Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԻ ՓՈՐՁԻ ՇՈՒՐՋ

13/04/2018
- 13 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Պարենային ապահովության եւ անվտանգության հարցերով մեր աշխատակցի ստորեւ ներկայացվող հարցաշարը դեռեւս անցյալ տարի ներկայացված է եղել վարչապետ Կարեն Կարապետյանինՙ հարցազրույցի ակնկալությամբ, ՀՀ կառավարության պետի կողմից ընդառաջում չի եղել մեզ անհայտ կամ հայտնի պատճառներով: Այսուհանդերձ, նկատի ունենալով առաջադրված հարցերի կարեւորությունը եւ բարձրացված խնդիրների անլույծ վիճակը, ցանկանում ենք հարցերը հրապարակավ ներկայացնել մեր երկրի ապագա վարչապետինՙ ով էլ որ լինի նա:

Խմբ.

Ընթերցողը, ակնկալում եմ, տեղյակ է, որ վերջին 30-ամյակում տողերիս հեղինակը մշտապես է անդրադարձել նորանկախ Հայաստանի պարենային ապահովության եւ անվտանգության խնդիրներին, այն թերեւս սկսելով 1990-ականների սկզբին «Գործ» թերթում տպագրված «Հայոց հողը լիարժեք է, մեր վերաբերմունքն է անլիարժեք» փաստագրական վերլուծությամբ: Նպատակ է համարվել համաշխարհային փորձի ու վիճակագրության օգնությամբ հիմնավորել Հայաստան երկրի կարողունակությունը լավագույնս ապահովելու մեր բնակչության առաջնահերթ սննդակարգն ու տնտեսության որոշակի հումքային հնարավորությունները, այդկերպ իրականացնելով զարգացող ու կայացող պետություն ունենալու հայ մարդու ցանկությունն ու երազանքը:

Այս նպատակն է մասամբ դրվել նաեւ ՀՀ հերթական վարչապետի 100 անգամ 2 օրերից հետո նախատեսած մասնագիտական ցանկությանս ընթացքում, որն այս պարագայում «Ազգ»-ի բարյացակամությամբ հրապարակավ ներկայացնում եմ:

***

Ըստ ՀՀ ԱՎԾ հրապարակումների, ՀՀ պարենապահովությունն ու պարենանվտանգությունը լրջագույն մտահոգություններ է առաջացնում: Միայն այն, որ ՀՀ նախորդ կառավարությունների հաստատած կենսապես կարեւորագույն պարենմթերքների տեղական արտադրության պարտավորությունները նվազագույնս են իրականացվել, խոսում է երկրի գյուղոլորտում հիմնարար փոփոխությունների անհրաժեշտության մասին:

Գյուղոլորտի համաշխարհային զարգացումները փաստում են, որ բավարար պարենապահովություն ու պարենանվտանգություն ունեցող երկրներում բուսաբուծություն-անասնապահություն հարաբերակցությունը հիմնականում 40-60 տոկոսի սահմաններում է, երբ ՀՀ-ում պատկերը հակառակն է: Արդյոք համամի՞տ եք մեզանում արմատավորված «Մերն ուրիշ է» աշխատաոճի հետ: Խնդրում եմ ներկայացնել ոլորտում առաջիկա 3-ամակի պատկերը:

Ընդունում եք արդյոք մեզանում արմատավորված «Հայաստանը փոքր երկիր է», «Մենք երբեք ինքնաբավ լինել չենք կարող» եւ համանման այլ գնահատականները, որոնցով բացատրվում են գյուղոլորտի անբավարար արդյունքները, երբ ՀՀ-ի համեմատ կրկնակի-եռակի վարելահողային, ջրային, ջերմային պակաս հնարավորություններ ունեցող շատ երկրներ կարեւորագույն պարենամթերքների առումով ունեն բավարար ապահովվածություն: Հիմնավորեք Ձեր «Այո»-ն կամ «Ոչ»-ը:

Համաշխարհային վիճակագրությունը հաստատում է, որ երկրների պարենապահովության ու պարենանվտանգության առումով հարկ է 2 բնակչի հաշվով ունենալ 1 խոշոր լիարժեք կաթնա-մսատու: Անտեսելով այսօրինակ փաստը, ՀՀ գյուղոլորտում խնդիր է համարվում մանր եղջերավորի գլխաքանակի կտրուկ ավելացումը, որպիսի ռազմավարությունը մշտապես հաստատվում է ՀՀ կառավարության կողմից: Ձեր կառավարությունը կշարունակի՞ արդյոք այս գործընթացը, երբ անգամ հարեւան Թուրքիայում ոչխարների գլխաքանակը 1987-ին եղել է 48,6 մլն, այծերը 18,9 մլն, հիմաՙ 27,4 եւ 8,4 մլն, հիմնականում խոզի միս չսպառող երկրի բնակչության գրեթե կրկնապատկման պարագայում:

Ակնկալում եմ Ձեր մոտեցումը համակարգային փոփոխությունների մտածողության առումով, որը տեղ է գտնում նաեւ ՀՀ կառավարության անդամների հրապարակային ելույթներում: Առարկայորեն ի՞նչ է այն պարունակում, որը չենք նկատում ասենք երբեմնի խորհրդային զարգացող մերձբալթյան երկրների կամ Չինաստանի պարագայում: Խնդրում եմ պատասխանը հիմնավորել գյուղոլորտի օրինակով:

Երկրների տնտեսության կայացման գործընթացում ընդունված է լոկոմոտիվի դեր հատկացնել եգիպտացորենի հատիկի մշակմանը: Երկիր մոլորակի թիվ 1 տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ում այն յուրաքանչյուր գյուղատնտեսական տարում արտադրում են մինչեւ 350 մլն տոննա, թիվ 1-ի հավակնորդ Չինաստանումՙ 220 մլն տոննա, Բրազիլիայումՙ 80 մլն տոննա, այս հսկաների համեմատ փոքրիկ Սերբիայումՙ 6 մլն տոննա: Հայաստանում արտադրվող հազիվ 20 հազար տոննան հիմնականում սպառվում է բնակչության կողմից: Խնդրում եմ տալ Ձեզ ներկայացվող «Եգիպտացորեն. 1 000 000 տոննա հատիկի արտադրություն Հայաստանում» եւ «Եգիպտացորեն. 1 000 000 տոննա հատիկի արտադրություն Հայաստանում. ինչո՞ւ» վերլուծություններիս Ձեր պատասխանը:

Փաստ է, որ ՀՀ-ում արտադրվող մսա-կաթնամթերքները հիմնականում պատրաստվում են արտերկրներից ներմուծված խորը սառեցման ենթարկված մսատեսակներից, հավելումներից ու կաթի փոշուց: Տեղի՞ն եք համարում արդյոք այս գործընթացի խրախուսումը պետական կառույցների կողմից, երբ տարիներ շարունակ այստեղ չի կարեւորվում կաթնա-մսատու անասնապահությունում մթերատվության բարձրացման խնդիրը:

Խնդրում եմ Ձեր մոտեցումը ներկայում չմշակվող որոշակի հողատարածքներ եգիպտացորենի հատիկի մշակման նպատակով կոնցեսիոն պայմանագրերով արտերկրների գործարարների հանձնելու շուրջ: Այն լավագույնս կիրառվել է 1920-ականներին խորհրդային Ռուսաստանում ծավալված նոր տնտեսական քաղաքականության շրջանում, որպիսի անհրաժեշտություն տեսնու՞մ եք արդյոք մերօրյա Հայաստանի պարագայում:

Երբեւէ կքննարկե՞ք արդյոք ՀՀ-ին անհրաժեշտ կարտոֆիլի հիմնական ծավալների մշակումը Ջավախքում կազմակերպելու հարցը, այն պայմանավորելով ՀՀ-ում աճեցված լիարժեք անասնակերի որոշակի ծավալներ բարեկամ Վրաստանի այս տարածքին տրամադրելու հանգամանքով: Այլ ի՞նչ փոխշահավետ համագործակցությում եք կոնկրետ տեսնում հայ-վրացական տնտեսական հարաբերություններում:

Ընդունենք, որ 2020-ին լրագրողը Ձեզ հարցնում է. պարոն Վարչապետ, պարենապահովության ու պարենանվտանգության ի՞նչ աստիճան ունի Հայաստանը. ինչպիսին կլինի Ձեր պատասխանը:

Նախորդ գրառումը

Կ. ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ԱՐՄԱԹ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆՔ ՈՐՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԼՈՒԾՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ԾՈՒԽԸ ԵԼՔ ՉԷ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԾՈՒԽԸ ԵԼՔ ՉԷ

Լրահոս

Հորմուզի նեղուցն ականապատված է, մեկ նավ հրդեհվել է. Իրանը նորից է զգուշացնում ԱՄՆ-ին «չարաճճիություններ չանել»

23/07/2026

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հինգշաբթի  ականապատված Հորմուզի հարավային նեղուցով անցնելու փորձից հետո մի տանկեր հրդեհվել է, մինչդեռ երկու այլ նավեր...

Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու դեպքով կրտսեր սերժանտի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

23/07/2026

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ...

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական