Կիրակի, Հուլիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՍԿ Ո՞ՒՐ ՄՆԱՑԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏՆՏԵՍՎԱՐՈՒՄԸ, ՀԱՆՐԱՅԻՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

06/07/2018
- 06 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Ապրիլ-մայիսյան օրերին հարյուր հազարավորների էներգիայի արդյունքում իրենց աշխատանքն ու աշխատելը փողոցներում ու հրապարակներում հայտնվելը համարողների ջանքերը նյութականացվեցին, ասել է թե միջոցն ու խնդիրը մեկտեղվեցին եւ հայտնվեց նորին մեծություն նպատակը, որն էՙ մեր կյանքն ու կենցաղը բարեփոխելու պահանջն ու անհրաժեշտությունը: Հայաստանցին հիմնականում եւ հայաստանաբնակը հիմնավորապես իր անելիքն արեց, մերժելու դատապարտվածին մերժեց եւ ճանապարհ բացեց նորօրյա մտածողության համար: Թե ինչ է այդ նորօրյա ասվածը, յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի, որի հետ, մեծ ցանկության դեպքում անգամ դժվար է չհամաձայնվել: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է վատնում ու չարաշահում, կոռուպցիա ու մոնոպոլիա երեւույթների բացահայտումներին եւ դրանց դեմ պայքարին, որոնց ոչ վաղ անցյալում արդեն արձանագրված դրսեւորումները կարելի է տհաճություն արտահայտող վատագույն որակումով գնահատելՙ հանցավոր անփութությունից մինչեւ ալան-թալան…

Այսօրինակ խոսելաձեւը թե ասելաոճը, այսուհանդերձ, իր յուրօրինակությամբ լինի թե յուրահատկությամբ, նորություն ու նորարարություն չեն, այլ շատ հաճախ թե հիմնավորապեսՙ ականջահաճո դրսեւորումներ: Թերեւս այսօրինակ գործընթացների արդյունքում են ծնվում քաղցր սուտն ավելի հաճելի է, քան դառը ճշմարտությունը եւ համանման արտահայտությունները: Որ մեզ այսօրինակ տեղեկատվությամբ էր ապահովում իշխանությունը, հատկապես հանրային համարվող հեռուստաընկերության միջոցով, անժխտելի իրողություն էր եւ թերեւս է: Հենց օրեր առաջ, Ազգային ժողովում սույն կառույցի կողմից 2017-ի բյուջեով հատկացված 6,5 մլրդ դրամի ծախսի շուրջ քննարկումից անմիջապես հետո հեռարձակված հաղորդման ընթացքում փորձ արվեց հիմնավորել, թե լրագրողական-տեղեկատվական դաշտում Հ-1-ն ինչպիսի ցնցող արդյունքների է հասել, ռեյտինգ ապահովել. աստղային զույգերի միմյանց հանդեպ պատկառանքից մինչեւ ընտանեկան հարաբերություններում սեր ու հարգանքի դրսեւորումներ, առողջ միջավայրի հաստատման հիմնավորումներ, գումարած ու հավելածՙ դերասանական ու արտիստական նվաճումները… Իսկ որ հարկատու հայաստանցու հիմնական մտահոգություն տնտեսական հարցերի լուսաբանումը գրեթե մոռացվել է, եթե արգելված չորակենք, դա ոչինչ, հեռուստադիտողն ըմբռնումով կմոտենա: Նրա համար իրենք աշխատում են ժամանցային ու զվարճանքային հեռուստահաղորդումներ ստեղծել, յուրօրինակ ճաշակ ձեւավորել, մարդկանց կտրել իրենց ամենօրյա հոգսերից, երկրում տիրող գաղջ միջավայրը վարագուրել, կեղտոտ լվացքն իտես բոլորի չցուցադրել: Եվ այսպես ժամ ժամի հետեւից, օրից-շաբաթ ու ամսից տարի, բուն աշխատանքի ու աշխատելու մասին ոչ մի ծպտուն, տնտեսության ու տնտեսվարման շուրջ ոչ մի ակնարկ, փոքր ու միջին գործարարության գրեթե անտեսում: Այսօրինակ մտահոգություններ մեկ անգամ չէ, որ հնչել են 4-րդ իշխանության հանրային առաջատար կառույց համարվող այս լրատվամիջոցի գործունեության հանդեպ, որտեղ պարզվեց 700 անհատականություններից բաղկացած աշխատակազմ կա:

Անշուշտ չենք պնդում, թե քիչ բան է արվել: Սակայն պնդում ենք, որ արվածն այնքան քիչ է, որ այդ մասին խոսելն անհրաժեշտություն է: Պարզապես տնտեսությունն ու տնտեսավարումը Հայաստան պետության նեղ տեղերն են, բոլորիս օգնությունն ու ջանքերն են պահանջվում, մի փոքր ավելի աշխատանք պարտադրում: Տարօրինակորեն Հանրայինում ռեյտինգներ նվաճելով էին տարվել: Իսկ թվում է անգամ 2 աշխատողով տարվա 365 օրեր ձգվող ժամանակահատվածում տնտեսության ու տնտեսվարման վերաբերյալ գեթ մեկ հանրային հետաքրքրություն ներկայացնող հաղորդում չպատրաստելը պարզապես անգործություն է, վստահված աշխատանքի հանդեպ քամահրանք, սեփական, թող որ նվազող հեռուստադիտողի հանդեպ արհամարհանք: Այսօրինակ պահվածքի փոխարեն հարկ էր եւ տնտեսության այլեւայլ ոլորտների վերաբերյալ լրագրողական հաղորդումներ ու բացահայտումներ կատարել, տնտեսական վերլուծաբանների հրավիրել, տնտեսությանը վերաբերող հաղորդաժամեր սահմանել, բանավիճային թողարկումներ կազմակերպել, այլեւայլ ոլորտային գործունեություն ծավալել: Որոշակի մտահոգությամբ եմ նշում այս ամենը, քանզի թիրախում տարբեր փորձ եւ ունակություններ ունեցող գործընկերներս են, որոնք պարտավոր են պատասխանատու լինել իրենց ամենահաս մասնագիտության հանդեպ: Ինչ-որ առումներով զգաստացնող, սթափեցնող, ահազանգող հեռուստալրագրություն էր մեզ անհրաժեշտ թե անցած շրջանում, թե այսօր ու վաղը, որն ամենուր մասամբ կար, միայն ոչՙ բյուջեից ֆինանսավորվող հանրայինում: Սա է մտահոգիչը:

Եվ գնահատականըՙ լրագրողական այս տեսակի աշխատանքն ու աշխատելը մեզանում հարգի ու ընդունված չէ, հնչում է բնականաբար: Սա ասում եմ նաեւ ինքնաքննադատաբար, մեր համքարության հանրային թիվ 1 կառույցի գործունեության հանդեպ, քանզի շահառու եւ պահանջատեր ենք բոլորս: Մարդ-արարածի մեր տեսակին ոչ սազական մասսայական աղքատության պայմաններում հիմնական գործունեության ասպարեզ դարձնել ժամանցն ու զվարճանքը, բանի նման չէ: Վիճակն էլ ավելի է խորացնում գործընկեր հեռուստաընկերությունների որոշ ծրագրերի կրկնությունը, երբ գյուղական համայնքների անխնամ բնակիչների, ավերակ փողոցների ու դպրոցների, կաթ ու միս չտվող ընտանի կենդանիների ցուցադրման պայմաններում փորձ է արվում կազմավորել ինչ-ինչ պատկերացում, բնության ինչ-որ պատկերը համաշխարհային բրենդ ներկայացնել: Ունեցածի հանդեպ անորոշ տրամադրությամբ է համակվում ՀՀ քաղաքացին, երբ նրան նաեւ զուգահեռաբար առավոտից իրիկուն ներշնչում են, թե Հայաստանը փոքր երկիր է, հայերս փոքր ազգ, ուրեմն եւՙ մեր արածն ու տվածն էլ նույն սահմաններում է պետք չափել-դիտարկել, հազիվ 4 մլն բնակչությամբ Հայաստանի մասին երազել: Ավելին հիմա, ի զորու չենք, անիրական է, անհաղթահարելի խնդիրներ ունենք, ի վերջո նավթ ու գազ չունենք: Այսօրինակ անզորի ու անօգնականի վիճակը հաղթահարելու ոչ մի փորձ, տնտեսագիտական ու տնտեսվարական կարողունակության անգամ նվազագույն դրսեւորում, փոխարենըՙ ինչ-որ սինգապուրյան անբացատրելի օրինակի փաստարկում: Եվ ոչ մի պարզաբանում, թե ինչպես է տնտեսապես բարգավաճում հողազուրկ, հետն էլ բազմազգ ու բազմակրոն մի երկիր, որպիսի պատկերը երազ է համարվում Հայաստանի համար:

Արդեն պարզ է, որ մի քանի հարյուր հազարով նվազագույնը 3 մլն հայաստանաբնակների ցանկությունը իրականություն եւ իրողություն է, նորօրյա մեր կառավարիչներն սկսել են ինչ-որ բան անել, խոստումներ տալ, արդեն տվածների կատարմանը հետեւել, շարժել ոչ վաղ անցյալում անշարժ թվացողը: ՀՀ տպագիր ու էլեկտրոնային մամուլը մասամբ թե որոշակիորեն մասնակցում է այս գործընթացին, ողջունում ու ահազանգում: Եվ թերեւս միակ դիտողն ու դիտորդը հանրայինն է, իր սովորական դարձած աշխատաոճով, նորովի ինչ-որ բան չանելու տրամադրությամբ: Թե ինչու չեն ուղիղ եթերների մասնակիցներ դառնում, ասենք ապրանքների թանկացումներով մտահոգ կողմերը, երբ մենք տնտեսագիտության ու տնտեսավարման ոլորտներում գիտությունների թեկնածուների ու դոկտորների պակաս չունենք, գրեթե չի լուսաբանվում գյուղոլորտում ընթացողը, ինչ է կատարվում փոքր ու միջին գործարար շրջանակներում, որոնք անվերջ բացվում ու փակվում են, նման ու շատ այլ հարցեր Հանրայինի գործունեության տեսադաշտից դուրս են, պարզապես մտահոգիչ չեն:

Օրեր առաջ մարզերից մեկի գյուղհամայնքի բնակիչները ճանապարհ էին փակել, այդկերպ իրենց դժգոհությունը հայտնել մթերվող կաթի գինը վիրամշակողների կողմից նվազեցնելուց: Տողերիս հեղինակին հաջողվեց պարզել, որ նրանց այլ հարեւաններ, որոնց թվում հարազատներ, բողոքին չէին միացել, քանզի զբաղված էին օգտակար ու շահավետ աշխատանքովՙ կաթը վերամշակում էին, պանիր, սերուցք ու կարագ պատրաստում, դրանց մի մասը վաճառքի նախապատրաստում, մնացածը սեփական կարիքների համար պահեստավորում: Գյուղմթերքների, բազմազան հումքի, արտադրության օժանդակ ու հիմնական միջոցների ահռելի քանակների պակաս կա երկրում, որոնք սեփական ուժերով արտադրելու պահանջ ու անհրաժեշտություն կա եւ… Հանրայինով հարցերը հնչեցնելու ոչ մի փորձ, առավել եւս ցանկություն: Արդյո՞ք որեւէ ձեւով հարկ չկար արձագանքել, ասենք մսի էական թանկացման առիթով ՀՀ գյուղնախարարի հնչեցրած այն կարծիքին, թե մի 3-4 օր միս մի գնեք, ստիպված կլինեն նախկին գներին վերադառնալ, երբ այս կառույցը պարզապես ձախողել է մսատու անասնապահության ոլորտը:

Համանման վիճակ է ՀՀ կառավարության կողմից առաջնահերթություններ հայտարարված այլ բնագավառներում, սկսած զբոսաշրջությունից մինչեւ սեփական արտադրությամբ աշխարհի չորս կողմերից անհայտ ծագման ու որակի ներկրումների կանխումը: ՀՀ տնտեսության աշխուժացման շահառու ցանկացած մեկը, որը գնված դեղերի միջոցով թե էլեկտրական հոսանք ծախսելու տեսքով ավելացված արժեքի հարկ մուծող լինի, ակցիզ ու տուրքեր վճարող եւ այսկերպ ՀՀ բյուջե կազմավորող, դրանից ֆինանսավորվող Հանրայինի մեջ է առաջնահերթն ակնկալում հանրային շրջանակներում հնչող հարցերի պատասխանները:

Ասենք ի՞նչ է ժողովրդական պայքարի թիրախ հռչակվող կոռուպցիա կոչվածը: Այն թերեւս աշխատանքի հանդեպ յուրաքանչյուրի անհարգալից վերաբերմունքն է, որը շարունակվում է ոչ պակաս անհարգալից մի այլ աշխատաձեւի միջոցով: Ինչպես հաղթահարել այս գործելաոճըՙ դժվար է ասել, սակայն փորձելն անհրաժեշտ է: Այս է որ արել են ՀՀ տնտեսական կայացման առումով սրտացավ, նախորդ իշխանությունների ներկայացմամբ ընդդիմադիր հայտարարվող լրագրողներն ու լրատվամիջոցները, երբ Հանրայինը գերադասում էր լռելը: Բացահայտումների համար երբեմն անգամ նվազագույն ջանքեր չէին պահանջվում, իշխանություններն իրենք էին դրանք մատուցում: Ասենք, 2017-ի ՀՀ կառավարության մի հավաստմամբ, կապված Սեւանից լրացուցիչ ջրառի հետ «էներգետիկ արագահոս համակարգում հաշվարկային 7 տոկոս կորստի չափաքանակն ավելացել է 18 տոկոսով»: Իսկ ի՞նչ է, այդ էներգետիկ արագահոս համակարգի բարելավման ուղղությամբ տարիներ շարունակ բյուջեից հատկացումներ չե՞ն արվել, վարկեր չե՞ն վերցվել, գրանտներ չե՞ն շնորհվել, երկրի պարտքը վտանգավոր 7 մլրդ դոլարի չի՞ հասել… Ո՞վ է կոչված առաջնահերթը բացահայտումներ իրականացնել, եթե ոչ Հ-1-ը:

Ամիսներ շարունակ եմ մտածել այսօրինակ մտորումներս թղթին հանձնելու միջոցով դրանք հանրայնացնելու մասին, անգամ ցանկություն եմ ունեցել անմիջական հանդիպման ձեւաչափով կիսվել հեռուստաընկերության պատասխանատուների հետ: Ավաղ. առավելագույնը, որ հաջողվել է, 65-00-15 հեռախոսահամարի զրուցակցուհուս հետեւյալ պատասխանն է եղել. դուք ձեր ասելիքը գրավոր ներկայացրեք, հեռուստաընկերությունում այն կքննարկեն եւ համապատասխան ընթացք կտան: Գուցե տարօրինակ համարվի, սակայն նման խորհրդատվությունից չեմ օգտվել:

Մտահոգիչ մտորումներ են ստացվում, ոչինչ անել չենք կարող: Այսպիսին է լրագրողի պարտավորությունը, որից Հանրային հեռուստաընկերության անձնակազմն իրեն ցավալիորեն հեռու է պահել:

27.06.2018 թ. Երեւան

Նախորդ գրառումը

ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀՐԱՊԱՐԱԿ ԻՋԱԾ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ՆՈՐ ՈՒՂԵԳԾԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ՆՈՐ ՈՒՂԵԳԾԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ

Լրահոս

Մանիլայի միայնակ հայը եւ իր հայախօս թութակը. ամէն տեղ հայ փնտռող Վահրամ Մաւեանի յիշատակին

05/07/2026

Հանդիպումներ 1983-ի Սեպտեմբերն էր: Կը վերադառնայի Սիտնիէն, ուր գացեր էի մեր աննման ղեկավարներ Փրոֆ. Բարունակ Թովմասեանի հրահանգով եւ Հայկաշէն Ուզունեանի...

Թող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահի ուղերձը

05/07/2026

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,...

Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար

05/07/2026

Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։ Հիմնական պայմաններն են. Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր...

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է. Նարեկ Կարապետյան

05/07/2026

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին։ Այս մասին հայտնել է «Ուժեղ...

Հայաստանի Ինքնավար Հանրապետության կառավարիչը կատարեց Ալիևի և Էրդողանի հերթական պահանջը՝ չեզոքացնել հայկական Սփյուռքը. Արուր Խաչիկյան

05/07/2026

Պաշտոնական Անկարայի դարավոր երազանքն իրականանում է։ Արարատից հրաժարվելուց և Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուց հետո՝ հաջորդ փուլն է։ Մենք հիմա նոր թշնամի...

Երրորդ երկրի կուսակցական մարմնի 105-ամյա ապօրինի որոշումը Լեռնային Արցախի վերաբերյալ. Ստեփան Հասան-Ջալալյան

05/07/2026

1921թ. հուլիսի 4-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի պլենումը քվեարկությամբ որոշել է Խորհրդային Ադրբեջանի գրավոր և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական