Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԶՐՈՒՑԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշյուքյուր Փաշազադեի հետ զրուցել է Արցախի խնդրի կարգավորման շուրջ: Պատրիարք Կիրիլն ասել է, որ իր երկիրն ամեն կերպ փորձում է առաջ տանել եռակողմ բանակցությունները: Թեպետ դեռ որեւէ պայմանավորվածություն չկա, այնուամենայնիվ պատրիարքը կարեւորել է պատերազմից ամեն գնով խուսափելու գործոնը:

«Եթե ամեն ինչ կախված լիներ հոգեւոր գործիչներից, մենք այդ խնդիրը վաղուց լուծած կլինեինք», ասել է Ռուսիո պատրիարքը:

Ադրբեջանի հոգեւոր առաջնորն իր հերթին շնորհակալություն է հայտնել պատրիարքին` կառուցողական մոտեցման եւ հակամարտության կարգավորման հարցում դրական դերակատարության համար: