Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԵՐԵՔ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԲԱՆ

Մ.Խ.

Միայն Հայաստանում կարող է պատահել, որ Սորոսի հիմնադրամի հայաստանյան հատվածի ղեկավարն ու ՀՔԾ պետը նույն ընտանիքից (եղբայրներ) լինեն:

Միայն Հայաստանում կարող է լինել, որ իշխող մեծամասնության մի թեւը սկսի քննարկումներ մի բանի մասին (տվյալ դեպքում` հիմնը փոխելու), մի ուրիշ թեւ դա համարի պառակտում եւ հիմարություն: Այ քեզ բան, մի հատ կողմնորոշվեք:

Միայն Հայաստանում կարող են «Թուրան» ադրբեջանական գործակալության թղթակցին հավատարմագրել, որպեսզի նա մեր երկրի «ագրեսոր լինելու մասին» ֆիլմ նկարի հենց մեր երկրում:

Շարունակեք ինքներդ, նոր օրինակներ գտնելու մեջ չեք դժվարանա: