Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԵՖԸ ԿԱ, ՀԱՑԸՙ ՈՉ

14/09/2018
- 14 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Սեպտեմբերի 15-ից հետո Հայաստանում քրեական բացահայտումներն ու հոգեբանական նվաստացումները նոր թափ են ստանալու: Բանն այն է, որ հենց վաղվանից Վրաստանը փակում է Ռուսաստանիցՙ Հայաստան ներկվող ցորենի վերգետնյա ճանապարհը, այսինքն այն բեռնատարները, որոնցով Հայաստան ռուսական ցորեն էր բերվում, այլեւս չեն աշխատելու: Թբիլիսին, որպես այլընտրանք, առաջարկում է, օրինակ, ծովային ճանապարհը. չի բացառվում, որ վրաց կառավարությունը համոզված է, որ Հայաստանը ծովափնյա երկիր է, մյուս կողմիցՙ չի բացառվում, որ Թբիլիսին պարզապես ուզում է Հայաստանին նվիրել Փոթիի նավահանգիստը, հենց այնպես, սիրուն աչքերի համար:

Հիմա, ցորեն բեռնափոխադրողները հայտարարում են, որ եթե Վրաստանի որոշումը չփոխվի, ներկրվող հացահատիկի տարբերությունը մեկ տոննայի համար կկազմի 140 դոլար, ընդ որում, եթե նույնիսկ վրացական կողմը կիրառի խոստացած զեղչը, ապա միեւնույն էՙ ցորենի գինը կբարձրանա 46-52 դոլարով, ինչի հետեւանքով էլ կբարձրանա հացի գինը. չեն ասում, թե որքան, որպեզի տրամադրություններս շատ չընկնի: Այս սոցիալական աղետը, իսկ հացի թանկանալը նույնիսկ Կանադայում սոցիալական աղետ է, կանխելու համար բեռնափոխադրողները բողոքում են, ավելինՙ ճանապարհ փակում, ինչը, ինչպես գիտենք, Հայաստանում այսուհետ հաջողության գրավականն է:

Ուշագրավ է, որ անցնող շաբաթ, երբ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությունը Երեւանում էր, այդ պատվիրակության կազմում էր նաեւ անձամբ հարեւան երկրի տրանսպորտի նախարարը, որն էլ հենց դեպի Հայաստան ցորենի ճանապարհը փակող որոշման հեղինակն է: Ես, իհարկե, չգիտեմ, թե նա հանդիպե՞լ է արդյոք հայ գործընկերոջը, վերջինս նրան ասե՞լ է, որ նման բան չանեն, կամ վարչապետեր Փաշինյանն ու Բախտաձեն իրենց առանձնազրույցում այս հարցը քննարկե՞լ են: Չգիտեմ, քանի որ պաշտոնական հաղորդագրություններում, ավանդույթի ուժով, մնում են հայ-վրացական բաժակաճառերն ու դարավոր բարեկամության գովքը: Հետեւաբար հիմք կա եզրակացնելու, որ ցորենի հարցը հայ-վրացաան վերջին բանակցություններում չի արծարծվել: Սա նշանակում է, որ մեր կառավարությունը այլ միջոց ունիՙ հացի թանկացման դեմ պայքարելու համար: Պետք է պարզապես այնպես անել, որ Հայաստանի հանրապետության որեւէ քաղաքացի չզգա, որ հացը թանկացել է, ընդ որումՙ ե՛ւ հաց գնի, ե՛ւ չզգա: Դրա համար էլ եկող շաբաթվանից քրեական բացահայտումներն ու հոգեբանական նվաստացումները նոր թափ կստանան, ավելինՙ դրանք ավելի ու ավելի կդառնան մասսայական թամաշայի նյութ, դե իսկ մեր ժողովուրդն էլ գերադասում է սոված մնալ, բայց արդարություն հաստատել, ինչի մեջ, իմիջիայլոց, հոգեբանական նվաստացումը չի մտնում, քանի որ այն վենդետտայի դասական տարր է:

Որքան կդիմանա՞նք: Կարծում եմ ճիշտ հարցադրում չէ. հայերիս պարագայում դիմանալով հետաքրքրվելը ծիծաղելի է, քանի որ մենքՙ հինավուրց, մազապուրծ…դե դուք հասկացաք: Հարցն այլ տեղ է, եթե հանկարծ մի օր Հայաստանում բոլոր կաշառակերները, մարդասպանները, գողերն ու ավազակները, լկտիներն ու չոբանները (չխառնել հովիվների հետ), բարի համբավի համար կռիվ տվող չարքերը, օլիգարխներն ու նրանց թիկնապահները բացահայտվեն, չեզոքացվեն, վերացվեն, իսկ դատելով կառավարության տեմպիցՙ դա կլինի մոտ ժամանակներս, մնանք միայն սպիտակներով, անկաշառներով, նույնիսկ ճանճ կյանքում սատկեցնել չկարողացողներով, …ի՞նչ է ուտելու ժողովուրդը, ավելի ճիշտՙ ինչ-որ ուտելու բան լինելո՞ւ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓԱՅԼՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՏԱՆՈՂ ԱՍՖԱԼՏԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՏԱՆՈՂ ԱՍՖԱԼՏԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական