Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՖՈՒԼԵՐ ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-Ը ՏՈՆՈՒՄ Է ԻՐ ՏԱՍՆԱՄՅԱԿԸ

22/06/2018
- 22 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունն այս տարի տոնում է իր գործունեությանՙ տան կարիք ունեցող ընտանիքներին պարզ, հարմարավետ ու մատչելի բնակարաններով ապահովելու տասնամյակը: Աշխատելով Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաեւ Արցախում, կազմակերպությունն, այս տարիների ընթացքում, աջակցել է ավելի քան 650 ընտանիքների:

Կազմակերպության տասնամյակի միջոցառման հանդիսավոր արարողությանը տեղի է ունեցել սույն թվականի հունիսի 15-ին, «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում, որը միջոցառման գլխավոր հովանավորն է:

Միջոցառմանը ներկա են եղել միջազգային Ֆուլեր Սենթր ֆոր Հաուզինգի նախագահ Դեյվիդ Սնելը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներ, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ, ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը, Արմենա Մարիոթ հյուրանոցի գլխավոր տնօրեն Կատալինա Սյուզանը, այլ պատվավոր հյուրեր, բազմաթիվ գործընկերներ եւ միջազգային ու տեղական կամավորներ:

«Ֆուլեր տնաշինական կենտրոնը» տեղական գործընկերների միջազգային կոալիցիա է, բնակարանային աղքատության վերացման տեսլականով: Ոչ մի տեղ, սակայն, այս տեսլականը ավելի մեծ հաջողություն չի ունեցել, քան Հայաստանում: Նշելով «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի 10-ամյակը, ուրախ ենք տեղեկացնել, որ առաջատար թիմի ղեկավարությամբ եւ հայկական սփյուռքի եւ տեղական հովանավորների, առատաձեռն ընկերների աջակցությամբՙ 650-ից ավելի հայ ընտանիքներ այժմ բարեկարգ տուն ունեն: «Այլեւս ոչ մի դոմիկ»ՙ երազանք, որը միասին կարող ենք դարձնել իրականություն,-ասել է Ֆուլեր Սենթր ֆոր Հաուզինգի նախագահ Դեյվիդ Սնելը:

Տասնամյակի միջոցառման ժամանակ տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն:

Անչափ շնորհակալ եմ այս հավաստագրի համար: Սա պարզապես փաստաթուղթ չէ. սա գործընկեր կազմակերպության եւ տեւական ժամանակ իրենց երազանքի իրականացմանը ձգտող ու դրան հասածՙ ընտանիքների գնահատական է: Երբ տարիներ առաջ Հայաստանում սկսեցինք մեր գործունեությունը եւ ընտրեցինք կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվելու ճանապարհը, տարբեր կազմակերպությունների եւ հասարակությանն ուղերձ հղեցինք: Դա հնչում էր կարգախոսի պես. ,Մի՛ եղիր անտարբերե: Ուրախ եմ արձանագրել, որ մեր գործընկերըՙ «Ֆուլեր տնաշինական կենտրոնն» առաջնորդվել է նույն արժեհամակարգով: Հպարտ եմ ձեզ հետ համագործակցության համար», – նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Մենք շատ ուրախության արցունքներ ենք տեսել, բայց դա չի դարձել սովորություն մեզ համար: Մեր աջակցությունը, իրականում, լոկ խթան է հանդիսանում, որ ընտանիքը հավատա սեփական ուժերին, դառնա լավատես ու հավատով լցվի ապագայի հանդեպ: Շնորհակալ ենք բոլոր համագործակիցներին այս տարիների ընթացքում մեր առաքելության մասը լինելու եւ մեր հաջողությունները կիսելու համար», -ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի նախագահ Աշոտ Եղիազարյանը :

Տասը տարիների ընթացքում ավելի քան 3500 մարդու կյանք փոխվել է դեպի լավըՙ անդառնալիորեն դուրս բերելով նրանց աղքատության կապանքներից:

Բնակարանաշինության ծրագրին զուգահեռ, կազմակերպությունը տարբեր ծրագրեր է իրականացրել` Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի եւ Լոռու մարզերի գյուղական համայնքներում տնտեսական զարգացման խոչընդոտները վերացնելու ճանապարհով գյուղական զբաղվածությունը խթանելու նպատակով. ծրագիրն իրականցվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող Գյուղի զարգացման արդի նախաձեռնության ծրագրի շրջանակներում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՅԱՑԱՎ ԼԻԼԻԹ ՄՌԱՎՅԱՆԻ «ՕՐԱԳԻՐ» ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հաջորդ գրառումը

ՇՏՐԵՆՑԸ, ԼԻՆՏՆԵՐԸ, ԵՎՍ 12 ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՑԿՅԱՆՍ ԶՐԿՎԵՑԻՆ ԵԽԽՎ ՄՈՒՏՔԻՑ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՇՏՐԵՆՑԸ, ԼԻՆՏՆԵՐԸ, ԵՎՍ 12 ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՑԿՅԱՆՍ ԶՐԿՎԵՑԻՆ ԵԽԽՎ ՄՈՒՏՔԻՑ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե կարճ՝ Ռոբերտ Քոչարյանը դառնալու է ձեզնից ստացողը. Արթուր Սուքոյանը՝ ՔՊ-ականներին

07/05/2026

Այսօր Ալեն Սիմոնյանը, իրեն հատուկ փողոցային ու գավառական պահվածքով, ԱԺ ամբիոնից հերթական անգամ փորձում էր վիրավորանքներով քաղաքական դիվիդենտներ հավաքել՝ հայտարարելով,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը՝ ամբողջությամբ

07/05/2026

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ». ֆիլմ՝ անցած ճանապարհի, կյանքի սկզբունքների և ապագայի տեսլականի մասին

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական