Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՆԱՆԻ ՍԵՐՄԵՐՙ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

20/07/2018
- 20 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Բանանն ամբողջ աշխարհում պահանջված ու «հարգված» միրգ է, դրա ծառերը աշխարհի որեւէ անկյունում էկզոտիկ հաճույք ստանալու տրամադրություն են ստեղծում: Սակայն աշխարհի շատ երկրներում, օրինակ Հայաստանում, բանան չի աճում, որքան էլ տնկես: Ինչպես, օրինակ Կանադայում ծիրանենի չի աճի, կամ Էստոնիայում: Այսինքն, եթե նույնիսկ վարչապետ Փաշինյանը հանձնարարի գյուղատնտեսության նախարարությանը, որպեսզի Հայաստանում լայն թափով զարգացնեն բանանագործությունը, որպեսզի մենք ուտենք միայն մեր բանանը, իսկ մնացածն էլ արտահանենք ԵԱՏՄ շուկաներ, մի-նույն է, չի ստացվի:Հետեւաբար ես չգիտեմ, թե ինչի՞ վրա է հույս դրել Արսինե Խանջյանը , երբ խոսում է «Նոր Հայաստանում» ԼԳԲՏ համայնքի իրավունքների ընդլայնման մասին: Ընդ որում, տիկինը ոչ միայն խոսում է, այլեւ կոչ է անում նոր կառավարությանը, որպեսզի ընդունվեն այնպիսի օրենքներ, որ սեռական փոքրամասնությունների իրավունքները մեր երկրում լիարժեք պաշտպանվեն. «Հույս ունեմ, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որ օրենքները փոխվեն, որ մարդկանց մտածելակերպը փոխվի, դաստիարակվի», ասել է տիկին Խանջյանը: Կառավարությունից պաշտոնապես չեն արձագանքել տիկնոջ կոչին, ինչից կարելի է ենթադրել, որ առնվազն մտածում են, թե ինչպես արտահայտվեն, որպեսզի համ ժողովրդականությունը չկորցնեն, համ էլ իրենց հետ մի քանի մետր քայլած Արսինե Խանջյանին չհիասթափեցնեն. բայց դա չէ կարեւորը:Կարեւորն այն է, որ եթե անգամ ՀՀ կառավարությունը որոշի ԼԳԲՏ-ին վերաբերող օրենքները փոխել ու մարդկանց այս հարցի հետ կապված դաստիարակել, ապա մի-նույն է…Հայաստանում բանանի արմավենի չի աճի:Հիմա, ո՞րն է տգիտությունը. օրինակ Արարատում բանանի ծառեր տնկե՞լը, թե՞ նույն Արարատում աճող ծիրանին տեր կանգնելը: Արսինե Խանջյանն, օրինակ, կարծում է, որ բոլոր նրանք, ովքեր չեն ընդունում ու պախարակելովՙ տառապանք են պատճառում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, տգետ են ու անդաստիարակ: Չէ, այլ հարց է, որ ոչ թե կամ ոչ միայն ԼԳԲՏ համայնքի անդամին, այլեւ ցանկացած մարդու պախարակելըՙ տառապանք պատճառելով, տգիտություն ու անդաստիարակություն է, բայց ես իրավունք չունե՞մ ինչ-որ բան կամ մեկին ընդունելու կամ չընդունելու, ընդ որումՙ ավելի շատ բան, քան մեկին, քան որ ԼԳԲՏ-ն, որքան էլ համայնք էՙ հոծ թվով, բայց ավելի շատ եր-ույթ է, քան մարդիկ: Եթե իրավունք չունեմ չընդունելու նրանց, ապա որտեղի՞ց իրավունք ունի Արսինե Խանջյանը ինձ չընդունելու, իսկ որեւէ մեկին տգետ անվանելը նշանակում է չընդունել նրան: Եւ հակառակը, եթե Արսինե Խանջյանը պախարակում է ինձՙ տգետ անվանելով, ինչը տառապանք է պատճառում, ապա ինչո՞ւ ես չեմ կարող պախարակել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչինՙ տառապանք պատճառելով նրան:Ի դեպ, տառապանքի մասին: Տղերք, ավելի ճիշտՙ աղջիկներ, ավելի ճիշտՙ տղերք ու աղջիկներ, մի խոսքովՙ չգիտեմ տղե՞րք, թե աղջիկներ, դուք իսկապե՞ս տառապում եք Հայաստանում, թե՞ պարզապես ուզում եք, որ շատերը ձեզ նման լավ ապրեն: Եթե իսկապես տառապում եք, ապա ասեմ, որ Հայաստանում շատերս ենք տառապում, նկատի ունեմՙ ե՛ւ «հնում», ե՛ւ «նորում», անկախ նրանից տղա ենք ու աղջիկ ենք սիրո՞ւմ, թե՞ տղա ենք ու տղա ենք սիրում: Իսկ եթե ուզում եք, որ բոլորս ձեզ պես լավ ապրենք, ապա այդպես էլ ասեք, թե չէ մարդիկ մտածում են, որ դուք իրականում տառապում եք ու տգետ կոչերով դիմում կառավարությանը:Ամեն դեպքում, եթե տղամարդը հայտարարում է, որ ինքը տղամարդ է սիրում, դա չի նշանակում, որ ինքը տառապում էՙ պախարակվելու վտանգից, դա նշանակում է, որ նա այնքան ազատ է, որ այդ մասին բարձրաձայնում է: Ուրեմն խնդիրը ոչ թե տառապանքն է, այլ բազմացումը: Իսկ մարդիկ բազմանալու մի ձեւ ունեն, մնացածը բանանագործություն է:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻ ԾԱՂԿՈՎ…

Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին։ Այս դատը բացվել է Հայոց պետականության դեմ։  «Պի՛նդ եղեք»․ Դավիթ Իշխանյանը Բաքվի...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական