրավիչ դառնա արտասահմանյան ընկերությունների եւ անդրազգային ներդնողների համար: Երկիրն ունի բազմազան օգտակար հանածոներՙ նավթի, բնական գազի, ուռանի, հանքային հումքի մոտ 1225 տեսակների պաշարներ, բազմաթիվ մետաղների, հազվագյուտ տարրերի, հրակայուն եւ ոչ մետաղական օգտակար հանածոների հարուստ հանքավայրեր: Ղազախստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում ցինկի, վոլֆրամի եւ բարիտի հետախուզված հանքերի գծով, երկրոր տեղըՙ արծաթի, անագի, ուրանի եւ քրոմիտների, երրորդ տեղըՙ պղնձի եւ ֆլյուօրիտի, չորրորդ տեղըՙ մոլիբդենի, հինգերրորդ տեղըՙ ոսկու: Այս բոլոր հարստությունների մշակման եւ, գլխավորն է, վերամշակման համար մեծ գումարներ են անհրաժեշտ, որոնց աղբյուրն էլ հենց հանդիսանում է արտասահմանյան կապիտալը:

264 մլրդ. դոլար ուղիղ ներդրումներից, որոնք ներառվել են Ղազախստանի տնտեսության մեջ վերջին տասնամյակում, հիմնական զանգվածը բաժին է ընկնում հենց հումքային ոլորտին (օգտակար հանածոների հանույթին): Սակայն վերջին ժամանակներս երկիրն առաջարկում է գործընկերներին ընդլայնել ներդրումային դաշտը ինդուստրիալ նախագծերի եւ վերամշակող արդյունաբերական ոլորտի հաշվին:

Այսպես, մեծ շեշտ է դրվել ագրոարդյունաբերական համալիրի զարգացման վրա: Ընդ որում, Ղազախստանը պատրաստ է ներդրումների փոխարեն տրամադրել հսկայական արտոնություններ նախագծեր իրագործողներինՙ սկսած սուբսիդավորումից (ներդրումային եւ տարիֆային) մինչեւ հարկերի գծով արտոնություններ:

Այն դեպքում, երբ ներդնողը պատրաստ է ոչ միայն զբաղվել արտադրանք բուծելով, այլեւ նրա վերամշակմամբ, պետությունը պատրաստ է նրան տրամադրել առավելագույն բարենպաստության ռեժիմ:

Այսքան լոյալ ներդրումային կլիման կարող էր քիչ գրավիչ լինել, եթե Ղազախստանը չերաշխավորեր ներդրողներին ամբողջական եւ անվիճելի պաշտպանություն նրանց իրավունքներին եւ շահերին: Երկրի քաղաքական կայունությունը եւ պայմանագրերի պայմանների պաշտպանության աներկբայությունը հանրապետությունը դարձնում են առավելագույնս գրավիչ արտասահմանյան ներդնողների համար:

Ղազախստանում, թերեւս, միշտ էլ գերադասել են խաղալ «կանոններով»: Դրանում կարող էին համոզվել այն ընկերությունները, որոնք աշխատում են այդ երկրում երկար տարիներ. երկրի կայունությունը եւ զարգացման դինամիկան (տնտեսական եւ քաղաքական հարթություններում) կանխատեսելի է, իսկ դա նշանակում է, որ չունի իր հետ բերող ռիսկեր:

Հնարավոր է, որ հենց այդ գործոնն է արտոնյալ հնարավորությունների հետ համատեղ մղում ներդնողներին շարժվելու դեպի այն ոլորտներ, որոնք Ղազախստանի կառավարությունն անվանում է առաջնահերթ սեփական տնտեսության զարգացման համար: Հենց այդ պատճառով, վերջին տարիներին նկատվում է ներդնողների հետաքրքրություն ոչ հումքային ոլորտների հանդեպ: Այսպես, 2018թ. մեկ կիսամյակում միայն ուղիղ արտասահմանյան ներդրումների համախառն հոսքը մեծացել է 15,4%-ով եւ կազմել 12,3 մլրդ. դոլար, որի կեսը ներդրված է վերամշակող ոլորտի մեջ:

Ներդնողների եւ պետության շահերի սինքրոնացման նպատակով Ղազախստանում գործում են մի շարք մարմիններ, որոնք աշխատում են արտասահմանյան գործընկերների հետ. Ղազախստանի Հանրապետության նախագահին անընթեր արտասահմանյան ներդնողների խորհուրդ, «Kazakh Invest» ազգային ընկերություն, Արտաքին գործերի նախարարություն (ներդրումների ներգրավման պետական քաղաքականության իրագործում), Ազգային էկոնոմիկայի նախարարություն (ներդրումների ներգրավման պետական քաղաքականության ձեւավորում), Ղազախստանի Հանրապետության վարչապետին առընթեր ներդրումային կլիմայի բարելավման խորհուրդ, մարզերի ակիմներին (ղեկավարներին) առընթեր ներդնողների խորհուրդներ, զարգացման ազգային ինստիտուտներ:

«Kazakh Invest» ազգային ընկերությունն ապահովում է ներդրումային նախագծերի ուղեկցման ամբողջական ծառայությունների սպեկտրը գաղափարից սկսած մինչեւ կենսագործում «մեկ պատուհանի» սկզբունքով եւ գործում է որպես միասնական համակարգող կենտրոն Ղազախստանի հատուկ տնտեսական գոտիների գծով: Այն նույնպես կատարում է միասնական բանակցողի դեր, որը ներկայացնում է Ղազախստանի կառավարության շահերը ներդրումային նախագծերի կենսագործման հեռանկարների եւ պայմանների քննարկման ժամանակ եւ հանդես է գալիս որպես պետական ծառայությունների մատուցման համակարգին Միասնական մոտեցման կետ:

2018թ. հանրապետությունում «Kazakh Invest»-ի մասնակցությամբ շարք են մտել 27 ներդրումային նախագծեր արտասահմանյան կապիտալի մասնակցությամբ, 3,1 մլրդ. դոլար ծավալով: 2019թ. հունվարին ընկերության մշտադիտարկման համակարգում են գտնվում 157 նախագծեր 39,6 մլրդ. դոլար ընդհանուր ծավալով:

Այսօր Ղազախստանում գործում են 11 հատուկ տնտեսական գոտիներ (ՀՏԳ): Նրանց համար հիմնական արտոնությունների փաթեթը ստանդարտ է եւ ամրագրված ղազախական օրենսդրությամբ: Բոլոր ՀՏԳ-ների մասնակիցների համար նախատեսված է ազատում կորպորատիվ եկամտային հարկից, հողի հարկից, գույքահարկից:

Հատուկ տնտեսական գոտիների տարածքում ապրանքների իրացման ընթացքում դրանց հարկադրումը ավելացված արժեքի հարկով անցնում է զրոյական դրույքաչափով: Բացի դրանից, դրանց վրա տարածվում է ազատումը մաքսային տուրքերից եւ ներկրման ավելացված արժեքի հարկադրումից, ազատումը ներկրման մաքսային տուրքերից, նաեւ ներդրումային ծախսերի վերադարձ:

Ղազախստանում ներդնողին ուղեկցում են նրա երկիր մտնելու պահից, ցուցաբերում են օգնություն առաջացող բոլոր հարցերի լուծման գործումՙ բիզնեսի բացման պահից մինչեւ նրա հետագա աշխատանքի փուլում, սկսած մուտքի արտոնագիր ստանալուց մինչեւ պետական աջակցություն ստանալը:

Ներդրված է ներդրումային գործունեությանը պետական աջակցության ամբողջական համակարգ, որի նպատակն է ստեղծել բարենպաստ կլիմա տնտեսության զարգացման եւ արտասահմանյան կապիտալի ներհոսքի խթանման, ժամանակակից տեխնոլոգիաների գործարկմամբ աշխատող ձեռնարկությունների ընդլայնման եւ արդիականացման, ղազախստանյան կադրերի որակավորման բարձրացման, շրջակա միջավայրի պահպանության համար:

Այժմ պետությունը ներդնողին տրամադրում է իրավունք կատարելու ներդրումներ ձեռնարկատիրական գործունեության յուրաքանչյուր օբյեկտում եւ որեւէ տեսակի մեջ:

Ընդհանուր առմամբ, Ղազախստանը ներդնողին է տրամադրում (նրա պետական պատկանելիության նշանակությունից դուրս) մի ամբողջ շարք երաշխիքներ: Դրանցից գլխավորը կայունությունն է եւ կնքված պայմանագրերի դրույթների պահպանումը Ղազախստանի Հանրապետության օրենսդրության փոփոխություններից անկախ:

Բացի դրանից, ներդնողն ապահովված է պատճառված վնասի հատուցմամբ, եթե այն նրան է հասցվել պետական կառավարման ակտերի հրապարակման արդյունքում, որոնք չեն համապատասխանում Ղազախստանի օրենքներին, ինչպես նաեւ այդ մարմինների պաշտոնական անձանց անօրինական գործողությունների (անգործության) արդյունքում:

Ազգայնացման կամ գույքագրման անհրաժեշտության առաջացման դեպքում ներդրում կատարողին ամբողջությամբ հատուցվում են պատճառած վնասները, ընդ որում, վճարումն իրականացվում է գույքի շուկայական արժեքով: Այսօր Ղազախստանը հանդիսանում է տարածաշրջանի եւ ետխորհրդային տարածքի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը: Ներդրման համար ուղղությունների լայն ընտրանին, ամբողջական աջակցությունը պետության կողմից բիզնեսի իրականացման բոլոր փուլերում, առավելագույն բարենպաստության ռեժիմը եւ երկրի քաղաքական կայունությունը Ղազախստանը դարձնում են գրավիչ խոշոր ընկերությունների աշխատանքի համար: Առավել եւս, որ երկիրը շատ հարմար աշխարհաքաղաքական դիրք ունի Եվրասիայի Կենտրոնում:

Նախորդ գրառումը

«ՆԵՐՍԵՍ ԱՇՏԱՐԱԿԵՑԻ ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԻՇԽԱՆՈՒՀԻ ՄԵՆՇԻԿՈՎԱՆ, ԴՍՏԵՐ ՀԵՏՙ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԻՇԽԱՆՈՒՀԻ ՄԵՆՇԻԿՈՎԱՆ, ԴՍՏԵՐ ՀԵՏՙ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Լրահոս

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական