Կիրակի, Հուլիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՐՁՐԱՑՆԵՆՔ ՌՈՒՍԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՅԱՆՔՈՒՄ

11/05/2018
- 11 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Եվ այսպես Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետՙ ղեկավար: Սփյուռքահայերի, այդ թվում նաեւ ռուսահայերի համար խիստ շահեկան էին Փաշինյանի հավաստիացումները հայրենի երկրում բիզնեսի համար արդարացի պայմաններ ստեղծելու հարցում: Որպես Ռուսաստանում երկար տարիներ ապրած մարդ կարող եմ վստահաբար ասել, որ ռուսահայ շատ բիզնեսմեններ միշտ էլ մեծ ցանկություն են ունեցել ներդրումներ կատարել Հայաստանում, սակայն հիասթափվել են, բախվելով հայրենիքում բուն դրած հրեշավոր կոռուպցիայի, չինովնիկների շահախնդրական կամայականությունների հետ: Մնում է միայն, որ Փաշինյանը կարողանա իրագործել իր մտահղացումները: Ընդսմին, ռուսահայ համայնքի հնարավորությունները իրոք մեծ են:

Սակայն այս թեմայով խոսակցությունը կուզենայինք սկսել առաջին հայացքից անսովոր մի դիտարկումով: Ռուսաստանում եւ Հայաստանում տեղի ունեցող բեկումնային քաղաքական իրադարձությունների ժամանակ էական մի տարբերություն է նկատվում: Նման պարագայում իրենց երկրում ռուսները պարտադիր «հրեական հետք» են փնտրում: Նույնիսկ այս օրերին, երբ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին ցույցեր էր կազմակերպում «Ցար Պուտինի» դեմ, «առկա էր» հրեաների ակտիվ դերը այդ ընդվզումներում:

Հայաստանում քաղաքական բզկտումների ժամանակ բոլոր կողմերում էլ հայեր են, եթե նույնիսկ դրսից են, ապա ուրեմն սփյուռքահայեր են: Նույնիսկ Շարմազանովն էլ է հայ: Լավագույն դեպքում որոշ հերոսներ կարող են տեղայնացվել ըստ ծննդավայրի, ոչ ավել: Հրեական կամ այլ գործոն համենայն դեպս չկան:

Բայց որ հրեաներըՙ հրեական համայնքը իսկապես հսկայական դեր են խաղում Ռուսաստանի քաղաքական-տնտեսական կյանքում, աներկբա է: Լավ թե վատ, դա ուրիշ հարց է: Ընդ որում, սա ասելով, բնավ էլ պարտադիր չէ, որ դու մեղադրվես անտիսեմիտիզմի մեջ: Պարզապես փաստն ես արձանագրում: Նույնիսկ մեր օրերում, երբ Իսրայելը պարբերաբար օդային հարձակումներ է գործում Սիրիայի ռազմական օբյեկտների վրա, ռուսները դրա մեջ էլ են հրեական «նենգ» խաղեր տեսնում ռուս-ամերիկյան առանց այն էլ գերլարված հարաբերությունները էլ ավելի փչացնելու գործում:

Բավական հաճախ բանը հասնում է նույնիսկ ծայրահեղությունների: Անգամ Թրամփի հակասական շատ գործողություններ ռուսները շաղկապում են ամերիկյան հզորագույն հրեական լոբբիի եւ Իսրայելի հետ: Հատկապես ներկա Արեւմուտք-Իրան խրթին հարաբերությունների պայմաններում: Անշուշտ հրեաներն իրենց բավարարված կզգային, եթե տապալեին Ասադին եւ Սիրիան կրկին հետ շպրտեին քաոսային իրավիճակի, լեգիտիմացնեին Գոլանի բարձունքները եւ առհասարակ քայլ առ քայլ իրականացնեին Նեղոսից մինչեւ Եփրատ Մեծ Իսրայել ստեղծելու իրենց մշտնջենական երազանքը: Սակայն այդ ճանապարհին, ռուսների կարծիքով, Իսրայելը այնուամենայնիվ չի կարող անտեսել Ռուսաստանի հետ ռազմական բախման հավանականությունը, ինչը կարող է ճակատագրական լինել առաջինի համար: «Իսրայելի համար շատ ավելի անվտանգ է, գրում է «Զավտրա» թերթը, ոչ թե մենամարտել Ռուսաստանի հետ, այլ իր շահերն իրագործել ներռուսաստանյան համայնքի միջոցով, որը մեր երկրում առանցքային դիրքեր ունի այն բոլոր ոլորտներում , որոնք վերաբերում են (ուշադրություն դարձրեք. Ռ.Հ.) պետության ազգային անվտանգությանն ու նրա ստրատեգիական զարգացմանը: Դրանք ենՙ իշխանական կառույցները, էկոնոմիկան, ֆինանսները, մշակույթը, կրթությունը,քաղաքականությունը, ԶԼՄ-ները, հասարակական ու ոչ կառավարական կազմակերպությունները»: Թերթի կարծիքով, պատերազմ հրահրելու դեպքում ռուսաստանցի հրեաների դիրքերը մեկ ակնթարթում կարող են կորսվել, քանի որ ոչ մի իրեն հարգող պետություն չի կարող պատերազմական պայմաններում հանդուրժել նման «հինգերորդ շարասյուն» իր կարեւորագույն ստրատեգիական ճյուղերում: Այդ դեպքում ինչո՞ւ չգործել Ամերիկայի միջոցով:

Ասվածի մեջ գլխավոր ուշադրությունը կենտրոնացնենք հենց «հրեական համայնք» գործոնի վրա: Նացիոնալիստական «Զավտրա» թերթը բնավ էլ չի չափազանցեցնում հրեաների հիրավի ազդեցիկ դերը ռուսաց պետության վերոնշյալ ասպարեզներում: Իսրայելի բոլոր ղեկավարները, տարբեր առիթներով լինելով Մոսկվայում, պարտադիր քաղաքի խոշորագույն հանդիսասրահներում հանդիպում են իրենց ազգային համայնքի ներկայացուցիչների հետ, խորհրդակցում են նրանց հետ, «ցուցումներ» տալիս: Պետք է միայն տեսնել, թե ովքեր են այդ «ներկայացուցիչները»: Ռուսաստանցի հրեա մեծահարուստները հաճախ են խմբովին «ուխտագնացություն» կազմակերպում դեպի Ավետյաց երկիր: Զարմանալի համառությամբ եւ ունակությամբ մարդկային այս ցեղը կարողանում է պաշտպանել իր ազգային գերակա շահերը:

Եվ այս ֆոնի վրա նույնիսկ դժվար է համեմատություններ անել ռուսահրեա եւ ռուսահայ համայնքների միջեւ: Այսօր Ռուսաստանում ավելի շատ հայություն է ապրում, քան հայրենիքում, ինչը հազիվ թե դուրեկան փաստ է: Առիթներ են եղել նշելու, որ Հայաստանում հնչողՙ«ապազգայնացված ու ձուլվող» համայնքի վերաբերյալ մտայնությունները սկիզբ են առնում տակավին խորհրդային տարիներից, երբ Ռուսաստանում պաշտոնապես չկար հայ ազգային կյանքը: Հիմա շատ բան է փոխվում եւ հատկապես Հայաստանից արտագաղթածների շնորհիվ ազգային կյանքը վերելք է ապրում: Ուրիշ հարց է, որ մինչ այժմ Հայաստանի ղեկավարության ու ռուսահայ համայնքի հարաբերությունները աչքի չեն ընկել առանձնակի ջերմությամբ ու ակտիվությամբ: Մինչդեռ մենք էլ Ռուսաստանում ունենք բազմաթիվ աչքի ընկնող անհատներ ամենատարբեր բնագավառներում: Սակայն մենք ճանապարհ ունենք անցնելու գոնե սկզբունքային հարցերում միասնական ամբողջություն դառնալու համար: Եվ իհարկեՙ հայրենիքի հետ ունեցած առնչություններում: Ըստ իս, Հայաստանի նոր ղեկավարությունը ճիշտ կվարվի, եթե հատուկ ուշադրություն դարձնի ռուսահայ համայնքին:

Հայաստանի ներդրումային քաղաքականությունը, առանց չափազանցության, թռիչք կկատարի, եթե Նիկոլ Փաշինյանին իրոք հաջողվի բիզնեսի համար ստեղծել խոստացած արդարացի պայմանները: Սա շատ բարդ խնդիր է, որ շատերին չի հաջողվում: Կոնկրետ ռուսահայերի վերաբերյալ կարծում են մեծ լումա կարող է ներդնել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը եւ մասնավորապես «Ազգի» բարեկամ դեսպան Վարդան Տողանյանը: Գուցե անհրաժեշտություն զգացվի ընդլայնել դեսպանության, այսպես ասած, տնտեսական բլոկը, որը հնարավորություն ստեղծի ակտիվ գործունեություն ծավալել հայկական (եւ ոչ միայն) գործարար շրջանակներում, նրանց մոլորյալ հայրենիքի տնտեսական կյանքին մասնակից դարձնելու նպատակով:

Հ.Գ. Նրբանկատ մի նկատառում: Հարգելի պարոն վարչապետ: Ընդդիմադիր գործունեության ընթացքում դուք հաճախ էիք սարկազմի ենթարկում Սերժիկ եւ Սաշիկ անունները, դրանք դիտելով որպես ինտելեկտուալ թուլության արգասիք: Սոցցանցերում, սակայն, գոհունակություն չի արտահայտվում նաեւ ձեր հայրանվան կապակցությամբ: Փառք աստծո, ձեր հայրը ողջ-առողջ է եւ կարող է փոխել իր անունը: Ցանկալի կլիներ, որ առնվազն Ռուսաստան մեկնելուց առաջ հանդես գայիք նոր հայրանունով: Ես կառաջարկեի հետեւյալ տարբերակըՙ Նիկոլ(այ) Վարդանի Փաշինյան:

Նախորդ գրառումը

ՀՐԱԲՈՒԽԸ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ «ՎԵՆԴԵՏԱՆ». Ո՞Վՙ Ո՞ՒՄ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ «ՎԵՆԴԵՏԱՆ». Ո՞Վՙ Ո՞ՒՄ

Լրահոս

Թող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահի ուղերձը

05/07/2026

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,...

Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար

05/07/2026

Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։ Հիմնական պայմաններն են. Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր...

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է. Նարեկ Կարապետյան

05/07/2026

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին։ Այս մասին հայտնել է «Ուժեղ...

Հայաստանի Ինքնավար Հանրապետության կառավարիչը կատարեց Ալիևի և Էրդողանի հերթական պահանջը՝ չեզոքացնել հայկական Սփյուռքը. Արուր Խաչիկյան

05/07/2026

Պաշտոնական Անկարայի դարավոր երազանքն իրականանում է։ Արարատից հրաժարվելուց և Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուց հետո՝ հաջորդ փուլն է։ Մենք հիմա նոր թշնամի...

Երրորդ երկրի կուսակցական մարմնի 105-ամյա ապօրինի որոշումը Լեռնային Արցախի վերաբերյալ. Ստեփան Հասան-Ջալալյան

05/07/2026

1921թ. հուլիսի 4-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի պլենումը քվեարկությամբ որոշել է Խորհրդային Ադրբեջանի գրավոր և...

Հասարակության մոտ ձևավորվում է տպավորություն, որ ընտրական վեճերի արդյունավետ դատական պաշտպանություն գոյություն չունի. փորձագետ

05/07/2026

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ ենք տեսնում մենք այսօր.Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն իրավական, այլև հանրային վստահության խնդիր է ստեղծում։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական