Շաբաթ, Հուլիսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ «ՎԵՆԴԵՏԱՆ». Ո՞Վՙ Ո՞ՒՄ

11/05/2018
- 11 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Հայկական հեղափոխության մասին միջազգային լրատվամիջոցների տեղում արված ռեպորտաժները աշխարհին ներկայացրեցին մի նոր Հայաստան, ուր մեր ժամանակներում կատարված աննախադեպ խաղաղ իշխանափոխությունը կդառնա քրեստոմատիկ օրինակ աշխարհում հետայսու տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների համար: Հայկական հեղափոխության ֆենոմենը լավագույն գովազդ էր նաեւ մեր ազգի պատմության ու մշակույթի ճանաչման համար գլոբալ առումով: «Մեկ ամիս առաջ նա ցուցարար էր: Այժմ, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ղեկավարն է»,- ասաց The New York Times-ը մայիսի 8-ին, զետեղելով ականատես լրագրող Նիյըլ ՄակՖարքըհի ուշագրավ հոդվածը:

Ամերիկյան մեդիադաշտում Հայաստանի դեպքերի մասին պատմող լրատվական «հրավառությանը», ազդեցիկների շարքում անմասն չմնացին լոկալ- նահանգային մեդիամիջոցներըՙ «Orlando Sentinel», «Miami Herald»: Վերջինս անդրադարձել էր Հայաստանի նորընտիր վարչապետի Մայիսի 9-ի Արցախ կատարած այցին եւ արցախյան թեմայով արված վերջին հայտարարությանը, առ այն, որ Արցախը պետք է լինի բանակցային կողմ եւ ճանաչվի միջազգայնորեն, ինչին նակադարձել էր Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիեւը . «Ի՞նչ է սա: Պարզամտությո՞ւն, խնդրի նկատմամբ անտեղյակությո՞ւն, հաղթողի խիզախությո՞ւն, կամ գուցեՙ բոլորը միասին: Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի ցանկացած հանգուցալուծման դեպքում այն մնալու է Ադրբեջանի հանրապետության մաս»: Առհասարակ, հայկական հեղափոխության դրական լիցքը հուժկու հարված էր միլիոններ ծախսող ադրբեջանական հակահայ քարոզչամեքենային, որի պատվիրած մի քանի սադրիչ, ստահոդ հոդվածներՙ «The American Interests», «Orientalreview.org», «IJR.com» առցանց կայքերում, ջղաձիգ փորձեր էին խեղաթյուրելու Հայաստանում տեղի ունեցած ապրիլյան շարժումը, փնտրելով այնտեղ «ռուսական պրոբ», բնութագրելով այն որպեսՙ անարխիայի դրսեւորում:

Սակայն եթե օտար լսարանի համար հայկական իրադարձություններն ունեին սոսկ խրոնոլոգիական նշանակություն, ապա հայկական Սփյուռքի ժամացույցը Երեւանի հրապարակի հետ գործում էր վայրկյանների ճշտությամբ: Ամերիկյան ամենահայաշատ Գլենդել քաղաքում տեղի ունեցած բազմամարդ ցույցերն ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի շարունակվեցին մինչեւ մայիսի 8-ի տրամաբանական ավարտը, ուր հայրենիք վերադառնալու, նոր Հայաստան կերտելու տրամադրություններ էին թեւածում: Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան մոտ ցույցի հավաքված երիտասարդները, թավշյա հեղափոխությանը զորավիգ իրենց լոզունգներով, հար եւ նման էին Երեւանի փողոցները թնդացնող «էրեխեքին»: Երեքշաբթի, ՀՀ նոր վարչապետի ընտրությունից անմիջապես հետո Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին աջակցել «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» միջոցով $140 մլ. դոլարի դրամաշնորհ հատկացնելու Հայաստանին, դպրոցներում կրթական ծրագրեր իրականացնելու համար: Մ. Նահանգները պետքարտուղարության մակարդակով շնորհավորեց ՀՀ նորընտիր վարչապետին, հավաստելով իր աջակցությունը Հայաստանում հաղթանակած ժողովրդավարությանը:

Ամերիկահայ համայնքի ճնշող մեծամասնության համար, սակայն, մայիսի 1-ին ԱԺ-ում ՀՀԿ 56 հոգու դրսեւորած քամահրանքը հրապարակում առավոտից կանգնած ժողովրդի նկատմամբ, վարչապետի ընտրության տապալված ելքով, ունեցավ շոկային ազդեցություն եւ ընկալվեց որպեսՙ ազգային դավաճանություն: Այս պահը, թերեւս, ազգային շարժման ամենամռայլ դրվագներից էր, անկախ երեքշաբթի ԱԺ-ում ՀՀԿ-ի ընտրության վերադասավորումից: Ամերիկահայ կազմակերպությունները հայտնեցին, որ կդիմեն համապատասխան կառույցներին սառեցնելու համար ՀՀԿ-ական որոշ պատգամավորների տարիներ շարունակ Հայաստանից ԱՄՆ արտահոսող գումարների բանկային հաշիվները: Թալանված հսկայական միջոցները Հայաստան վերադարձնելու նպատակով մի շարք անհատների բանկային հաշիվներն արեւմտյան երկրների եւ օֆշորների բանկերում սառեցնելու վերաբերյալ հայտարարություն էր տարածել իր կայքէջում նաեւՙ Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ): Թե որքանով են կոռուպցիոն մութ ու խրթին բացահայտումները տեղավորվելու Փաշինյանի հայտնածՙ «վենդետա չի լինելու» նախապայմանի մեջ, կյանքը ցույց կտա: Ակնհայտ է արդեն, որ հեշտ չի լինելու: Վիհի վրածվող բաժանարարն արդեն խորանում է նորի եւ նախկինի միջեւ: Առաջիկայում, ցավոք, ականատես կլինենք ընդդիմություն դարձած ՀՀԿ-ի կատաղի հակադրությանը:

Երիտասարդ, ազգընտիր ՀՀ վարչապետին այսօր անհրաժեշտ է Սփյուռքի անվերապահ աջակցությունը: Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի օրինակով պետք է զորակոչվեն Սփյուռքում ապրող բիզնեսի, իրավունքի, ֆինանսական, ռազմական, բարձր տեխնոլոգիաների եւ այլ ոլորտի լավագույն մասնագետները, իրենց խորհրդատվությամբ սատարելու ՀՀ վարչապետին ու մասնակցելու նոր Հայաստանի կերտմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՐՁՐԱՑՆԵՆՔ ՌՈՒՍԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՅԱՆՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԷՍ Ի՞ՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ, ՏՂԵ՛ՐՔ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԷՍ Ի՞ՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ, ՏՂԵ՛ՐՔ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հետևում է Քեսապի շուրջ բռնկված վտանգալից հրդեհին. (տեսանյութ)

11/07/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հետևում է Քեսապի շուրջ բռնկված վտանգալից հրդեհին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից։ Վերջին օրերու...

ԿարդալDetails

Այս հարձակումների հորձանուտում պիտի անհողդողդ պաշտպանենք իրավունքները մեր Սուրբ Եկեղեցու. քահանայից հավաքի հայտարարությունը

11/07/2025

Տեսանյութ. 3 երեխաների մորը 8 ամսական փոքրիկի հետ պետք է տեղափոխեն կալանավայր. իրավապաշտպան

11/07/2025

Համարձակվում եմ կանխատեսել, որ ահաբեկչության նախապատրաստման հոդվածը փոխելու են. Քրիստինե Վարդանյան

11/07/2025

ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը. Դատապարտում ենք հայ երիտասարդներին լռեցնելու փորձերը

11/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական