Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՔԻՄԵԴԻ ՄԱՏԸ

08/02/2019
- 08 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իսկ դուք գիտե՞ք, թե ինչո՞ւ են մուսուլմանները նամազից առաջ պարտադիր լվացվում: Անկեղծ ասած` չգիտեմ, թե ինչ է գրված այս առիթով Ղուրանում, բայց մի շատ կատակասեր արաբից, որը Երեւան էր եկել տեսակցելու իր հալեպցի հայ ընկերոջը, լսել եմ հետեւյալը: Պարզվում է, երբ Մուհամեդ մարգարեն զբոսնելիս է եղել Մադինա քաղաքում եւ գրի առել իսլամի սկզբունքները, հանկարծ հայտնաբերել է, որ արաբները փնթի ժողովուրդ են եւ նույնիսկ ճաշից առաջ չեն լվացվում: Հնարամիտ Մուհամեդն էլ` Արքիմեդի պես մատը դրել է գլխին, բացականչել` «Էվրիկա» եւ գրել` նամազից առաջ հավատացյալը պետք է լվացվի: Մինչեւ օրս լվացվում են եւ այդ ուժեղ ժողովրդին այսօր նայելիս` ամենեւին էլ տպավորություն չի ստեղծվում, որ նախկինում փնթի են եղել:

Հիշեցի այս պատմությունը, երբ բացահայտեցի ռումինացի Վիկտոր Միրոնին: Սովորական մարդ է: Տետրը ձեռքի տակինՙ ամեն օր շրջում է հարազատ Կլուժ-Նապոկա քաղաքում եւ տարբեր գրառումներ է անում: Հետո կազմում է նախագծեր եւ ներկայացնում է քաղաքային իշխանություններին: Դրանցից վերջինը պարզապես հանճարեղ է: Վիկտորը զբոսանքների ընթացքում հայտնաբերելով, որ ռումինացիները ոչ միայն ընթերցասեր չեն, այլեւ կարելի է ասելՙ չեն էլ կարդում, այն էլ փողոցում, որոշում է դիմել քաղաքապետարան` հետեւյալ նախագծով` Կլուժ-Նապոկա քաղաքի հանրային տրանսպորտի գիրք կարդացող ուղեւորները ուղեվարձ չեն վճարի: Քաղաքապետարանը դրական է արձագանքել Վիկտորի այս նախագծին, ինչից ոգեւորված` Միրոնը հայտարարել է, որ նախատեսում է օրինագիծ ստեղծել, ըստ որի Ֆեյսբուքի բոլոր այն ռումինացի օգտատերերը, որոնց էջի գլխավոր լուսանկարը գիրք է, կարող են գրախանութներում, հանրախանութներում եւ ժամանցի վայրերում նույնիսկ ատամնաբուժարաններում օգտվել զեղչերից: Եւ վերջապես այս հանճարեղ մարդը, խնդրում եմ հիշել նրա անունը` Վիկտոր Միրոն, ասել է մի բան, ինչն ուղղակի պետք է չմոռանալ` Կարծում եմ, որ պետք է խրախուսել ընթերցասերներին, ոչ թե քննադատել նրանց, ովքեր չեն կարդում:

Կա՞ Երեւանում նման քաղաքացի: Չէ, ես գիտեմ, որ կա եւ այդ մեկը` դուք եք, բայց քանի՞ անգամ է քաղաքապետարանը դրական արձագանքել ձեր նախագծին: Առաջ, հասկանալի է, Երեւանի քաղաքապետը ինքնուրույն չէր տարբերում սիրունը` չսիրունից, բայց չէ՞ որ հիմա Հայաստանի մայրաքաղաքը կարգին քաղաքապետ ունի…Բացի պարգեւավճարներից եւ Արթուր Մեսչյանի նշանակումից էլ ինչո՞վ է առանձնացել պարոն Հայկ Մարությանը: Չէ, ես ամենեւին չեմ առաջարկում ամեն առավոտ քաղաք դուրս գալուց առաջ լվացվել, ինչպես Մուհամեդն է սովորեցրել մուսուլմաններին, մանավանդ, որ մուսուլմանները ո՜ւր էին, երբ մենք ազգովին Արածանիի ջրերում լողանում էինք: Ես նաեւ չեմ առաջարկում գիրք կարդալ հանրային տրանսպորտում, ինչպես ռումինական քաղաքում են անում, որովհետեւ 1213 թվականին հիմնադրված Կլուժ Նապոկան ո՞ւր էր, երբ մենք Արգիշտի արքայի սեպագիր արձանագրություններն էինք կարդում: Ես միայն առաջարկում եմ Երեւանում այն, ինչը մենք չունենք` հանրային տրանսպորտ: Հնարավո՞ր է, պարոն քաղաքապետ:…

Ի դեպ, երեկ, երբ կռացած տուն էի գնում, երթուղայինում նստած մի անծանոթ կնոջ հետ` գլուխ գլխի կարդացինք Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթեւությունից» մի տասը էջ: Ահագին հետաքրքրական էր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԾՈՒՌ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԵՐԵՔ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԲԱՆ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ԵՐԵՔ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԲԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական