Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՑՈՒԿԵՐԲԵՐԳԸ ՉԻ ԱՊԱՀՈՎԵԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

23/03/2018
- 23 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Cambridge Analytica-ի քաղաքական սկանդալը

Ֆեյսբուք սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ ցանցի ղեկավարությունը թույլ է տվել մի շարք սխալներ, որոնց հետեւանքով քաղտեխնոլոգներն օգտագործել են միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալները:

Cambridge Analytica ընկերությանը մեղադրում են քաղաքական շրջանակներին պատկանող իր հաճախորդների անձնական տվյալների անպատշաճ օգտագործման մեջ:

Ցուկերբերգը իր հրապարակած հայտարարության մեջ խոստովանում է սոցցանցի օգտատերերի իրավունքների խախտման փաստը: CNN-ին տված հարցազրույցում նա ընդունել է իր սխալը եւ խոստացել է միջոցներ ձեռնարկել խաբեբայական հավելվածների դեմն առնելու համար: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել պարզաբանումներով հանդես գալու ԱՄՆ Կոնգրեսում, եւ խոստացել է բարդացնել օգտատերերի տվյալների մատչելիությունը հավելվածների համար:

Ապագայում նման երեւույթների կրկնությունը կանխելու նպատակով Ցուկերբերգն առաջարել է հետեւյալըՙ մանրակրկիտ ուսումնասիրել անձնական տվյալներից օգտվող հավելվածները, անցկացնել կասկածելի բոլոր հավելվածների լիակատար աուդիտ, շրջափակել այն հավելվածների հեղինակներին, որոնք կհրաժարվեն մանրակրկիտ աուդիտից, շրջափակել մարդկանց անձնական տվյալները անպատշաճ ձեւով օգտագործող հավելվածները:

Cambridge Analytica-ի SCL Elections ստորաբաժանումը ընտրողների վերաբերյալ տեղեկություններ է հավաքելՙ օգտատերերի գնողունակությանը եւ համացանցում նրանց գործունեությանը վերաբերող բաց տվյալներից: Ըստ որում, տվյալների մեծ մասը ստացվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցիցՙ առանց օգտատերերի գիտության: Cambridge Analytica-ի աշխատակիցները ամերիկացիների մասին տվյալներ են հավաքել, որպեսզի կազմեն ընտրողի հոգեբանական նկարագիրը. նման մեթոդը թույլ է տալիս ծավալել առավել արդյունավետ քարոզչություն: Հարկ է նշել, որ Cambridge Analytica-ն կապ չունի համանուն նշանավոր համալսարանի հետ, բայց դրա ծրագիրը կազմած մասնագետները նույն համալսարանի շրջանավարտներ են:

Ընկերության հաճախորդներից շատերը ամերիկացի քաղաքական գործիչներ են, տեղեկացնում է gazeta.ru կայքը: Այսպես, դրա ծառայություններից օգտվել են ԱՄՆ նախագահության թեկնածու Թեդ Կրուզը, ինչպես նաեւ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Բոլտոնը:

Մեծ Բրիտանիայում ընկերությունը ակտիվորեն զբաղվել է Brexit-ի հետ կապված տվյալների հավաքմամբ: Աջ ազգայնականների հետ սերտորեն գործակցող ընկերության սեփականատերը միլիարդատեր Ռոբերտ Մենսերն է: Նրա գործընկերներից է Սթիվեն Բենոնը, որը եղել է Դոնալդ Թրամփի խորհրդականը:

Այն մասին, որ Մենսերը եւ Բենոնը քննարկել են Cambridge Analytica-ի ռազմավարությունը, բրիտանական The Guardian թերթին պատմել է ընկերության նախկին աշխատակից Քրիստոֆեր Վեյլը : Նա հայտնել է, որ Սթիվեն Բենոնի կարգադրությամբ ինքը ստեղծում էր հոգեբանական զենք: Ընկերությանը սկսել էին պայմանագրեր առաջարկել Պետդեպարտամենտում: Ավելին, Cambridge Analytica-ն փորձել էր հաղթել Պենտագոնի հայտարարած մրցույթներում:

Սկանդալի հետեւանքով Ֆեյսբուքի բաժնետոմսերը վերջին օրերին կտրուկ էժանացան, իսկ Ցուկերբերգը արդեն կորցրել է ութ միլիարդ դոլար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՊԻՍԻ՞ ՀԱՂԹԱԹՂԹԵՐ ՈՒՆԻ ՊՈՄՊԵՈՆ

Հաջորդ գրառումը

ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԵՂՔԸ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԵՂՔԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին։ Այս դատը բացվել է Հայոց պետականության դեմ։  «Պի՛նդ եղեք»․ Դավիթ Իշխանյանը Բաքվի...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական