Երկուշաբթի, Հուլիսի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԵ ՄԻ՞Ֆ ԷԻՐ ԴՈՒ…

20/04/2018
- 20 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հուսալքված հրաժեշտՙ Կարեն Կարապետյանին կամ նեոսինգապուրյան Հայաստանի տեսլականի կորուստը

«Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»:

Սերժ Սարգսյան

Իյա, իրո՞ք:

2016 թ. սեպտեմբերի 13-ին, ՀՀ նախկին նախագահ եւ ներկա վարչապետ Սերժ Սարգսյանի հրամանագրով վարչապետ նշանակվեցՙ հիմա արդեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Մոտ մեկուկես ամիս անցՙ հոկտեմբերի 22-ին, հայկական հեռուստատեսություններին տված հարցազրույցի ժամանակ, Հանրային հեռուստաընկերության աշխատակից Գեւորգ Ալթունյանիՙ հանրային կյանքի բարելավման մասին տրված հարցին Կ. Կարապետյանը պատասխանեց.

«Նախեւառաջ մենք ասել ենք, որ պետք է փոխվենք եւ սկսենք մեզանից:»

Նա՞խ: Նախ նշենք, որ երբ Կարեն Կարապետյանն սկսեց պաշտոնավարել, միանգամից նկատեց մինչկարենկարապետյանական խարխուլ եւ գալիքի նեոսինգապուրյան, մեծ, հզոր Հայաստանը: Գահակալման առաջին իսկ օրերից Կ. Կարապետյանը երկրի վիճակի համար այնքան մեղադրեց իր նախորդներին, որ ժողովուրդը, ով երեք տասնամյակ միայն խաբվել էր, զարմանալիորեն սկսեց հավատալ նրան ու «երդում ուտել նրա անունով». մեկ էլ ե՞րբ էինք «ժիլետով» վարչապետ ունեցել: Հենց այդ ժամանակ էր, որ նա յուրաքանչյուր ելույթի ժամանակ, սիրահարվելու եւ սիրելու հորդորներին զուգահեռ, բոլորին կոչ էր անումՙ ամեն փոփոխություն սկսել սեփական անձից: Շատերը փոխվեցին, թերեւս, բացի իրենիցՙ վարչապետից, եւ, նույնիսկ երգի տեսահոլովակում նկարահանվելը ոչնչով չօգնեց: Ի՞նչ խոսք, Կարեն Կարապետյանն ի տարբերություն իր պաշտոնական նախորդներիՙ մեծ առաջադիմություն ցուացաբերեցՙ բարձր ճաշակ, համոզելու մեծ վարպետություն եւ… այսքանը:

Իրականում, ինչպես տեսանք եւ համոզվեցինք, Կարեն Կարապետյանը գրեթե ոչինչ չարեց: Սկզբից էլ պարզ էր, որ ոչինչ չի անելու, բայց այս պարզ իրողությունն ընկալելու համար ժողովրդին պահանջվեց ավելի քան մեկ տարի: Զարմանալին այն է, որ պաշտոնապես «երջանկահիշատակ» վարչապետին սամուրայի հավատարմություն ցուցաբերող ժողովուրդն արդեն վերջերս սկսել էր դժգոհել նրանից եւ հիմա, երբ գագաթնակետին է հասել դժգոհության ալիքը, հուսալքվածՙ քիչ է մնում լացակումած արտասանի Չարենցի «Վահագն» պոեմի հետեւյալ հատվածը.

Թե մի՞ֆ էիր դու… Եկան երգեցին

Մի հին իրիկուն գուսանները ծեր,

Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,

Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:

Պարզվում էՙ միֆ էր, գուսաններն էլ սուտ էին ասում…

Եւ այսպեսՙ Կարեն Կարապետյանը գնաց, Սերժ Սարգսյանը եկավ, չնայածՙ վերջինս, մոտ երեք տասնամյակ, երբեք չի էլ «լքել» մեզ: Բայց այս անգամ նա նորովի եկավ, բայց ոչ որպես նախագահ, ոչ էլ որպեսՙ վարչապետ, որովհետեւ մեր, գեղեցիկ խոսքերով համեմված, նոր սահմանադրությունը նրան թույլ է տալիս, եւ նա արդեն օգտվում է դրանից, ՀՀ-ն դարձնել Էրիվանի խանություն եւ նստել խանի աթոռին ու Քաջ Նազարի պես ծիծաղել ժողովրդի վրա: Բայց ավելի ամենասարսափելին այն է, որ մեր կառավարության անդամները գոնե լռելու, գոնե իրավիճակը կոծկելու փոխարեն հոխորտում են ու պնդում, որ իրենք ժողովրդի ընտրությունն են: Մասնավորապես հետանկախության շրջանի Հայաստանի պատմության մեջ քաղաքական ապսուրդի ժանրին պատկանող անգերազանցելի դրսեւորում էր ապրիլի 14-ին, Գալուստ Սահակյանիՙ «Ազատության» թղթակցին հեռախոսացրույցի ժամանակ ասածը. «Ժողովրդի ուզածը մենք ենքՙ հանրապետականներն ենք, որ ԱԺ-ում մեծամասնություն ենք»: Եւ այս հայտարարությունն արվում է մի ժամանակ, երբ ուսանողները համատարած դասադուլ էին հայտարարել, փողոցները փակված էին մոտ 20-30 հազար հոգու կողմից, այն ժամանակ, երբ տղամարդիկ հայհոյում են հանրապետականներին, կանայքՙ անիծում: Այստեղ են ասելՙ խեւին խրատն ի՞նչ անի, սեւին սապոնն ի՞նչ անի: Այո, սա սարսափ է: Բայց որեւէ սարսափից հետո, չխելագարվելու համար, ծիծաղ է պետք: Այդիսկ մտահոգությամբ, շուտով նախկին նախագահն ու նոր վարչապետը, Էրիվանի խանը, նահանգապետը, բռնապետը, դիկտատորը… կսկսի թերագնահատել Կարեն Կարապետյանինՙ մի շարք թերացումների ու բացթողումների համար, ինչպես վերջինս արեցՙ իր պաշտոնավարման առաջին օրերին, ու եփված ճաշի համի բացակայությունը կպայմանավորի նրա վարած անտարբեր քաղաքականության հետ եւ «քանդված երկրի» ղեկին նստելովՙ ի հեճուկս ժրաջան Կարեն Կարապետյանի մոտ երկու տարվա ջանքերի ու «Սինգապուրի տեսության» , հուսահատ կարտասանի.

«Մինչ դու գնացեր

Եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար,

Ես յաւերակացս է՞ր թագաւորեմ»:

Վերոբերյալ ենթադրությունները մի տեսակ համեմատելի են ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայացքներինՙ նախարար եղած եւ այդ պաշտոնից ազատված ժամանակ, երբ մեկ-երկու ամսվա ընթացքում «խնդիր չունեցող պետությունն ու բանակը» անսպասելիորեն «կանգնեցին մեծ խնդիրների առաջ»: Ստին հավատացողին սա էլ է քիչ:

Ահա այսպես, իրենց քաղաքական հայրերին անիծելովՙ անառակ որդիները պաշտոնավարում են մոտ երեսուն տարի: Հայրերը գնում են, որդիներն են գալիս ու հայր դառնում ու որդիներ բերում քաղաքական ասպարեզ, բայց ամեն անգամ հերթական ղեկավարին գրկաբաց ընդունելով, հնին նույն հարցն ենք տալիսՙ «Թե մի՞ֆ էիր դու»…

Հ.Գ. Թագադրման օրվանից դեռ մեկ օր առաջ ՀՀ ոստիկանությունը փշալարեր էր անցկացրել Բաղրամյան պողոտայում, դրանից այն կողմՙ ամեն վայրկյան գործելու պատրաստ կանգնեցնելով ԲՏՌ-ներ ու ջրցան մեքենաներ, մարդկանց դիմաց, որոնց մեջ նաեւ կանայք կան, պայթուցիկ նետող, ոստիկանի համազգեստով հանցագործներ եւ այլն… Ոստիկանները մեր բարեկամներն են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ «ՉԱՐՏՈՆՎԱԾ» ՀՈՒՇԱՐՁԱՆ ՔՅՈԼՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԱՐՅԱ՛Ն ՄԵՋ Է». ԼԵՎՈՆ ԵՎ ՆԱԴՅԱ ՔԵԲԱԲՋՅԱՆՆԵՐ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԱՐՅԱ՛Ն ՄԵՋ Է». ԼԵՎՈՆ ԵՎ ՆԱԴՅԱ ՔԵԲԱԲՋՅԱՆՆԵՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը  գրում է․ «Միջանցքի» հարցում նոր մանրամասներ Այն, որ այս օրերին մեզանից թաքուն Հայաստանը դե-ֆակտո կառավարող խմբավորումը քննարկում է թուրք-ադրբեջանական...

ԿարդալDetails

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025

Այս փուլում «Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհուրդը փողոցային պայքարը և նստացույցը դադարեցնում է. Ապրես Մարգարյան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական