Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՔՈՒՆ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԿՏԻՎ ԼԻՆԵԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ

22/06/2018
- 22 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանական ԶԼՄ- ի լրատվահոսքն անցյալ ամիսներին Հայաստանին գերուշադիր հայացք սեւեռելուց հետո, մեր դիտարկմամբ, այժմ նույնքան հետաքրքրված չէ, թե կոռուպցիայի դեմ պայքարն ինչպես են իրականացնում Հայաստանի նոր իշխանությունները: Հայաստանի մասին գրում են իհարկեՙ հիշատակելով զբոսաշրջային նոր կամՙ քիչ բացահայտված հասցե լինելը: Գեներալ Մանվել Գրիգորյանի մասինՙ լռում են: («Դոյչե վելլեն» անշուշտ անդրադարձել է, բայց հիշյալ ընկերության հեռուստառադիոնյութերի սպառողը Գերմանիայի սահմաններից դուրս է, նրա լսարանը արտասահմանցիներն են):

Բացը որոշեց լրացնել Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը, որ մեր տպավորությամբ, նոր է հայտնաբերել կամՙ կարդացել Ժնեւի կոնվենցիան: Հունիսի 19- ին հրապարակված գերմաներեն տարբերակում «Ազերթաջը» Հայաստանում կալանավորված գեներալիՙ «Ադրբեջանի 100- ավոր քաղաքացիների հանդեպ կատարած ռազմական ոճրագործության վերաբերյալ» միջազգային կառույցների ուշադրությունն է հայցում: Արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը գործակալությանը տված հարցազրույցում նկատել է տալիս, թե «պաշտպանության նախկին փոխնախարարը, ՀՀ ազգային հերոսը ներգրավված է եղել Խոջալուի ցեղասպանության կատարման, Ադրբեջանի Ֆիզուլիի, Ջեբրայիլի շրջանների զավթման ժամանակ ադրբեջանցիների գույքը թալանելու, ինչպես նաեւՙ ադրբեջանցի բազմաթիվ ռազմագերիների եւ պատանդների խոշտանգումների եւ զանգվածային սպանությունների մեջ»: Հաջիեւը հիշատակում է 2014-ին «Ազատություն» ռկ- ի հայկական ծառայության հաղորդած մի հարցազրույց, որում «Գրիգորյանը հպարտությամբ է հայտարարել, թե ինքը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի 100- ավոր քաղաքացիական անձանց գերեվարել է, այնուհետ իր տանը տանջել եւ աշխատեցրել: Այս խոստովանությունը սուր քննադատել են նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայաստանցի ակտիվիստները: Գրիգորյանին հանդիմանում են պատերազմական հանցագործությունների, Ժնեւի կոնվենցիան ոտնահարելու համար: Նա հայտարարել է, թե չի ճանաչում հիշյալ կոնվենցիան, եւ հպարտ է այն բանի համար, որ հայ է», «Ազերթաջի» գերմաներեն տեքստում փոխանցում է Հաջիեւը: «Ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից խոսող Հայաստանի նոր իշխանությունը պիտի ապացուցի իր ասածի էությունը: Գրիգորյանի դեմ հարուցված գործը սահմանափակվում է միայն Հայաստանում կատարած տնտեսական հանցագործություններով, այնինչ ադրբեջանցիների դեմ կատարած վերոհիշյալ ռազմական հանցագործությունները, որ խոստովանել է նաեւ գեներալը, նույնպես պիտի քննության առարկա դառնան», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը: «Հույս ենք տածում, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, դրանց թվումՙ Եվրոխորհուրդը այս հարցում «ակտիվ» կլինեն», եզրափակել է Հաջիեւը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՍԹՐԵՍԻ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ՍԵՐՎԱՏԻՈՒՍԻ ԲԱՆԱԼԻՆ ՆԱԵՎ ՀԱՅԵՐԻԴ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ»

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

«ՍԵՐՎԱՏԻՈՒՍԻ ԲԱՆԱԼԻՆ ՆԱԵՎ ՀԱՅԵՐԻԴ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ»

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական