Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՏԱՆՈՂ ԱՍՖԱԼՏԸ

14/09/2018
- 14 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Իսկ երկրում այդքան ասֆալտ կա՞, նկատի ունեմՙ փռված, որպեսզի օլիգարխներին ու նրանց թիկնապահներին պառկեցնենք վրան, ավելի ճիշտՙ պառկեցնեն, քանի որ դրանով պետք է զբաղվի ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, չնայած, եթե հաշվի առնենք այն համակրանքն ու սերը, որ մենք սկսել ենք տածել դեպի այս երկու կառույցներըՙ լավ էլ մենք: Օրինակ, եթե Իջեւանի Խաշթառակ գյուղում երկու օլիգարխ բռնենքՙ իրենց վեց ու կես թիկնապահների հետ, որտե՞ղ ենք պառկեցնելու. չէ՞ որ վարչապետը կոնկրետ հանձնարարել էՙ ասֆալտին պառկեցնել: Չնայածՙ ինչո՞ւ ենք այդքան հեռու գնում, Երեւանում բազմաթիվ փողոցներ կան, որտեղ ասֆալտը ֆեյխուայի պես մի բան է. բոլորը լսել են, բայց քչերն են տեսել, այն էլՙ արտասահմանում: Մյուս կողմից լավ է, կառավարությունը վերջապես կսկսի համապետական ասֆալտապատման գործընթաց, այլ կերպՙ կսկսի զբաղվել տնտեսությամբ, նոր դրանից հետոՙ նույնիսկ սփյուռքի նախարարը կհագնի իր կամուֆլյաժը ու կանցնեն ռեյդի. օլիգարխները կան, ասֆալտըՙ նույնպես:

Ի դեպ, եթե կամուֆլյաժ բառը ֆրանկոֆոնները կարող են ինչ-որ կերպ հասկանալ, ապա կարիք կա նրանց համար թարգմանել ռեյդ բառը. մարդիկ իրավունք ունեն իմանալ, թե որտեղ են գալուՙ մոտ մեկ ամսից: Ճիշտ է, ԱԳ նախարար Մնացականյանը հայտարարում է, որ աշխարհի բոլոր մայրցամաքներում ապրող ֆրանկոֆոնները անհամբեր սպասում են, թե ե՞րբ է մեկնարկելու ֆրանկոֆոնյան երեւանյան գագաթաժողովը, որպեսզի հնարավորություն ունենանՙ ոտքները դնել մեր հինավուրց հողում, սակայն չի բացառվում, որ երբ նրանք իմանան, թե ինչ է նշանակում ռեյդ բառը, այն էլ անձամբ վարչապետի մասնակցությամբ, որոշեն մեկ այլ առիթով գան մեր երկիր:

Մի խոսքով, երկրում ռեյդ է, եթե սպիտակ եք, ապա անհանգստանալու կարիք չկա, պարզապես պետք է կա՛մ Ֆեյսբուքում անվերապահ աջակցւթյուն հայտնել ԱԱԾ-ին ու ՀՔԾ-ին ու գրել, որ վարչապետ Փաշինյանի դուխը միայն բավարար կլիներ Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի համար, կամ էլ պետք է ձեր դռան դիմաց սպիտակ կավիճով գրեքՙ Հայկո-քաղաքապետ. ռեյդի դուրս եկածներն անմիջապես կհասկանան, որ յուրային եք ու հանգիստ կանցնեն ձեր դռան մոտով:

Բայց եթե սեւ եք, սակայն Քիմ Քարդաշյանի ամուսին Քայնի Ոեսթը չեք, ավելինՙ միայն մեկ բանկում 30 միլիոն դոլար ունեք, ապա կոչ եմ անում անմիջապես ձեռնամուխ լինել համապետական ասֆալտապատման խոչընդոտմանը, քանի որ հենց ասֆալտը փռեցին, դուք հայտնվելու եք դրա վրա. վարչապետը կհանձնարարի ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին, վերջիններս էլ կգան ու կպառկեցնեն: Չի բացառվում, որ հետո, արդեն ՀՔԾ-ում ձեզ բացատրեն, որ հարուստ լինելը մեղք է, որ ավելի հեշտ ուղտը կանցնի ասեղի անցքով, քան հարուստը կմտնի Երկնքի թագավարություն, որ դուք սեւ սպի եք նոր Հայաստանի սպիտակ երեսին, որ Հայաստանում այսուհետ պետք է ապրեն միայն սովորական ապրուստով, որ մեկը հարստացավՙ պառկեցնելու են,… Բայց հնարավոր է, որ ՀՔԾ պետը անհրաժեշտ չհամարի ձեզ այս ամենը բացատրելըՙ նայած, թե նա ի՞նչ կարծիք ունի ձեր մասին…

Մի խոսքով, բոլոր այն օլիգարխներին, որոնք ուզում են ասֆալտին չպառկել, առաջարկում եմ պետության համար մի կարեւոր գործ անել. Հայաստանում սկսել սեւ եւ սպիտակ շապիկների արտադրությունՙ նախքան ԱԺ-ն օրենք կընդունի, որ երկրում բոլոր մարդիկ պարտավոր են հագնվելՙ սեւ կամ սպիտակՙ ըստ քաղաքական հայացքների: Ամոթ բան չէ, օրինակ Թուրքմենստանում անձամբՙ Թյուրքմենբաշու հրամանովՙ արգելված են բոլոր գույների մեքենաները, բացի սեւից ու սպիտակից: Ճիշտ է, նույնիսկ Թյուրքմենբաշին չի հայտարարել, որ բոլոր նրանք, ովքեր իր հետ համաձայն չեն, պետք է սեւ մեքենա վարեն, իսկ նրանք, ովքեր իր համար խենթանում ենՙ սպիտակ:

Բայց մենք հո Թուրքմենստան չե՞նք…

Նախորդ գրառումը

ՔԵՖԸ ԿԱ, ՀԱՑԸՙ ՈՉ

Հաջորդ գրառումը

ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ` ՆՈՒԻՐՈՒԱԾ ԼԻԲԱՆԱՆԻ «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐՕՆԱՍԷՐ ՏԻԿՆԱՆՑ ՀԱՄԱԽՄԲՄԱՆԸ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ` ՆՈՒԻՐՈՒԱԾ ԼԻԲԱՆԱՆԻ «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐՕՆԱՍԷՐ ՏԻԿՆԱՆՑ ՀԱՄԱԽՄԲՄԱՆԸ»

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական