Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՆԵՐՍԵՍ ԱՇՏԱՐԱԿԵՑԻ ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ

22/02/2019
- 22 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կասկածից դուրս է, որ Հայաստանեաց առաքելական եկեղեցին ազգային արժեք է եւ մեծ դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում: Պատմական դժվարին կեռմաններում նա եղել է հայ ժողովրդի ոչ միայն անբաժանելի ուղեկիցն ու ցավակիցը, այլեւ հոգեւոր պաշտպանն ու շատ դեպքերում նաեւ առաջնորդը: Անչափ կարեւոր է այն իրողությունը, որ եկեղեցին փոխարինել է նաեւ տեւական ժամանակ պետականությունը կորցրած հայությանը կազմակերպելու եւ նրան ղեկավարելու գործում: Ուստի բոլորովին էլ պատահական չէ, որ Հայոց եկեղեցու որոշ սպասավորներ իրենց ազգանվեր գործունեությամբ հիրավի դարձել են ազգի առաջնորդներն ու իրական ղեկավարները:Այդպիսի հայրենանվեր ու մաքառող եկեղեցական էր Ներսես Աշտարակեցին: Մարդ-անհատ, ով իր ողջ գիտակացական կյանքը նվիրաբերեց հայության գոյության ապահովման, շարունակականության եւ պետականության վերականգնման երազի իրականացման սուրբ գործին: Երախտապարտ հայ ժողովուրդը միշտ վառ է պահում նրա անմար հիշատակը: Ն. Աշտարակեցու մասին շատ է գրվել, նրա հիշատակին նվիրված մեծ թվով արարողություններ են տեղի ունեցել, կերտված է հրաշալի հուշարձան-կոթող: Այդ գործառույթների հերթական ակորդը եղավ փետրվարի 13-ին Ն. Աշտարակեցու 249-ամյակին նվիրված գիտաժողովը, որին մասնակցում էին Արագածոտնի մարզի եւ Աշտարակ քաղաքի ողջ ղեկավարությունը, Աշտարակի սբ. Մարինէ եկեղեցու հովիվ Տ.Փառեն քհն. Առաքելյանը եւ մեծ թվով մասնակիցներ:Բացման խոսքում ողջունելով բոլոր ներկաներինՙ օրվա բանախոս պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը կարեւորեց միջոցառումը եւ հաջողություն մաղթեց բոլորին: Այնուհետեւ Տ. Փառեն քհն. Առաքելյանն օրհնեց ներկաներին եւ միջոցառումը: Ողջունելով ներկաներին եւ հյուրերին ու խիստ կարեւորելով Ն. Աշտարակեցու ազգանպաստ գործունեությունըՙ գիտաժողովին բարի երթ մաղթեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը :Առաջինը «Հայոց պետականության գաղափարի նվիրյալը» թեմայով ելույթ ունեցավ պգդ, պրոֆեսոր Ս. Սարգսյանը: Տարողունակ եւ գիտական նորույթներով հարուստ ելույթում զեկուցողը շեշտեց, որ Աշտարակեցին հոգեւորականի սքեմն ու զենքը մեկտեղելով ոչ միայն պայքարեց հայոց պետականության վերակերտման համար, այլեւ սերունդների փոխանցեց այդ նվիրական պատգամը:Պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանն էլ «Ն. Աշտարակեցին եւ Ռուսաստանը» բովանդակալից եւ փաստահարուստ զեկուցման մեջ ընդգծեց Ռուսաստանի անփոխարինելի դերակատարությունը հայությանը պարսկական դժնդակ տիրապետությունից ազատելու եւ հայության լինելիությունն ապահովելու գործում:Հետաքրքրական վերլուծություններով տոգորված իր ելույթում պրոֆեսոր Հայկազ Հովհաննիսյանն էլ անդրադառնալով Աշտարակեցի-Պասկեւիչ հարաբերություններին շեշտեց, որ երկու նշանավոր անհատներն ընդամենը խնդիրներին մոտենում էին յուրաքանչյուրն իր տեսանկյունից եւ բնական էր, որ լինեին նաեւ հակասություններ:Ծավալուն, արխիվային նորահայտ փաստերով հագեցած «Ն. Աշտարակեցին որպես ազգային առաջնորդ» թեմայով զեկուցումով հանդես եկավ պրոֆեսոր Վալերի Թունյանը : Զեկուցողը թերթելով Ն. Աշտարակեցու գործունեության ծալքերը, մանրամասն եւ թվական նոր տվյալներով ներկայացրեց հայության վիճակը եւ կարեւորեց այն իրողությունը, որ Ն. Աշտարակեցու գործունեության արդյունքում հնարավոր եղավ Արեւելյան Հայաստանի ժողովրդագրական պատկերի հայեցի վերափոխումը:Շահեկան զեկուցումներով հանդես եկան նաեւ Տ. Արարատ քհն. Պողոսյանը ` «Մի դրվագ 19-րդ դարի առաջին կեսի հայ-ռուսական եկեղեցական հարաբերություններից», պգթ. Սաթեն Ավոյանը ` «Կրթության եւ լուսավորության հովանավոր Ներսես Ե Աշտարակեցի» թեմաներով եւ Տ. Փառեն քհն. Առաքելյանը` «Ներսես Աշտարակեցու կոնդակները» հաղորդումով:Այնուհետեւ զեկուցողներին ուղղվեցին մի շարք հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Վերջում ծավալվեց ակտիվ քննարկում, բարձրացվեցին նոր հիմնախնդիրներ, որոնց ամենամոտ ապագայում լուծումներ գտնելու համար կոչ ուղղվեց միջոցառմանը մասնակցող ԵՊՀ ուսանողությանն ու Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաներին:Ամփոփելով գիտաժողովը, պրոֆեսոր Ս. Սարգսյանն ընդգծեց, որ այն կայացած իրողություն է: Ընդ որում բարձր մակարդակով, եւ շեշտեց, որ ներկա գիտաժողովը 2020 թ. Ն. Աշտարակեցու հոբելյանական 250-ամյակի նվիրված միջոցառումների նախադուռն է եւ կոչ արեց բոլորին լավագույնս նախապատրաստվել դրան:Նշենք նաեւ, որ գիտաժողովի ընդմիջումների ընթացքում կազմակերպվեց Հայորդաց տան սաների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք եւ ճոխ հյուրասիրություն: Ընդհանուր առմամբ միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով եւ անթերի: Հաշվի էին առնվել բոլոր մանրուքները եւ դրանում անուրանալի էր բոլոր կազմակերպիչների ու մասնավորապես քաղաքապետի խորհրդական Արթուր Ոսկանյանի ներդրումը:
 
Նախորդ գրառումը

ՀԱՅ ՄՆԱԼ ԵՎ ԱՎԵԼԻ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ, ԹԵ ՈՎ Է ՀԱՅԸ

Հաջորդ գրառումը

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԸ

Լրահոս

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Առավոտյան ձերբակալվել է Ռուբեն Հակոբյանը

19/06/2026

Այսօր առավոտյան քրեական վարչությունից եկել էին մեր տուն՝ հորս ձերբակալելու, - հայտնում է Ռուբեն Հակոբյանի դուստրը։ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել...

Ատելությունն է ամենակարևոր գործոնը, որը միավորում է փաշինյանական իշխանությանը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ. Արման Աբովյան

19/06/2026

Պարզապես պետք է հասկանալ, որ փաշինյանական իշխանությունների գործողությունների տրամաբանությունը թելադրվում է բացառապես արտաքին խաղացողների շահերով, իսկ այդ քաղաքականության հիմնական շահառուն...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական