Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՑԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

«Արմենպրես» լրատվականի փոխանցմամբ` հունվարի 30-ին Հայաստանում գործարկվել է արեւելյան հացամթերքի արտադրամաս:

«Կատարվել է 225.000 դոլարի ներդրում: Առաջիկա երեք տարում նախատեսվում է եւս 150.000 դոլարի ներդրում»,- ասված է հայտարարության մեջ:

«Ռիվիերա կապիտալ»-ի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը նշել է, որ սա նոր բան է մեր երկրում.

«Կա պահանջարկ թե՛ տեղականՙ արեւելյան խոհանոց ունեցող ռեստորաններից, թե՛ հայրենադարձ սիրիահայերի ու լիբանանահայերի կողմից: Նախանձախնդիր ենք, որ շուտով ավելացնենք մեր արտադրանքը»: