Շաբաթ, Հուլիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՆ ԿՄՆԱ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ

29/06/2018
- 29 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ. Ք.

Արձագանքներ Էրդողանի վերընտրությանը

Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում Էրդողանի հաղթանակը ամրապնդում է նրաՙ որպես գերնախագահի կարգավիճակը: Ընդդիմությունը վախենում է մեկ մարդու գերիշխանության խորացումից, գրում է ֆրանսիական Le Figaro թերթը: Ամերիկային եւ Եվրոպային Թուրքիան հարկավոր է քաղաքական, տնտեսական եւ ռազմավարական պատճառներով, արձանագրում է բրիտանական The Guardian թերթը, սակայն Էրդողանի օրոք Թուրքիան ավելի ու ավելի հաճախ իրեն դրսեւորում է որպես անկայուն բարեկամ եւ ավելի հաճախ է ընկալվում որպես սպառնալիք:

Ընտրություններում Էրդողանի տարած հաղթանակը ընդլայնում է նրա առանց այդ էլ ավտորիտար իշխանությունը, իր հերթին նշում է The Wall Street Journal թերթը: Միակ դրական միտումն այն է, որ երկրում նկատելի է դառնում ընդդիմադիր ուժերի փոքր աշխուժացում:

Էրդողանը Թուրքիան կառավարում է արդեն 15 տարի: Պետական ԶԼՄ-ների տվյալներով, հունիսի 24-ին կայացած ընտրություններում նա ստացել է քվեների մոտ 53 տոկոսը, նրա գլխավոր մրցակիցըՙ աշխարհիկ Հանրապետական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Մուհարեմ Ինջեն ստացավ ավելի քան 30 տոկոսը:

Թուրքիայում Էրդողանի ավտորիտար իշխանության եւ Կենտրոնական բանկի քաղաքականացման պայմաններում նկատվում են դանդաղ տնտեսական աճ, բարձր սղաճ եւ կապիտալի արտահոսք: Էրդողանը ֆինանսական հարցերից ժողովրդի ուշադրությունը շեղելու նպատակով զորք ուղարկեց Սիրիա, ներխուժեց Իրաք եւ բորբոքեց ազգայնականությունը, արձանագրում է ամերիկյան թերթը: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց անուշադրության է մատնվել, քանի որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ուշադրությունը բեւեռել է ԿԺԴՀ-ի, Սիրիայի եւ Ռուսաստանի վրա: Հերթական հաղթանակը տանելովՙ Էրդողանը հավանաբար կդառնա էլ ավելի բարդ գործընկեր:

Ընտրություններում նրա տարած հաղթանակը թանկ կնստի իր վրա, գրում է գերմանական Sueddeutsche Zeitung թերթը: Երկրից կապիտալի եւ մարդկանց արտահոսքը կշարունակվի: Դրան գումարվում է եւս մեկ վտանգՙ վերահսկողությունից դուրս եկած նախագահը:

«Երկրորդ Էրդողան չկա»ՙ ընտրությունների շրջանում այս կարգախոսն էր որդեգրել կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցությունը: Պահպանողական միջին խավն այսօր ավելի լավ է ապրում, քան Էրդողանից առաջ: Ներկայիս նախագահի օրոք այդ խավը հիմնավորապես ոտքի կանգնեց եւ հանդիսանում է նրա գլխավոր ընտրազանգվածը: Դժգոհները իրենց վերաբերմունքն արտահայտեցին երկրից հեռանալով, քանի որ չեն ուզում, որ իրենց զավակները ձերբակալվեն եւ ապա բանտարկվեն ուսանողական ցույցերին մասնակցելու համար: Գործարարներից շատերը նույնպես հեռանում են, քանի որ իրավական պետությունը գործում է լոկ մասնակիորեն եւ սարսափ է պատճառում նույնիսկ դատավորներին:

Էրդողանը խոստացել է մոտ ժամանակներս չեղյալ հայտարարել արտակարգ դրությունը, որը երկրում գործում է 2016 թ. խռովության փորձից ի վեր: Սակայն նախագահի կամքին հարմարեցված սահմանադրությունը նրան հնարավորություն է տալիս ապագայում եւս գործել ըստ իր հայեցողության: Կառավարման նոր համակարգը կարող է բումերանգի էֆեկտ ունենալ, քանի որ այնտեղ, որտեղ մարդիկ վախենում են պետության ղեկավարի մոտ արտահայտել իրենց կարծիքը, սխալներ են գործվում:

Հատկանշական է, որ ավարտված ընտրարշավի ժամանակ քաղաքական ուժերն ունեցել են անհավասար հնարավորություններ: Կառավարող կուսակցությունը տնօրինում էր ԶԼՄ-ների մեծագույն մասը: Ընդդիմությանը մնացել էին միայն փոքր հրատարակությունները եւ սոցիալական ԶԼՄ-ները: Ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդը ընտրարշավը վարում էր բանտից:

2017 թ. ապրիլին Թուրքիայի քաղաքացիների 51%-ը հավանություն տվեց նոր սահմանադրությանը, որը հավելյալ լիազորություններով է օժտում երկրի նախագահին: Դրանց թվում են երկրի բարձրագույն պաշտոնատար անձանց, ներառյալ նախարարների եւ փոխնախագահի նշանակումները, արդարադատության համակարգի վրա ազդելու իրավունքը, արտակարգ դրություն հաստատելու իրավունքը, ըստ այդմ, վարչապետի պաշտոնը շուտով կվերացվի:

Էրդողանը դառնում է «նոր ժամանակների սուլթան»: Le Figaro-ի ստամբուլյան թղթակցի բնորոշմամբ, Էրդողանը դառնում է այնպիսի գերնախագահ, ինչպիսին իրեն պատկերացնում էր: Վարչապետի պաշտոնի վերացմանը զուգընթաց, գործադիր իշխանությունը կենտրոնացվում է նախագահի ձեռքին:

Վերջին տարիներին Թուրքիայում իշխանության անձնավորումը արդեն իսկ վտանգավոր ընթացք է ստացել: Լրագրողների, փաստաբանների եւ հասարակ քաղաքացիների դեմ անընդհատ դատական գործեր են հարուցվում նախագահին վիրավորելու ամբաստանությամբ: Խորհրդարանական անձեռնմխելիությունը եւս վերացվել է, ինչը հնարավորություն է տալիս բանտ նստեցնել ընդդիմադիր պատգամավորներին:

2016 թ. պետական հեղաշրջման փորձի ենթադրյալ կազմակերպիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին հետապնդելու պատրվակով Էրդողանը զանգվածային զտումներ է իրականացնում ընդդիմության շարքերում: Մամուլը նույնպես թիրախ դարձավ: Երկու տարում փակվել է մոտ 150 լրատվամիջոց:

Սակայն թուրք տիրակալի գործը դյուրին չի լինի. նա ստիպված է կառավարել խիստ մասնատված եւ իր իշխանության անցնելուց ի վեր տնտեսական ամենամեծ անկումն արձանագրած երկիրը: Էրդողանը ամբարտավան կլինի նաեւ արտաքին քաղաքականության մեջ, քանի որ իրեն անփոխարինելի է համարում Սիրիայի պատերազմի, հակաահաբեկչական պայքարի եւ ներգաղթի սահմանափակման հարցերում:

Նախագահական ու խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ Թուրքիան ձեռք էր բերել ամերիկյան հարյուր F-35 կործանիչներ եւ ռուսական հ-400 զենիթային համակարգեր, որոնք կարող են օգտագործվել հենց այդ ռազմօդանավերի դեմ: Ըստ երեւույթին, Էրդողանն ուզում է միանգամից ամեն ինչ ունենալ, եւ դա դուր չի գալիս Արեւմուտքի ժողովրդավարական երկրներին, գրում է The Guardian-ը:

Սիրիայի հյուսիսում Թուրքիան սպառնում է ամերիկյան զորքերին, որոնք քրդերի հետ պայքարում են «Իսլամական պետության» գրոհայինների դեմ: Եվ Պենտագոնում ոմանք իրենց հարց են տալիս, թե ո՞ւմ կողմից է նախագահ Էրդողանը: Քրդական PKK-ի մարտիկների դեմ պայքարելու պատրվակով Իրաքի հյուսիսային տարածքներ ներխուժած թուրքական զորքը ապակայունացնում է իրադրությունը: Մտահոգության մեկ ուրիշ առիթ է Էրդողանի փաստական դաշինքը Իրանի հետ:

Միեւնույն ժամանակ, ամերիկացիներն օգտագործում են Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք ռազմակայանը եւ գիտեն, որ Սիրիայի իրադրության կայուն կարգավորումն անհնար է առանց Անկարայի համաձայնության: Եվ վերջապես, Թուրքիան կարեւոր բուֆերային երկիր է Մերձավոր Արեւելքում, Կովկասում եւ Բալկաններում Ռուսաստանի ծավալողականության ճանապարհին:

Եվրոպայի կառավարությունները եւս ունեն համանման դժվարություններ: Նրանք Թուրքային գնահատում են որպես տարածաշրջանի ժողովրդավարական, աշխարհիկ եւ արեւմտամետ առաջապոստ: Տեսականորեն նրանք ի դեմս Թուրքիայի գուցե տեսնում են Եվրոմիության ապագա անդամի, բայց ստիպված են թաքցնել սեփական դժգոհությունը Էրդողանի բռնարարքների եւ հակաեվրոպական ելույթների առնչությամբ, որպեսզի նրա հետ շարունակեն համագործակցել սիրիացի փախստականների հոսքի կասեցման եւ «Իսլամական պետության» ահաբեկիչների որոնման հարցերում:

Ի դեպ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիններից էր, որ շնորհավորեց Էրդողանի հաղթանակը: Երկու նախագահների հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է «Ակույու» ատոմակայանի եւ«Թուրքական հոսք» գազամուղի կառուցման եւ հետագա համագործակցության կարեւորությունը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի շնորհավորական հեռագրում նշվում է, որ Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերությունները բնութագրվում են քաղաքացիների ինտենսիվ փոխանակումներով եւ սերտ կապերով: Ի դեպ, Եվրոնյուզ հեռուստաալիքի տվյալներովՙ Գերմանիայում թուրք ընտրողների թիվը մեկուկես միլիոն է:

Ընտրություններում Էրդողանի հաղթանակից հետո Գերմանիայի ձախ ուժերի ներկայացուցիչ Սառա Վագենխնեկտը առաջարկեց Անկարայի հետ դադարեցնել Եվրոմիությանն անդամակցելու բանակցությունները: Խորհրդարանում ձախերի խմբակցության առաջնորդ Վագենխնեկտը ասաց. «Այժմ ֆինանսական օգնությունը, ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները եւ զենքի արտահանումը պետք է դադարեցվեն»: Նրա տեղակալը Bild թերթին տված հարցազրույցում հայտարարեց, որ հիմա Թուրքիայի անդամակցության գործընթացի շարունակումն արդարացված չէ, քանի որ այդ երկիրը ոտնահարում է եվրոպական գաղափարը եւ իրավունքը: Հիշեցնենք, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու բանակցությունները սկսվել են 2005 թվականին եւ մինչեւ օրս մնում են առկախված վիճակում:

Նախորդ գրառումը

«ԻՆՁ ԱՍՏՎԱԾԱՑՆԵԼ ՊԵՏՔ ՉԷ. ՀԻՎԱՆԴԻ ԿՅԱՆՔՆ ԱՍՏԾՈ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է». ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ ՍԻՐԻԱՀԱՅ ԲԺԻՇԿ ՄՀԵՐ ՍՈՒՍԱՆԻ

Հաջորդ գրառումը

ՔԶԱԿ-Ը ՄԵՐԺԵԼ Է ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ՔԶԱԿ-Ը ՄԵՐԺԵԼ Է ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ

Լրահոս

Հոսանքի խափանման պատճառով «Հայոց պատմություն» և «ֆիզիկա» առարկաների բողոքարկման գործընթացն ընդհատվել է

04/07/2026

Այսօր՝ հուլիսի 4-ին, էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման պատճառով մի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «ֆիզիկա» առարկաների միասնական քննության գնահատականների...

Ստորագրվել է Իրան-ՌԴ-Ադրբեջան եռակողմ փոխըմբռնման հուշագիր

04/07/2026

Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է բարելավել...

Խոր գնահատանք ենք հայտնում տարածաշրջանում կայուն զարգացման խթանման Ձեր վճռական ջանքերի համար. Ալիևը շնորհավորել է Թրամփին

04/07/2026

Ուրախալի է, որ վերջին շրջանում Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են՝ ցուցաբերելով աճի միտում։ Ինչպես հաղորդում էադրբեջանական...

Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին և G7-ի երկրներին՝ Ռուսաստանի հարձակումները կանխելու վճռական քայլեր անել

04/07/2026

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Միացյալ Նահանգներին և G7-ի երկրներին ավելի վճռական միջոցներ ձեռնարկել՝ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից...

Շոգի պատճառով ԱՄՆ-ի արևելյան նահանգներում Անկախության օրվա միջոցառումները չեղարկվել են

04/07/2026

ԱՄՆ-ում տիրող ծայրահեղ շոգը խաթարում է Անկախության օրվա տոնակատարությունները։ Արևելյան նահանգներում (այդ թվում՝ Նյու Ջերսիում, Փենսիլվանիայում և Մերիլենդում), ինչպես նաև...

Որտեղի՞ց է ծագել «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը

04/07/2026

Վերջին ամիսներին մեր քաղաքական եւ մեդիա դաշտում դժվար է մտաբերել մեկ այլ թեմա, որը նույնքան արագ տարածվի, որքան «300.000 ադրբեջանցիների»...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական