Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ` ՆՈՒԻՐՈՒԱԾ ԼԻԲԱՆԱՆԻ «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐՕՆԱՍԷՐ ՏԻԿՆԱՆՑ ՀԱՄԱԽՄԲՄԱՆԸ»

14/09/2018
- 14 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՆԱՀԻՏ ՏԱՆՁԻԿԵԱՆ

Սեպտեմբերի 7-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահութեամբ, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգեան հոգեւոր ճեմարանի հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ հանդիսութիւն` նուիրուած Լիբանանի «Սուրբ Էջմիածնի կրօնասէր տիկնանց համախմբմանը»: Համախմբման 75 անդամներ հրաւէրով Ամենայն հայոց կաթողիկոսիՙ Լիբանանից, ԱՄՆ-ից եւ Կանադայից օրեր առաջ ժամանել էին Մայր աթոռ:

Միջոցառմանը ներկայ էին Մայր աթոռի միաբաններ, Գեւորգեան հոգեւոր ճեմարանի սաներ եւ այլ հրաւիրեալներ:

Հանդիսութիւնը բացուեց միասնական Տէրունական աղօթքով, որից յետոյ «Ազգ» թերթի գլխաւոր խմբագիր տիար Յակոբ Աւետիքեանն անդրադարձ կատարեց համախմբման հիմնադրմանը, մասնակիցներին ներկայացրեց Կրօնասէր տիկնանց միութեան գործունէութիւնը` փաստելով նրանց մշտական հաւատարմութիւնը Հայոց եկեղեցուն եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին:

Այնուհետեւ ներկաներին իր սրտի խօսքն ուղղեց համախմբումի ատենապետուհի տիկին Անահիտ Տանձիկեանըՙ ընդգծելով, որ այս մէկշաբաթեայ կեցութիւնը Սուրբ Էջմիածնում եւ այցելութիւնները Հայաստանի տարբեր սրբավայրեր առաւել զօրացրեցին իրենց հաւատքն առ Աստուած եւ նուիրումը Հայոց եկեղեցու հանդէպ: Ապա համախմբման ատենապետուհին անդրադարձաւ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Մայր աթոռի գործունէութեանը կրթական, սոցիալական, մշակութային, բարեգործական եւ ընկերային կեանքի ոլորտներումՙ ամէնքի անունից Հայոց Հովուապետին փոխանցելով կենաց արեւշատութեան եւ արդիւնաշատ գահակալութեան բարեմաղթանքները: (Ստորեւՙ տիկին Անահիտ Տանձիկեանի խօսքի այդ հատուածըՙ առանձին):

Այնուհետեւ ցուցադրուեց «Շողակաթ» հեռուստաընկերութեան կողմից Լիբանանի «Սուրբ Էջմիածնի կրօնասէր տիկնանց համախմբման» եւ նրա անդամների Հայաստան այցի մասին պատրաստուած ֆիլմը:

Ապա միջոցառման ներկաներին իր օրհնութեան խօսքը բերեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Վեհափառ Հայրապետն արձանագրեց, որ «Սուրբ Էջմիածնի կրօնասէր տիկնանց համախմբումին» նուիրուած հանդիսութիւնը կոչուած է վերստին արժեւորելու ազգային-եկեղեցական կեանքում համախմբումի անդամների որդիական սիրոյ եւ նուիրումի ոգին ու երախտարժան վաստակը:

Նորին Սրբութիւնը աղօթքով յիշեց «Սուրբ Էջմիածնի կրօնասէր տիկնանց համախմբումի» լուսահոգի հիմնադիրներին, ատենապետուհիներ Արշալոյս Այվազեանին եւ Անգինէ Տանձիկեանին, առանձնակի գոհունակութեամբ իր գնահատանքը, սէրն ու օրհնութիւնը բերեց Տիկնանց համախմբումի պատուաւոր ատենապետուհի Միմի Յարութիւնեանին եւ գործող ատենապետուհի Անահիտ Տանձիկեանին, ովքեր մեծ աւանդ ունեն Համախմբումի եկեղեցանպաստ ծառայութեան մէջ:

Հանդիսութիւնը հայրենասիրական, ժողովրդական եւ հոգեւոր երգերով համեմեցին «Նոր անուններ» ծրագրի շնորհալի պատանի երաժիշտ-կատարողները` ղեկավարութեամբ ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ Սիլուայ Մեքինեանի:

Երեկոյթն ամփոփուեց «Պահպանիչ» աղօթքով:

Հատուածներ Անահիտ Տանձիկեանի ելոյթից

Վեհափառ հայրապետը ժամանակակիցներու կողմէ կը համարուի շինարար կաթողիկոս, որովհետեւ ցարդ վերանորոգուած են 324 պատմական յուշարձանի կարգավիճակ ունեցող վանքեր եւ կառուցուած են նոր եկեղեցիներ: Եկեղեցաշինական հսկայածաւալ աշխատանքները առ այսօր արդիւնաւէտօրէն կը շարունակուին ի Հայաստան եւ ի Սփիւռս:

Բազմաթիւ եւ բազմազան են Ամենայն Հայոց Գարեգին Բ Վեհափառին ծառայութիւնները հայութեան հոգեւոր աշխարհին:

Կրթութիւն

կառուցուած են եւ արդիւնաւէտ կը բանին Սեւանի Վազգէնեան հոգեւոր դպրանոցը, Հառիճի Թրբանճեան ընծայարանը: Հանրակրթարան դպրոցներու մէջ կը դասաւանդուի Հայ եկեղեցւոյ պատմութիւն 2006-էն ի վեր, դասագիրքերուն ծախսը կը հոգայ Մայր աթոռը: Հայաստանի մէջ կը գործէ հարիւրէ աւելի կիրակնօրեայ դպրոց: Էջմիածնի մէջ կը գործէ Էօրնեկեան հանրակրթարանը 2009-էն ի վեր, ուր յարգանքի մթնոլորտի մէջ ստեղծագործական ազատութիւնը կը զարգացուի: Վերջերս կառուցուեցաւ Գարեգին Ա. Կաթողիկոսի անուան հոգեւոր դաստիարակութեան շէնքըՙ քահանայից պատրաստման համար: Հայաստանի տարբեր շրջաններու եւ Երեւանի մէջ բացուած են տասնեակ հայորդեաց տուներ, ուր ուսում, արուեստագիտական հմտութիւն եւ քրիստոնէական դաստիարակութիւն կը ջամբուի աւելի քան 6000 երախաներու: Գէորգեան հոգեւոր ճեմարանի աստուածաբանական կարգավիճակի հաստատումը աննախընթաց նուաճում մըն է ուսման մակարդակով եւ հաստատութենական առումով: Վառ պահելով Հայ եկեղեցւոյ կրթական աւանդութիւնները, հոգեւոր կրթարաններու ուսանողներու համար ստեղծուած են համապատասխան միջավայր եւ անհրաժեշտ պայմաններՙ որակապէս բարձր յառաջդիմութիւն ունենալու համար:

Ս. Էջմիածնի Կրօնասէր տիկնանց համախմբումին անխախտ հաւատքն է, որ այս հոգեւոր եւ արուեստի կրթարանները իբրեւ սերմեր այսօր իսկ կը վերածուին ցորենի հասկերու, ցորեանի հոգեբարոյական ոսկեայ դաշտերու վերածելու հայրենի հողը եւ անով հոգեւորապէս սնանելու հայութիւնըՙ Հայաստանի մէջ թէ Սփիւռքի:

Մշակոյթ

Վեհափառ տէրը պաշտամունքի հասնող սէր կը ցուցաբերէ հայ մշակոյթին հանդէպ: Գարեգին Բ. Վեհափառի գահակալութենէն ետք, Մայր աթոռէն ներս վերանորոգուած են Մայր տաճարը, վանատունը, հրատարակչատունը, հին ճեմարանի շէնքը եւ մատուռը, սարկաւագական կացարանները, Գէորգեան ճեմարանը, Խրիմեան թանգարանը, Ճեմարանի ննջարանները, վարչական շէնքը, Հին վեհարանը, Տաճարի թանգարանը, Ռուբէն Սեւակ թանգարանը, կը գործեն «Շողակաթ» եւ «Լոյս» հոգեւոր հեռատեսիլի ընկերութիւնները:

Մայր աթոռին մէջ վերանորոգութիւններուն զուգընթաց կառուցուած են մկրտարանը, դիւանատունը, միաբանական շէնքը, ձեռագրատունը, Ճեմարանի մարզական համալիրը, դաստիարակութեան կեդրոնը, հոգեւոր կրթական կեդրոնը, Բաց խորանը, Վազգէնեան դարպասը, Գլխաւոր դարպասը, կառուցուած է Նոր մատենադարան-գրադարանը: Մայր աթոռին տարածքը տասնեակ անգամ ընդարձակուած է:

Ընկերային

Հայաստանի տարբեր շրջաններու մէջ, Ս. Էջմիածնի հովանաւորութեամբ կը գործեն 6 բարեգործական ճաշարաններ, Երեւանի մէջ բացուած է երախաներու խնամքի կեդրոն: Բանտերու մէջՙ հոգեւոր ծառայութեան կողքին կ՛իրականացուի բանտարկեալներու ընտանիքներուն աջակցութեան ծրագիր:

Իզմիրլեան բժշկական հաստատութիւնը կը գործէ օգտակար ըլլալու կարիքաւոր ընտանիքներու եւ բոլոր ճեմարականներուն:

Էջմիածինի մէջ կը գործէ «Բարձունք 5165» ատամնաբուժարանը, ուր կը սպասարկուին 25,000 անհատներ անվճար.իսկ «Կառուցենք Հաւատով» ծրագիրին միջոցով Հայաստանի տարբեր մարզերու մէջ կառուցուած է հարիւրէ աւելի բնակարան կարիքաւորներու համար: Բացուեցան ընկերային կեդրոններ, ուր տասնեակ հազարաւոր մարդիկ կը ստանան ֆինանսական եւ մարդասիրական օգնութիւն ամէն տարի:

Ներեկեղեցական

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հետ համատեղՙ ստեղծուեցան սրբադասման հարցով եւ ծիսական խնդիրներով զբաղող յանձնախումբեր: Վեցդարեայ ընդմիջումէ ետք, 2013-2014-ին գումարուեցաւ Հայ եկեղեցւոյ եպիսկոպոսաց խորհուրդի ամբողջական Ժողովը: Ստեղծուեցաւ հայեցակարգային հիմնադրոյթներու գրասենեակ: Ստեղծուեցան նոր 12 թեմեր, ձեռնադրուած են աւելի քան երեք հարիւր եկեղեցականներ: Հոգեւորականները պարբերաբար կ՛այցելեն հիւանդանոցներ, զօրամասեր, բանտեր, ծերանոցներ: Համալսարաններու մէջ կ՛իրականացուին կրօնական դաստիարակութեան բազմաբնոյթ ծրագիրներ:

Ուշագրաւ իրադարձութիւններ էին Հռոմի երկու պապերու այցելութիւնը Հայաստան, 2001-ին Յովհաննէս Պօղոս պապին եւ 2016-ինՙ Ֆրանչիսկոս Պապին, որ Հայոց ցեղասպանութեան ճանաչման մէջ մեծ դերակատարութիւն ունեցաւ: Եւ այս բոլորըՙ շնորհիւ Գարեգին Բ Վեհափառ հայրապետին հետեւողական ջանադիր ու անձնդիր աշխատանքին:

Պատմաբաններ եւ ճարտարապետեր են վկայողները. Գարեգին Բ. կաթողիկոսը հսկայական շինարարական աշխատանք կատարած է գահակալութեան 19 տարիներուն ընթացքին: Գործունէութեան ծաւալը միանշանակ է եւ հսկայական: Այս բոլորը կը վկայեն Հայաստանի մէջ հոգեւոր վերածնունդի առկայութիւնը:

Վարչական առումով

Անձնական արժանիքներէն բացի, մենք վստահ ենք, որ Գարեգին Բ. կաթողիկոսը շրջադարձային դեր կը խաղայ Հայ Առաքելական եկեղեցւոյ նուիրապետական միասնութեան վերականգնման, ինչպէս նաեւ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններու կարգաւորման համազգային գործին մէջ:

Սիրելիներ, մենք լաւատես ենք որ Ս. Էջմիածնի, Վեհափառ հայրապետին եւ միաբանութեան ու Հայ եկեղեցւոյ այս սքանչելի գործունէութիւնն ու նուիրումը իր կոհակային ազդեցութիւնը պիտի ունենայ եւ սատարէ հայութեան հոգեմշակութային կեանքին առաւել բարելաւման ու պայծառացման:

Սեպտեմբեր 07, 2018

Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՏԱՆՈՂ ԱՍՖԱԼՏԸ

Հաջորդ գրառումը

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ» ՍԱՏԱՐՈՒՄ Է ՄԱՐՈՆՅԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ» ՍԱՏԱՐՈՒՄ Է ՄԱՐՈՆՅԱՆԻՆ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական